Կրթությամբ կիբեռնետիկ 46-ամյա Նաիրա Մկրտչյանն արդեն 20 տարի է աշխատում է Ստամբուլի «Մարմարա» պարբերականում` որպես լրագրող: Նաիրան այն հայաստանցիներից է, ով աշխատանք եւ ապրուստ վաստակելու հույսով, Սովետական Միության փլուզումից հետո ընտանիքով տեղափոխվեց Ստամբուլ: 90-ական թվականները շրջադարձային ժամանակաշրջան էին Նաիրայի և իր ընտանիքի համար:
Հեղինակներ
Մարիա Եղիազարյան
Մարիան ծնվել է Երևանում: Մանկության 7 տարիներն անցկացրել է Մոսկվայում: Ավարտել է Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ԼՄՀ (լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցում) ֆակուլտետի թարգմանչական բաժինը: 2011-2015թթ. որպես լրագրող աշխատել է Սիվիլնեթ ինտերնետային կայքում, որը Սիվիլիթաս հիմնադրամի մեդիա նախագիծն է: 2015-2016թթ. աշխատել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի Urban Prod մուլտիմեդիա ասոցացիայում սոցիալական դոկումենտալ ֆիլմերի և ծրագրերի վրա: 2016թ.-ի նոյեմբերից Մարիան մասնակցում է Հրանտ Դինք հիմնադրամի «Փորձի փոխանակման» ծրագրին և այժմ աշխատում է Liman Film և RET Film գործակալություններում:
Հեղինակային պատմություններ
Նաիրայի Ուղին` Երևանից Ստամբուլ
39-ամյա Դուրու Օրսը Թուրքիայի Իզմիր քաղաքից է, զբաղվում է թարգմանչությամբ եւ նվագում կլառնետ: Դուրուն հույս ունի, որ երաժշտությունը կօգնի իրեն ավելի շատ բան իմանալ Հայաստանի մասին` հարեւան պետության, որի հետ կապված իր երկիրը դառն անցյալ ունի: Ստամբուլում գործող Հրանտ Դինք հիմնադրամի փորձի փոխանակման ծրագրի միջոցով Օրսը երաժշտություն եւ թուրքերեն է սովորեցնում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում եւ համագործակցում հայ երաժիշտների հետ: Նա Երեւանում բնակվում է հայ ընտանիքի տանը, որի անդամներից մի քանիսը եւս երաժիշտներ են եւ հաճախ միասին են նվագում: