Հեղինակներ
Գյունել Սաֆարովա
Գյունել Սաֆարովան ծնվել է 1998–ին։ Նա ասում է, որ պատահաբար է ընդունվել լրագրության ֆակուլտետ։ Համալսարանական չորս տարիների ընթացքում նա մասնակցել է շատ թրեյնինգների և սեմինարների, որոնց շնորհիվ ամրապնդել է լրագրության ոլորտում իր գիտելիքներն ու հմտությունները։ Համալսարանն ավարտելուց հետո երեք տարի որպես լրագրող նա աշխատել է տարբեր թերթերում և լրատվական կայքերում։ Սաֆարովան համարում է, որ իր համար ամենակարևորը Bizim Yol թերթում աշխատած տասը ամիսների ընթացքում ձեռք բերած փորձն է։ Հեռուստալրագրությամբ զբաղվելու նրա ձգտումը ձևավորվել է Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում ուսանելու ժամանակ։ Այժմ նա մտադիր է զբաղվել միայն հեռուստալրագրությամբ և վավերագրական ֆիլմերի արտադրությամբ։