Բաց կանչ կարճ ստեղծագործական վավերագրական ֆիլմերի համար՝ “2020'' թեմայով

17.12.2020

Սա բաց կանչ է Հարավային Կովկասի կինոգործիչների՝  “2020'' թեմայով կարճ ստեղծագործական վավերագրական ֆիլմերի գաղափարների համար։ Մենք փնտրում ենք յուրօրինակ մտքեր և ինքնատիպ սինեմատիկ մոտեցում 2020 թվականի վերաբերյալ՝ ուժեղ վիզուալ կոնցեպտով և ոճով․ ինչ էր այն ձեզ համար, ձեր համայնքի կամ ձեր երկրի համար։ Ֆիլմը կարող է լինել հերոսի վրա հիմնված, կարող է լինել վավերագրական ակնարկ կամ կարճ ֆիլմ, որը կկենտրոնանա մեկ հստակ իրադարձության կամ իրադարձությունների շղթայի վրա։ Քանի դեռ այն փոխանցում է հետաքրքիր և սինեմատիկ մոտեցում թեմային, ցանկացած ձևաչափ ընդունելի է։ 

Ովքեր կարող են դիմել․ Հարավային Կովկասի կինոգործիչները (Հայաստան, Ադրբեջան և Վրաստան՝ ներառյալ հակամարտության մեջ գտնվող շրջանները), ովքեր նկարահանել են առնվազն 2-3 կարճ ստեղծագործական վավերագրական ֆիլմ։ 

Ներկայացրեք ձեր լոգլայնն ու սինոփսիսն առնվազն երկու օրինակ վավերագրական ֆիլմերի հետ և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը info@chaikhana.media հասցեին՝ վերնագրում նշելով "Open call for creative short documentary film idea on the theme of “2020"․

Չայ Խանայի խմբագրական թիմը կդիտարկի բոլոր հայտադիմումները։ Եթե ձեր հայտադիմումը հաջող համարվի, ձեզ կխնդրեն տրամադրել հավելյալ տեղեկություն՝ ներառելով ավելի խորքային հայտադիմում և հնարավորության դեպքում կարճ թիզեր (կամ տեսանյութեր)։ Հոնորարը՝ 700-1000 ԵՎՐՈ (ներառյալ ճանապարհածախսը)։

Հայտադիմումները ներկայացնելու վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է։ Հայտադիմումները կընդունվեն ըստ հերթականության, այնպես որ խնդրում ենք ուղարկել դրանք հնարավորինս արագ։