Կամուրջը

18 min.

Կամուրջը

11.01.24

Թեև հայ-թուրքական սահմանին սպասվում էին մեծ փոփոխություններ, այն առայժմ շարունակում է փակ մնալ։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ու Թուրքիան սկսեցին բանակցություններ վարել հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ։ Առաջինը սահմանը նախատեսված է բացել Մարգարայի կամրջից՝ այն էլ երրորդ երկրների քաղաքացիների համար։ Հայկական կողմն արդեն հայտնել է, որ սահմանի բացման ուղղությամբ ավարտել է մաքսակետի և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների շինարարությունը, թուրքական կողմից դեռևս հստակ արձագանք չկա։ 

Բայց մինչ բանակցությունները շարունակվում են, Մարգարա գյուղում մարդիկ անհամբեր չեն սահմանի բացման համար։ Տասնամյակներ շարունակ փակ մնացած սահմանի բացման հետ հույսեր չեն կապում, ավելի շատ անորոշություն է, քանի որ որևէ մեկը նրանց չի բացատրել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ սահմանի բացումը։ 

Մարգարայում, սակայն, ամենաակտիվը երեխաներն են, ովքեր ուշի ուշով հետևում են սահմանի շուրջ քննարկումներին և սպասում՝ արդյոք բացվելուց հետո կկարողանան հատել կամուրջը։