Թատրոնը մեկուսացման օրերին

Ռեժիսոր: ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ

27.07.20

Հ.Պարոնյանի անվ. Երաժշտական Կոմեդիայի պետական թատրոնը և Սոս Սարգսյանի անվ. Համազգային թատրոնը հարկադրված էին փակել դռները սիրելի հանդիսատեսի առջև: Բայց համավարակի բերած սահմանափակումները նոր ստեղծագործ մոտեցումների առիթ դարձան,  և հանդիսատեսի հետ կապը չխզելու համար թատրոնները նոր ձևաչափերի դիմեցին. Պարոնյանի անվ. Երաժշտական կոմեդիայի թատրոնը ցուցադրեց արխիվային ներկայացումների տեսագրությունները և կարճ տեսահոլովակներ նկարահանեց դերասանների մասնակցությամբ, իսկ Սոս Սարգսյանի անվ. Համազգային թատրոնը նկարահանեց թատերականացված կարճ ֆիլմեր և ծրագրեր։