Հայ կանայք դեմ են գնում ավանդույթին՝ անցնելով միայնակ կյանքի

Հեղինակ՝: Լուսինե Ոսկանյան
04.02.20
Հրատարակություն: Բողոք
Լուսանկարները՝ Ավետիս Ավետիսյանի 

Երբ 25-ամյա լրագրող Անժելա Պողոսյանն որոշեց բնակարան վարձել մայրաքաղաք Երևանում, իր հայրենի քաղաքում, նա սպասում էր որոշ մարտահրավերների՝ վարձավճար, վատ հարևաններ, բարեկամների կողմից մեղադրանքներ:
Նա, սակայն, չէր ակնկալում «բարոյականության» մասին հարցեր իր տանտիրոջից:
Վարդապետյանը նշում է, որ անկախ կյանք վարելուց մի քանի ամիս հետո ընտանիքի հետ նրա հարաբերությունները դարձել են ավելի ընկերական:
Սիմոնյանը հիշում է, որ տանտիրուհիներից մեկն իրեն խորհուրդ տվեց ձերբազատվել կատվից, քանի, որ դա վատ նշան է: Ի պատասխան ՝ Սիմոնյանը ևս մեկ կատու է վերցրեց:

32-ամյա Սիմոնյանը երկար տարիներ ապրում է ինքնուրույն, Երևանում: Նա հիշում է, որ նախկինում եղել են տանտիրուհիներ՝ սովորաբար ամուսնալուծված կամ աշխատանքային միգրանտների կանայք՝ ովքեր իրեն սրտացավ խորհուրդ են տվել ընտանիք կազմել:

Բայց բանաստեղծն ասում է, որ մենակ ապրելու միջոցով է կինը հասկանում՝ իր երազանքների համար միակ պատասխանատուն ինքն է ու կգնա առաջ խիզախ սրտով ու թեթև քայլ:
«Տանտերերը փորձում են պարզել, թե արդյոք կա որևէ մեկն իմ կյանքում: Եթե կա, նրանք գերադասում են նրա հետ քննարկել պայմանագրի մանրամասները », - ասում է Սիմոնյանը:

Բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանը կարծում է, որ կանայք պետք է ինքնուրույն ապրեն, որպեսզի հասկանան իրենց սեռը և սովորեն ինչպես դիմակայել խնդիրներին:

Սիմոնյանը կարծում է, որ եթե մարդն ուզում է ապրել և ճանաչել ինքն իրեն, ապա պետք է սկսի մենակ ապրել:

Գենդերային փորձագետ Մարուքյանը նշում է, որ «տարածաշրջանի մշակութային առանձնահատկությունների պատճառով աղջկա՝ հասարակության կողմից որպես անհատ ընդունվելը շատ դժվար է»:

«Կինը դիտվում է որպես ինչ-որ մեկի դուստր, կին, մայր»:

Վարդապետյանը գտնում է, որ չափահաս ժամանակ ընտանիքի հետ ապրելը կարող է կանխել անձնական աճը: Ինչ-որ պահի նա հասկացավ, որ դարձել է երկու տարբեր մարդ: Աշխատանքի ժամանակ նա մեծահասակ էր, լուծում էր խնդիրներ և կառավարում կոնֆլիկտներ: Ծնողների տանը, սակայն, նա դեռ երեխա էր:

«Քանի դեռ ամուսնացած չես, դատապարտված ես հավիտյան լինել ընտանիքի երեխան: Ես չէի ուզում այդ դերն ինձ համար», - ասում է նա:

«Մարդն իրավունք ունի և կարիք ունի ունենալու իր սեփական տարածքը, և ինչ-որ տարիքում պետք է հեռու լինի ծնողներից: Ես ամաչում էի, որ 27 տարեկանում ես ինքնաբավ չէի տնային տնտեսություն վարելու առումով»:

Այն բանից հետո, երբ Վարդապետյանը հասկացավ, որ ինքը մանուկի դերում է, որոշեց, որ ժամանակն է դուրս գալ տանից: Չնայած նախնական մտահոգություններին, նրա ծնողները հպարտանում են այն փաստով, որ աղջիկը կարողացավ ինքնուրույն բնակարան վարձել և կարող է իրեն թույլ տալ միայնակ ապրել:

«Մենակ ապրելն անսահման հնարավորություններ է տալիս: Սկսել եմ ինձ ավելի լավ ճանաչել: Այնպիսի հատկություններ եմ բացահայտում իմ մեջ, որոնց գոյության մասին նախկինում չէի էլ կասկածել: Թևերս բացվել են, նենց հաճելի է»,- ասում է նա:

«Երբ փորձում եմ ընդհանրացնել բոլորի վերաբերմունքը, ես զգում եմ, որ մեր հասարակության մեջ կանայք չեն ընկալվում որպես անհատներ: Նրանք ձեզ նայում են այնպես, կարծես անօգնական երեխա եք», - նշում է Պողոսյանը:

«Դուք դա զգում եք, երբ ստիպված եք շփվել տանտիրոջ, ջրմուղի, գազի տեսուչի հետ: Ձեր կողքին պետք է լինի կամ տղամարդ կամ լինեն ձեր ծնողները. Դուք գոյություն չունեք: Որտե՞ղ է նա, ով պետք է ձեր կողքին լինի: Նրանք ինձ միշտ տալիս են այդ հարցը, և ես միշտ ցնցվում եմ դրանից, քանի որ դա չի համապատասխանում իմ մասին իմ պատկերացումներին»:

Պողոսյանը նույնիսկ երեխա ժամանակ գիտեր, որ ուզում է մենակ ապրել: Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո նա սկսեց բնակարան փնտրել:
Վարդապետյանն ասում է, որ գիտակցել է, որ ցանկանում է «ունենալ իր բանալին»: «Դուռը բացել և փակել, երբ ուզում ես: Պարզապես ընտրելու հնարավորություն ունենալու համար: Ես հասկացա, որ ժամանակն է հեռանալու», - ասում է նա:

Վարդապետյանը հիշում է, որ այն բանից հետո, երբ նա գտավ իրեն դուր եկած բնակարանը, վախենում էր, որ տանտերերը նրան այն չեն հանձնելու, քանի որ  գիտի, որ կա ընդհանուր ընկալում, որ եթե մի աղջիկ ցանկանում է մենակ ապրել, նշանակում է, որ նա խայտառակել է իր ընտանիքը և ստիպված է եղել հեռանալ:

Ի վերջո, այնուամենայնիվ, նրանք որոշեցին թույլատրել նրան վարձակալել բնակարանը:
«Քանի դեռ ամուսնացած չես, դատապարտված ես հավիտյան լինել ընտանիքի երեխան: Ես չէի ուզում այդ դերն ինձ համար», - ասում է Վարդապետյանը:

Առանձին ապրող հայ կանանց թվի վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն չկա, միտումը համեմատաբար նոր է: Ավանդաբար, հայերը մինչև ամուսնությունն ապրում են ծնողների հետ, և որոշ դեպքերում, նույնիսկ ամուսնությունից հետո: Շուրջ 1200 հայ երիտասարդների շրջանում 2016 թվականին անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մեծամասնությունը՝ 72 տոկոսը, նախորդ տարի ապրել է ծնողների հետ: Միայն 2,2 տոկոսն է ապրել մենակ:

Բացի այդ, ուսումնասիրությունը պարզել է, որ երիտասարդների միայն 15.8 տոկոսն է ցանկանում մենակ ապրել, եթե նման հնարավորություն լինի: Բայց ավանդույթները դանդաղորեն փոխվում են:

Վկայությունները ցույց են տալիս, որ մեծ թվով երիտասարդ կանայք տեղափոխվում են իրենց ծնողների տանից: Սեփական տարածք գտնելու ճանապարհին, սակայն, նրանց առջև ծառանում են լուրջ մարտահրավերներ՝ ինչպես տանը, այնպես էլ հասարակության մեջ:

«Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի փորձագետ Աիդա Մարուքյանը համաձայնում է, որ երիտասարդ հայ կանայք «փոխել են իրենց վերաբերմունքն իրենց կյանքի նկատմամբ»:

«Մեծանում է կանանց թիվը, ովքեր իրենց սեփական որոշումներն են կայացնում իրենց կյանքի վերաբերյալ: Նրանք ընտրում են ազատությունը, իսկ ազատության ասելով ես նկատի ունեմ իրենց կյանքի համար պատասխանատու լինելու իրավունքը: Մենք ունենք պատանիների մի սերունդ, ովքեր ավելի վստահ են իրենց վրա և չեն ընդունում, երբ ուրիշներն են իրենց համար որոշում կայացնում», - ասում է նա:

Մարուքյանը, սակայն, ընդգծում է, որ այդ փոփոխությունները տեղի են ունենում ավելի երիտասարդ սերնդի շրջանում, այն աղջիկների, ովքեր այժմ հասունանում են: Մշակութային տեղաշարժը դեռ չի հասել հին սերնդին:

«Տանից հեռանալու և ինքնուրույն կյանք ունենալու որոշումը նշանակում է դեմ գնալ ընդհանուրի կողմից ընդունված նորմերին: Ու հաճախ տանտերերն անգամ դժկամությամբ են տունը վարձով տալիս աղջիկներին, եթե նրանք ուսման նպատակով մարզից Երևան տեղափոխվող ուսանողներ չեն»,- ասում է նա:

Պողոսյանը ինչպես և Երևանում մարքեթինգի մասնագետ 27-ամյա Տաթև Վարդապետյանը ընդունեցին այդ մարտահրավերը:

Սենյակ փնտրելու ընթացքում նա ունեցել է բազմաթիվ արկածներ, ներառյալ փլուզված տանիքը և չափազանց հետաքրքրասեր տանտերերը:
«Երբ փորձում եմ ընդհանրացնել բոլորի վերաբերմունքը, ես զգում եմ, որ մեր հասարակության մեջ կանայք չեն ընկալվում որպես անհատներ: Նրանք ձեզ նայում են այնպես, կարծես անօգնական երեխա եք», - նշում է Պողոսյանը:

«Երբ ես տուն եմ փնտրում, օրական 10-20 գովազդ եմ գտնում և զանգում նրանց ու ստիպված պետք է պատասխանեմ բոլոր տանտերերին: Ինչո՞ւ եմ մենակ ապրում: Որտե՞ղից են իմ ծնողները: Ինչպե՞ս եմ ես գումար վաստակում: Ո՞ւմ եմ տուն բերելու »,- ասում է նա:

«Մի անգամ ես ասացի, որ ծնողներս արտասահմանում են, որպեսզի խուսափեմ այս բոլոր հարցերից: Դա նույնպես չօգնեց, քանի որ նրանք սկսեցին հարցնել, թե ինչո՞ւ են նրանք հեռացել և արդյո՞ք ինձ գումար ուղարկում են»:

Բնակարաններից մեկի տանտերը մի օր զանգահարեց՝ պարզելու, թե ինչու Պողոսյանը կեսգիշերին տանը չէ: Աղջիկն անմիջապես սկսեց նոր տարածք փնտրել:

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա