Հեղինակներ
Քնար Բաբայան
Հեղինակային պատմություններ
Տարիների ընթացքում անգիր արած հասցեներով բուժքույր Մարսելա Սարգսյանը շաբաթը մեկ այցելում է իրեն կցված 50 միայնակ ծերերի։ Սովորության համաձայն, նա դուռը ծեծում է և միանգամից ներս մտնում (միայնակ ծերերը դուռը ներսից չեն կողպում)։ Տեղավորվելով դռան ամենամոտ աթոռներից մեկում` բուժքույրն անցնում է աշխատանքի։ Շատ հաճախ բուժզնումն ավարտելուց հետո, շահառուները չեն ուզում բաց թողնել բուժքրոջը։ Նրանք, մոռանալով գանգատների մասին, սկսում են իրենց անվերջ պատմությունները։ Բուժքույրերից մեկը կատակով ասում է, որ միայնակ ծերերը դեղերից բացի նախ և առաջ զրույցի կարիք ունեն։ Արդեն 12 տարի է, ինչ Ստեփանակերտում գործող «Հանգանակ» ՀԿ-ն ամերիկյան «Հայ կանանց բարեկեցության միության» աջակցությամբ Ստեփանակերտում ապրող 200 միայնակ ծերերի բժշկական և սոցիալական աջակցություն է ցուցաբերում։ Բուժսպասարկումն իրականացնում են 5 բուժքույրեր և մեկ բժիշկ-թերապեվտ։ Բուժսպասարկման շրջանակներում 200 շահառուները ապահովվում են անհրաժեշտ դեղորայքով, որոնց մի մասն էլ տրամադրում է քաղաքային պոլիկլինիկան։
Առաջին բուժօգնություն` տարեցներին
Նախքան ղարաբաղյան պատերազմը տնային գորգագործությունը տարածված զբաղմունք էր կանանց համար: Վերջին տարիներին այս ավանդույթը սկսել է վերածնվել մեկ տասնամյակ տեւած հետպատերազմյան թմբիրից: Հիմա այն ոչ միայն կայուն եկամտի աղբյուր է առնվազն 150 կանանց համար, այլեւ մոդայիկ զբաղմունք:
Հին ավանդույթը` մոդայիկ զբաղմունք
90-ականների սկզբին` Ղարաբաղյան պատերազմի եւ դրան հաջորդած տարիներին ծնված սերունդն ավելի քան 20 տարի անց պարտադրված էր մասնակցելու եւս մեկ պատերազմի: 2016թ. ապրիլի սկզբին ղարաբաղյան և ադրբեջանական կողմերի միջև ծավալված քառօրյա պատերազմում կողք-կողքի կռվեց արդեն երկու սերունդ՝ անկախության սերնդակիցներն ու նրանց հայրերը:
Պատերազմի սերունդները
Ղարաբաղ այցելությունը կտրուկ փոխեց հորդանանահայ երիտասարդի ծրագրերը: Հայտնվելով Ստեփանակերտում` նա իր ընկերոջ հետ բացեց «Մուկլիմանդիլ» սրճարանը: Այն միակն է, որը դարձել է յուրովի հավաքատեղի երիտասարդների համար։ Այստեղ կարելի է գտնել պարզ, ջերմ մարդկային շփում:
«Մուկլիմանդիլ». մարդկանց միավորող սարդոստայնը
59-ամյաՆինա Ավանեսյանի մանկությունն անցել է Ղարաբաղի Մեհմանա հունական գյուղում։ Նինան խառնածին ամուսնության զավակ է` մայրը հույն էր, հայրը` հայ: Առաջին հույները Ղարաբաղ են եկել մոտ 2 դար առաջ, հիմնականում բնակվում էին Մարտակերտի շրջանի Մեհմանա գյուղում եւ աշխատում հարակից կապարի հանքերում։ 1991-94թթ․ ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի ժամանակ Ղարաբաղի իշխանություններն ազգային փոքրամասնություններին հնարավորություն տվեցին վերադառնալ իրենց պատմական հայրենիքը։ 1992-ին մոտ 200 հոգուց բաղկացած հունական համայնքի մեծ մասը տեղափոխվեց Հունաստան: 1994թ-ի զինադադարից հետո շատ քչերը վերադարձան։Նինայի ընտանիքը, սակայն, այն եզակիներից էր, որը չլքեց Ղարաբաղը: Պատերազմի պատճառով նրանք ներքին տեղահանման ենթարկվեցին հենց իրենց երկրում` ստիպված լինելով Մարտակերտից տեղափոխվել Շուշի:
Ղարաբաղի վերջին հույները
Երեք տարի առաջ, երբ վրացական «Հարավային դարպաս» լրատվամիջոցը փակեց հայկական խմբագրությունը Ախալքալաք քաղաքում, 5 հայ կին լրագրող` Ռիմա Ղարիբյանը, Աղունիկ Այվազյանը, Քրիստինա Մարաբյանը, Շուշանիկ Շիրինյանը, Ջուլիետտա Տոնականյանը եւ նրանց միացած Անի Մինասյանը, կորցնելով իրենց նախկին աշխատանքը` համախմբվեցին ու հիմնեցին սեփական անկախ լրատվամիջոցը՝ Jnews.ge-ն։ Այսօր կայքը հայերենով և ռուսերենով լրատվություն է ներկայացնում ինչպես Ախալքալաքից, այնպես էլ ողջ երկրից։ Առաջիկայում նախատեսվում է ստեղծել նաեւ վրացերեն բաժինը: Ջավախքը (Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանը) հիմնականում բնակեցված է էթնիկ հայերով, եւ մայրենի լեզվով լրատվամիջոցը կենսական անհրաժեշտություն էր շրջանի բնակիչների համար` լրացնելու տեղեկատվական բացը: Սակայն կին լրագրողները բազմաթիվ խոչընդոտների են հանդիպում իրենց աշխատանքի ընթացքում` բախվելով տեղի խիստ ավանդապաշտ հանրության կարծրատիպերին: Jnews.ge-ն մեծ լսարան ունի նաև Վրաստանից դուրս` մասնավորապես Հայաստանում ու Ռուսաստանում։
Ախալքալաքի կին լրագրողները կոտրում են կարծրատիպերը եւ լրացնում ինֆորմացիոն բացը
Թեեւ ղարաբաղյան պատերազմից անցել է 25 տարի` այսօր էլ հակամարտության գոտում կատարյալ խաղաղություն չկա: Բնակիչներն ապրում են ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակում։ Իսկ տարբեր բնակավայրերում եղած առօրյա կյանքի մաս կազմող շատ բաներ հիշեցնում են 90-ականների ու անցած տարի` 2016-ի ապրիլի սկզբին բռնկված քառօրյա պատերազմը։ Ազատամարտիկների հուշարձաններ, պատերազմի պատճառով մահացած երիտասարդների անուններն ու տարիքները հիշատակող սև հուշատախտակներ, ականապատ դաշտեր, մայիսիյան հաղթանակների պաստառներ և մի շարք այլ ատիրբուտներ տեղացիների համար սովորական են դարձել, սակայն օտարերկացիներին դրանք հուշում է անցած պատերազմների ու շարունակվող հակամարտության մասին։
Լեռնային Ղարաբաղ. պատերազմի ամենօրյա ներկայությունը
Լեռնային Ղարաբաղի Մխիթարաշեն գյուղից 15-ամյա Միքայել Առուստամյանն արդեն 2 տարի է, ինչ հաճախում է Ստեփանակերտի Թումո ստեղծարարար տեխնոլոգիաների կենտրոնը: 2015-ին աշնանը, լսելով Թումոյի բացման մասին, նա առաջիններից էր, ով չսպասելով նույնիկ “TumoBus’’ ծրագրին (այսօր TUMO-ն արդեն շրջաններից հաճախող ուսանողներին ապահովում է անվճար տրանսպորտով), սեփական միջոցներով սկսեց հաճախել կենտրոն։ «Թումո հաճախել եմ առաջին հերթին ռոբոտաշինություն սովորելու համար։ Հետո ծրագրավորմանը ծանոթանալով ավելի խորացա այդ ոլորտում` մասնավորապես մոբայլ ծրագրավորման մեջ»,-ասում է Միքայելը, ով իր թիմակից երկու ընկերների հետ պատրաստել է նոր հայկական Save The Bomb մոբայլ խաղը: Այն հասանելի է GooglePlay online-ում:
Լեռնային Ղարաբաղի «թվային» սերունդը
Վեց տարեկանում (1995 թվականի ապրիլի 7-ին) ականի պայթյունից տեսողությունը կորցնելուց հետո Արտակ Բեգլարյանի կյանքն այլ ընթացք ստացավ։ Նա երբեմն մտածում է, որ տեսողության կորուստն իր համար միգուցե առավելություն էր, քանի որ խոչընդոտներն ու խնդիրները նրան լրիվ այլ մարդ դարձրին, այլ Արտակ։ 20 տարի անց նույն օրը, Արտակը, սակայն գտավ մեկ այլ «լույս», Արմինե Վարդանյանին, ով երեք ամիս առաջ դարձավ նրա կինն ու «հոգեւոր տեսողությունը»:
Կորցրած եւ գտած լույսը. սիրո պատմություն Ստեփանակերտից
2017-ի սեպտեմբերին պաշտոնապես շահագործման հանձնված 320 կմ երկարությամբ Մարտակերտ-Վարդենիս մայրուղին Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող երկրորդ ճանապարհն է, որի կարեւորությունը նշանավորվում է ոչ միայն Ղարաբաղի անվտանգությունը եւ հաղորդակցությունն ամրապնդելով, այլեւ նոր ճանապարհի հարակից բնակավայրերի համար առեւտրի բարենպաստ պայմաններ ստեղծելով: Նախքան 2017-ի ամառը Ստեփանակերտից Երեւան հասնելու միայն մեկ ճանապարհ կար, որն անցնում էր Բերձորով (հայտնի է նաեւ «Լաչինի միջանցք» անվամբ), եւ 6 ժամ էր պահանջվում Հայաստան հասնելու համար: Ղարաբաղի հյուսիսարեւմտյան հատվածով անցնող այս նոր 17 մլրդ դրամ ($35 մլն դոլար) արժողությամբ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհը կրճատում է ուղեւորությունը 1,5 ժամով:
Ճանապարհ դեպի նոր կյանք
Լեռնային Ղարաբաղի բարձր լեռներում ծվարած այս գյուղն ընդամենը 30 բնակիչ ունի: Երբ 2017 թվականի ամռանը նորավարտ լրագրողներ Վերոնիկա Շահնազարյանը եւ Նարինե Վարդանյանը այցելեցին Վաղազին` ծանոթանալու գյուղական պայմաններին, բնակիչներից ոչ մեկը չէր հավատում, որ մեկ ամիս անց աղջիկները կվերադառնան` դասավանդելու 10 աշակերտ ունեցող հեռավոր գյուղի դպրոցում: Սա մարտահրավեր էր, որը նրանք որոշեցին ընդունել:
Ոգեշնչելով հեռավոր գյուղի աշակերտներին
Ուղիղ երկու տարի առաջ 16-ամյա Արփինե Ավանեսյանը ստացավ, ինչպես ինքն է ասում, ծննդյան ամենալավ նվերը, որն էականորեն տարբերվում էր իր հասակակիցների ուզածից: Արփինեի նվերը ռազմական վարժարան ընդունվելու համար իր ծնողների համաձայնությունն էր:
Աղջիկ կադետները տղաների ռազմական վարժարանում
Հեռվից նայելիս երեք սակրավորներն էլ միանման տեսք ունեն` երկարաճիթք կոշիկներ, մեծ գրպաններով վարտիք, հատուկ սաղավարտ, պաշտպանիչ դիմակ ու ձեռնոցներ։ Տեղիացիներից շատերին թվում է, թե նրանք տղամարդիկ են, սակայն իրականում սակրավոր կանայք են: Նրանք դիմում են այս քայլին` օգնելու իրենց ընտանիքներին:
Մաքրելով ականապատ դաշտն ինչպես սեփական տունը
Զինվորական վիլիս մակնիշի ամենագնացը սլանում է առաջնագծի հողե ճանապարհով՝ օդ բարձրացնելով փոշու անվերջանալի ամպ։ Ճանապարհի մի մասում ղարաբաղադրբեջանական շփման գիծն է, մյուսում` ղարաբաղյան պաշտպանական դիրքերն են։ Խրամատների կողքին հուլիսյան արևից շիկացած հողի վրա աչք է ծակում սպիտակ փոքր քարերից պատրաստված խաչն ու կողքի գրությունը` «Պատիվ ունեմ»։ Նմանատիպ խաչերը, փոքրիկ մատուռներն ու աղոթքի անկյուններն ամենուր են: Զինվորականների խոսքով, դրանց քանակն ավելացել է 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո։
Հավատքն ու բանակը
Խաղաղության եւ պատերազմի մասին պատկերացումները Լեռնային Ղարաբաղի Ասկերան քաղաքում ծնված եւ մեծացած 34-ամյա Ելենա Արզումանյանի մոտ լիովին փոխվեցին, երբ նա առաջին անգամ մայրացավ:
Լեռնային Ղարաբաղ. երկու պատերազմ, երկու մայր
Ծննդյան պահից ի վեր Զինա Խաչատրյանի կյանքը բաժանվում է տարվա երկու եղանակի` մեկը, երբ հայրիկն իրենց հետ է, մյուսն` առանց հայրիկի: Վրաստանի հյուսիսային Սամցխե-Ջավախեթի մարզում բնակվող 13-ամյա Զինան ասում է, որ հոր հետ ընդհանուր հաշվարկով անցակցրել է ընդամենը 6,5 տարի, իր կյանքի ուղիղ կեսը:
Հայ կանանց սեզոնային մայրիշխանությունը Վրաստանում
Չորս տարի առաջ, երբ Մերի Չալյանի հայրը հիվանդացավ, նրա առողջության մասին մտահոգվելուց բացի, դուստրը պետք է հոգար նաեւ բուժման ծախսերը։ Այդ ժամանակ 28-ամյա Չալյանը որոշեց մեկնել Ռուսաստան` լավ վարձատրվող աշխատանքի հետեւից, ինչը նրան չէր հաջողվում գտնել հարազատ Լեռնային Ղարաբաղում։ Մերիի մեկնելուն զուգահեռ նրա հայրենակից Մարիետա Մնացականյանը, որը հինգ տարի շարունակ արտագնա աշխատանքի էր գնում Ուկրաինա` վերադարձավ Ղարաբաղ հիվանդ մորը խնամելու:
Լեռնային Ղարաբաղ. Արտագնա աշխատանքի կանացի դեմքը
«Ստեղծագործելը մեզ համար հաց ու ջրի նման է։ Հաճախ մեզ զրկում ենք մի բանից, որպեսզի կարողանանք ստեղծագործելու նյութեր գնել»,-ասում է Սաթենիկ Հայրիյանը։
Ղարաբաղ. առաջնագծի արվեստագետները
Յուրօրինակ սանրվածքով ու հագուկապով պրոֆեսիոնալ պարողներ Մհեր և Ռաուլ Բաբայանները Ստեփանակերտի փողոցներում քայլելիս արժանանում են տեղացի տղամարդկանց ակնապիշ հայացքներին: Վերջինները շրջվում ու երկար զննում են եղբայրների վառ հագուստն ու մազերի սանրվածքը:
Բալետի միակ պարողը Ղարաբաղում
Մայր ու դուստր `տղամարդկանց աշխարհում
Արդեն երկու ամսից ավել է, ինչ 3.5 տարեկան զարմուհիս հարցնում է՝ «Հիբը՞ս տոն կիլական» (ե՞րբ ես տուն գալու)։ Ես այդ հարցի պատասխանը չունեմ։
Շրջափակումից այս/այն կողմ
Նախկին լրագրողներ Նարինեն և Թամարան կրթության, դպրոցի և աշակերտների մեջ են գտնում ապագայի իմաստն ու հույսը։ Խնդիրներն արմատից լուծելու մեծ ցանկությունը լրագրող Նարինեին և Թամարային բերեց կրթություն։ 2017-ին Նարինեն որպես «Դասավանդիր Հայաստան»-ի ուսուցիչ-առաջնորդ հայտնվեց Արցախի Վաղազին գյուղի դպրոցում, իսկ Թամարան Քարվաճառում Վիքի ակումբ ու թատերախումբ ստեղծեց։ 2020թ.-ի հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմից կարճ ժամանակ անց աղջիկները վերադարձան Արցախ ու կրթություն։ 2023թ․-ին տեղահանվելով Արցախից և միակ հույսն ու հավատը կապելով կրթության հետ՝ երկուսն էլ շարունակում են աշխատել «Դասավանդիր Հայաստան»-ում՝ որպես առաջնորդության զարգացման ղեկավար։