31-ամյա Անի Հայկունին պետք է այժմ լիներ Օքսֆորդի համալսարանի բիզնես դպրոցում: Նրա ծրագրերը, սակայն, հետաձգվեցին` յոթ ամիս առաջ հայտնաբերված կրծքագեղձի քաղցկեղի պատճառով: Բուժմանը զուգահեռ Անին նոր հոբբիներ ունի՝ նկարչություն, լուսանկարչություն և այլն:
Հեղինակներ
Սոնա Քոչարյան
Հեղինակային պատմություններ
Սիրելով կյանքը
Տաթևի միջնադարյան վանական համալիր հարակից Տաթև գյուղից քչերն են այցելում: Խորհրդային միության տարիներին, հեռացված լինելով կրոնից և եկեղեցուց, սյունեցիներից միայն ոմանք են վերականգնել վանք հաճախելու սովորույթը: Այստեղի հիմնական եւ մշտական այցելուները վանքի երգչախմբի անդամ երեխաներն են: Մինչև Երևան տեղափոխվելը, վանքի «պահապաններն» այս տարի վերջին անգամ յուրովի նշում են Ծաղկազարդը Հայր Միքայելի հետ:
Տաթևի գարնանաբեր տոնը
Ազգությամբ տաջիկ Հիքոյաթ Մանասյանն ու նրա ամուսին Էդուարդ Մանասյանը Հայաստանի Բահայի համայնքից են: Բահային աշխարհի երիտասարդ կրոններից է, որը սկզբնավորվել է Պարսկաստանում` 19-րդ դարում: Միաստվածական այս հավատի նպատակը կրոնների և մարդկության միասնությունն է: Հիքոյաթի եւ էդուարդի առօրյայում, մասնագիտական աշխատանքից զատ, մեծ տեղ է զբաղեցնում հոգևոր գործունեությունը: Համայնքի կյանքում կարևոր բաղադրիչ է կրթությունը, երեխաներին ու պատանիներին մասնագիտական ընտրության հարցում աջակցելն ու ոգեշնչելը: Հիքոյաթն ու Էդուարդը, համայնքի այլ ներկայացուցիչների հետ, տարբեր մասնագիտական հաստատություններում` գործարաններում, արհեստանոցներում և արվեստանոցներում, հանդիպումներ են կազմակերպում, որտեղ պատանիները ծանոթանում են զանազան մասնագիտությունների եւ փորձում են սեփական ընտրությունը կատարել:
Բազմազանություն միավորող հավատը
Ալինան իմ մյուս դասարանցիներից առանձնանում էր նախևառաջ յուրահատուկ արտաքինով` տիպիկ կովկասյան դիմագծեր չուներ: Ազգանունը երկրորդ բանն էր, որ նրան տարբեր էր դարձնում մյուսներից. «յան»-ով չէր վերջանում, հայի ազգանուն չէր: Ամեն նոր ուսուցչի հետ ծանոթանալիս՝ հերթական անգամ լսում էինք ազգության մասին հարցն ու Ալինայի սիրած պատասխանը՝ կես հայ եմ, կես ասորի: Հպարտանում էր, ակնհայտ էր` ինքն ուներ մի բան, ինչ մենք չունեինք։ Մեր զուգահեռ դասարանի Կարենին «ռուս» էին ասում, իրոք, ռուսի էր նման: Գործընկերոջս՝ Աննային, միշտ օգնության ենք կանչում, երբ վրացերենի թարգմանության կարիք կա. մայրը վրացի է, վրացերենն էլ՝ նրա երկրորդ մայրենին: Հայաստանում, ինչպես մյուս մոնոէթնիկ հասարակություններում, խառը ընտանիքների երեխաներն առանձնանում են՝ արտաքնապես, աշխարհայացքով, ավանդույթներով, խոհանոցով: Նրանք դա գիտեն: Երբեմն երկու քարի արանքում են հայտնվում, բայց ավելի հաճախ վայելում են երկու կամ ավելի աշխարհների բազմազանությունը:
Երկու աշխարհ՝ մեկում
Մածունի բանկան մարմնավորում է տունը, հին, խեցե կուլան խորհրդանշում է մարդկությունը, դափը արթնացնում է կիրք, հոտավետ հին շապիկը հիշեցնում է մանկության անհոգ ամառները…