Համաճարակից առաջ 34-ամյա Կարինե Սահակյանը* Հայաստանի Արարատի մարզում գտնվող իրենց տանը տարիներով տառապում էր ամուսնու ծեծի և սկեսուրի կողմից բռնության ենթարկվելու հետևանքով: Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները նրան ստիպեցին քաջություն գտնել՝ փրկելու իրեն և երեխաներին:
Հեղինակներ
ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հեղինակային պատմություններ
Գտնելով ազատություն` սահմանափակումների ընթացքում
Հ.Պարոնյանի անվ. Երաժշտական Կոմեդիայի պետական թատրոնը և Սոս Սարգսյանի անվ. Համազգային թատրոնը հարկադրված էին փակել դռները սիրելի հանդիսատեսի առջև: Բայց համավարակի բերած սահմանափակումները նոր ստեղծագործ մոտեցումների առիթ դարձան, և հանդիսատեսի հետ կապը չխզելու համար թատրոնները նոր ձևաչափերի դիմեցին. Պարոնյանի անվ. Երաժշտական կոմեդիայի թատրոնը ցուցադրեց արխիվային ներկայացումների տեսագրությունները և կարճ տեսահոլովակներ նկարահանեց դերասանների մասնակցությամբ, իսկ Սոս Սարգսյանի անվ. Համազգային թատրոնը նկարահանեց թատերականացված կարճ ֆիլմեր և ծրագրեր։
Թատրոնը մեկուսացման օրերին
Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմը ստիպեց 62 ամյա Քնարիկ Բաբայանին տեղափոխվել Հայաստան, որտեղ նա ստիպված է կառուցել իր կյանքը զրոյից։
Արցախյան պատերազմն անորոշ կերպով փոխեց 62 ամյա Քնարիկ Բաբայանի կյանքը։ Անհոգ ծերությունն իր հայրենիքում վայելելու փոխարեն, որտեղ նա ուներ բարեկեցիկ կյանքով ապրելու համար գրեթե ամեն ինչ, մնացել է առանց կացարանի։ Քնարիկը 40 տարի բուժքույր է աշխատել Ղարաբաղում, և պատերազմի ընթացքում բուժել է բազմաթիվ զինվորների։ Այժմ Քնարիկը չի կարողանում գտնել աշխատանք։ Գործատուները չեն ընդունում տարեցներին և նույնիսկ հաշվի չեն առնում փախստականի կարգավիճակը: Օրեցօր հույսերը մարում են․ Իսկ ինչպե՞ս նա պիտի խնամի իր հաշմանդամություն ունեցող աղջկան և թոռնիկին։ Սրանք այն խնդիրներն են, որոնց լուծումները դեռևս չկան։
Ռեստարտ
Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա պատճառ դարձավ ռուս երկու լրագրողների Հայաստան տեղափոխվելուն՝ որպես բողոք ռուսական հարձակման և մամուլի նկատմամբ իրականացվող կառավարական քաղաքականության։ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա փոխեց հազարավոր ռուսաստանցիների ճակատագրերը։ Վլադ Գագինը, 29, և Անդրեյ Սերաֆիմովը, 24, նրանց թվում էին։ Ի նշան բողոքի ու անհամաձայնության՝ նրանք տեղափոխվեցին Հայաստան խաղաղության և մասնագիտական ազատության փնտրտուքով։ Խոսքի ազատությունն ու մեդիա էթիկան առանցքային նշանակություն ունեն լրագրողների համար, իսկ շատ հաճախ այդ ամենը գտնելը դժվար է Ռուսաստանում։ Հայաստանյան տարբեր մեդիաներում աշխատելով՝ Վլադն ու Անդրեյը մի կարևոր նպատակ են սահմանել՝ պայքարել ռուսական քարոզչության դեմ։