Հոդվածը, որը կարդում եք, Չայ Խանայի արխիվի մի մասն է։ 2015-ից մինչև 2025 թվականը Չայ Խանան լուսաբանում էր Հարավային Կովկասը` կիսելով պատմություններ Վրաստանից, Հայաստանից և Ադրբեջանից։
Թեեւ ղարաբաղյան պատերազմից անցել է 25 տարի, այսօր էլ հակամարտության գոտում կատարյալ խաղաղություն չկա: Բնակիչներն ապրում են ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակում։ Իսկ տարբեր բնակավայրերում եղած առօրյա կյանքի մաս կազմող շատ բաներ հիշեցնում են 90-ականների ու անցած տարի` 2016-ի ապրիլի սկզբին բռնկված քառօրյա պատերազմը։ Ազատամարտիկների հուշարձաններ, զոհված երիտասարդների անուններ ու տարիքներ հիշատակող սև հուշատախտակներ, ականապատ դաշտեր, մայիսիյան հաղթանակների պաստառներ և մի շարք այլ ատիրբուտներ տեղացիների համար սովորական են դարձել, սակայն օտարերկրացիներին դրանք հուշում են անցած պատերազմների ու շարունակվող հակամարտության մասին։