Ստեղծելով նոր` «ուրիշ» կյանք

Լուսանկարիչ: Հակոբ Մարգարյան, , Լրագրող:
15.02.21
Հրատարակություն: Ուրիշ

Թագուհի Մանսուրյանը միշտ չի «ուրիշ» եղել:

41-ամյա կոսմետոլոգը հետևել է բոլոր «կանոններին», որոնք հայ հասարակությունը պահանջում է. նա ամուսնացել է, ունեցել որդի և մնացել ամուսնու հետ նույնիսկ նրա կողմից բռնության ենթարկվելուց հետո:

Թագուհին ասում է, որ որդին` Նարեկը սիրում է խաղալ իր հետ և միասին դասեր անել: Որդու հանդեպ սերը նրան ...
Թագուհին ասում է, որ որդին` Նարեկը սիրում է խաղալ իր հետ և միասին դասեր անել: Որդու հանդեպ սերը նրան ուժ է տվել շարունակել ապրել այն բանից հետո, երբ նախկին ամուսինը կացնահարել է իրեն և ծնողներին՝ սպանելով մորը:

«Երբեմն կանայք մտածում են, նոր ենք ընտանիք կազմել, ամեն ինչ կփոխվի», - ասում է Թագուհին` շարունակելով, - «Հայկական ընտանիքներում կանայք սպասում և հանդուրժում են հանուն երեխայի, չեն ուզում, որ հասարակությունը իրենց մասին խոսի որպես անբարոյական կամ ամուսնալուծված կնոջ»:

Թագուհուն ծանոթ է այդ զգացողությունը, նա լքեց ամուսնուն` Վլադիկ Մարտիրոսյանին մեկ տարվա ծեծից հետո, բայց վերադարձավ, քանի որ գտնում էր` իր մանկահասակ որդուն՝ Նարեկին, հայրը պետք է:

Թագուհին հիշում է, որ երբ վերականգնվում էր հիվանդանոցում, չէր կարծում, որ կարող է շարունակել ապրել: ...
Թագուհին հիշում է, որ երբ վերականգնվում էր հիվանդանոցում, չէր կարծում, որ կարող է շարունակել ապրել: Բայց Նարեկին տեսավ, կարծես շարժիչը միացավ, միանգամից գիտակցեց, որ պետք է շարունակի կռվել:

Շուրջ 5 տարի առաջ նրա համբերության բաժակը լցվեց: Թագուհին անցավ բոլոր այն ուղիներով, որոնք որ կարող էր օգտագործել Հայաստանում: Նա դիմեց ոստիկանություն մայրաքաղաք Երևանում, որտեղ ինքը և Վլադիկն ապրում էին, նրանք (ոստիկանները) փորձում էին զրուցել կնոջ հետ` համոզելով ետ կանգնել իր որոշումից. տեղական հասարակական կազմակերպությունը խոստացավ օգնել նրան, բայց չարեց:

Թագուհին հավատում է, որ ի վերջո ընտանեկան բռնությունը կավարտվի, նա աջակցում է կանանց, որ հեռանան իրե ...
Թագուհին հավատում է, որ ի վերջո ընտանեկան բռնությունը կավարտվի, նա աջակցում է կանանց, որ հեռանան իրենց բռնարարներից և իրենց համար ավելի լավ կյանք ստեղծեն:

Նույնիսկ այն ժամանակ, երբ Թագուհին վերջապես ամուսնալուծվեց, և խափանման միջոց ընտրվեց Վլադիկի դեմ, դա բավարար չէր նրա ֆիզիկական ապահովության համար, ինչպես նաև զերծ պահելու սոցիալական քննադատությունից` իր բռնարարին թողնելու որոշման համար:

Նարեկի հետ ստեղծած կյանքը նրան ազատության նոր զգացողություն է հաղորդել. Թագուհին կարող է ավելի ակտիվ ...
Նարեկի հետ ստեղծած կյանքը նրան ազատության նոր զգացողություն է հաղորդել. Թագուհին կարող է ավելի ակտիվորեն ներգրավվել հասարակությունը փոխելու պայքարում, առավել ևս հիմա, երբ ինքն է վերահսկում իր ժամանակը:

Մի երեկո, երբ Թագուհին գնացել էր ոստիկանություն` օգնություն խնդրելու համար, որպեսզի Վլադիկին հեռու պահեն իրենից, վերադառնալուն պես արդեն ծնողների՝ Կարինե և Վաչագան Մանսուրյանների հետ կացնով հարձակման ենթարկվեց նախկին ամուսինու կողմից: Կարինե Մանսուրյանը մահացավ: Թագուհին և նրա հայրը` Վաչագանը լուրջ վնասվածքներ ստացան: Երկարատև դատավարությունից հետո Վլադիկը դատապարտվեց 19 տարվա ազատազրկման:

Նույնիսկ այն ժամանակ, երբ հիվանդանոցում էր, վերականգնվում էր ստացած հարվածներից, Թագուհին զերծ չէր հարձակումներից, չնայած այս անգամ դրանք սոցիալական ցանցերում մեկնաբանություններ էին նրանց կողմից, ովքեր մեղադրում էին իրեն ողբերգության մեջ: «Նրանք գրում էին այնպիսի մեկնաբանություններ, ինչպիսիք են՝ «լավ է արել, որ ծեծել է այդ կնոջը, միգուցե նա անբարոյական է, դավաճանել է իր ամուսնուն», - ասում է նա:

Հիշում է` ցնցված էր` այդ մեկնաբանությունները տեսնելով. «Շատերը համարում են, որ եթե կինը մենակ է, ուրեմն անբարոյական է, չգիտեմ թե ինչ պատճառներով...Նրանք գրում էին, որ ես անբարոյական եմ, մեղադրում էին ինձ ամուսնալուծվելու համար, ասում էին, որ ես հնազանդ չեմ եղել իմ ամուսնուն»:

«Ես ինքս ինձ ասացի, որ ես պետք է խոսեմ (այն մասին, ինչ ինձ հետ պատահել է), որպեսզի հասարակությունը հասկանա, որ սխալ է դատապարտել մեկին, եթե դու չես ճանաչում նրան»:

Թագուհին երազում է ավելի մեծ սրահ բացել և ընդլայնել իր բիզնեսը:
Թագուհին երազում է ավելի մեծ սրահ բացել և ընդլայնել իր բիզնեսը:

Սկզբում, նա ասում է, որ մեծ ճնշում է զգացել` լռելու և այլևս չխոսելու, սակայն այսօր կնոջ համար ուրախացնող է այն փաստը, որ իր և որդու՝ Նարեկի համար այլ կյանք է ստեղծել: Թագուհին շնորհակալ է Նարեկին, որ երեխան քաջություն է տվել շարունակել ապրել հարձակումներից հետո:

Թագուհին ձեռքի աշխատանքներ պատրաստելու կողմնակի բիզնես ունի, դրանք վաճառում է սոցիալական ցանցերի միջոցով:

«Ես ջանք չեմ խնայում որդուս լավ մարդ մեծացնելու համար», - ասում է նա, - «Եթե ձեզ բռնությանը մոտ եք զգում, կարծես անդունդի մեջ լինեք, ուրեմն պետք է փորձեք փախչել, հեռանալ: Դուք չեք կարող այնտեղ մնալ, քանի որ, բացի ամեն ինչից, երեխան մեծանալու է և նմանվելու է (բռնարարին): Երեխան, տեսնելով այս ամենը, կարող է ձեզ հետ նույն կերպ վարվել, ապա նույնը անել իր ապագա կնոջ հետ »: 

Նարեկը սիրում է Թագուհու հետ աշխատանքի գնալ և հաճախ է խնդրում իրեն ևս տանել: Թագուհու հայրը օգնում է ...
Նարեկը սիրում է Թագուհու հետ աշխատանքի գնալ և հաճախ է խնդրում իրեն ևս տանել: Թագուհու հայրը օգնում է հոգ տանել Նարեկի մասին, տանում է նրան դպրոց, եթե դուստրը շատ զբաղված է լինում:

Բացի իր սեփական գեղեցկության սրահը աշխատեցնելը, Նարեկի և հոր մասին հոգ տանելը, Թագուհին փորձում է օգնել այլ կանանց, երբ կարողանում է:

«Ես փորձում եմ զրուցել իմ հաճախորդների հետ, բացատրել, որ չի կարելի թույլ տալ նվաստացումներ ընտանիքի կողմից», - նկատում է նա:

Իսկ սա նշանակում է հարցեր տալ և օգնություն առաջարկել, եթե նկատում ես կապտուկներ, երբ կանայք գալիս են սրահ. նույնիսկ ներս է մտնում, երբ լսում է թեժ վիճաբանությունները: Նաև մասնակցում է այն ՀԿ-ի («Կանանց ռեսուրսների կենտրոն») կողմից կազմակերպված հանդիպումներին և ցույցերին, որն օգնել է իրեն և իր որդուն` Նարեկին վերականգնվել հարձակումից հետո:  

Նարեկը սիրում է նկարել՝ հիմնականում արև և կապույտ երկինք: 2015-ին Թագուհին փորձում էր պաշտպանվել նախ ...
Նարեկը սիրում է նկարել՝ հիմնականում արև և կապույտ երկինք: 2015-ին Թագուհին փորձում էր պաշտպանվել նախկին ամուսնուց, երբ Նարեկը դեռ փոքր երեխա էր: Նա և մայրը օգնություն էին խնդրել տեղական ՀԿ-ից, բայց նրանք ոչինչ չէին ձեռնարկել: Այն բանից հետո, երբ նախկին ամուսինը հարձակվեց իր և ծնողների վրա, այլ ՀԿ` «Կանանց ռեսուրսային կենտրոնը» օգնեց Թագուհուն վերականգնվել և վերակառուցել իր կյանքը:

Համավարակից առաջ նա ժամանակ էր գտնում հասարակական կազմակերպության կամավորների հետ շրջելու երկրով մեկ: 2020 թվականի մարտին, օրինակ, նրանք Գյումրիում էին՝ իրենց աջակցությունը ցույց տալու. 43-ամյա կնոջը, ում զուգընկերը ծեծելով սպանել էր:

Թագուհին հիշում է ցույցը. ՀԿ-ի կանայք և նրանց աջակիցները քայլում էին ոստիկանության շենքի մոտ և հարցնում, թե ինչու քայլեր չեն ձեռնարկել բռնությունը դադարեցնելու համար, նախքան այն կվերաճեր սպանության:

Թագուհին կոչ է անում կանանց ամուսնալուծվել և իրենց կյանքը վերստեղծել բռնարարներից հեռու՝ չնայած հասա ...
Թագուհին կոչ է անում կանանց ամուսնալուծվել և իրենց կյանքը վերստեղծել բռնարարներից հեռու՝ չնայած հասարակության ճնշմանը՝ տանը մնալու և «չտարբերվելու»:

«Ես նույնիսկ վիճում էի հարևանների հետ (Գյումրիում), քանի որ նրանք ավելորդ բաներ էին ասում, ինչ-որ մեկն ասում էր, որ լավ է արել, նրանք խոսում էին` լինելով անտեղյակ ... հիմնականում նրանք էին, ովքեր ենթադրություններ էին անում… ուստի ես որոշեցի բարձրացնել ձայնս և ասել, թե ինչպես է դա իսկապես պատահում: (Ընտանեկան բռնություն) եղել է նաև իմ ընտանիքում: Եթե ինչ-որ մեկը չի ապրել այդ կյանքը, նա իրապես չի կարող դա հասկանալ», - շեշտում է Թագուհին:

Թագուհին մինչ այժմ հիշում է, թե ինչպես էին մարդիկ քննադատում իրեն և մեղադրում բռնության համար, երբ ն ...
Թագուհին մինչ այժմ հիշում է, թե ինչպես էին մարդիկ քննադատում իրեն և մեղադրում բռնության համար, երբ նախկին ամուսինը հարձակվել էր իր և իր ընտանիքի վրա:

Ընտանեկան բռնությունը Հայաստանում շարունակում է մնալ լուրջ խնդիր: 2020թ. ոստիկանությունը քննել է ամուսնու կողմից կնոջ բռնություն գործադրելու 366 դեպք, մինչդեռ 2019-ին` 329: Համավարակի պատճառով մեկուսացման ընթացքում 30 տոկոսով ավելի օգնության կանչեր են գրանցվել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի թեժ գծում:

«Կանանց աջակցման կենտրոնը» 2020-ին 20 տոկոսով ավելի աջակցության դիմումներ է ստացել:

Թագուհին դեռ լավատեսորեն է տրամադրված, որ հասարակությունը կարող է միջոց գտնել ընտանիքում բռնությունը դադարեցնելու համար, և որ կանայք կարող են սովորել հաղթահարել իրենց վախը՝ «լինել ուրիշ»` բռնարարից հեռանալով:

 «Չնայած բոլոր դժվարություններին, ես կոչ կանեմ, որ մարդիկ չվախենան տարբերվելուց, չվախենան կյանքից և հասարակությունից», - ասում է նա:

Այսօր նա երազում է օգնել այլ կանանց խուսափել բռնարարներից և հաղթահարել իրենց վախերը, որ «կկտրվեն» հասարակությունից, որը ամուսնությունն ու ընտանիքը գերադասում է կանանց անվտանգությանը և բարեկեցությանը:
Չնայած իր առջև ծառացած մարտահրավերներին՝ Թագուհին վստահ է, որ կանանց համար արդարությունը գերակշռող է լինելու:

«Շատ կանայք վախենում են, ուստի չեն բարձրաձայնում, բայց դա ճիշտ չէ»:

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա