4 min.

Փոխելով գյուղի կյանքը

Հեղինակ՝: Տաթևիկ Ճուղուրյան

20.01.22

Ժամանակին Գերմանիայում ապրող երիտասարդ մի հայ կին փորձում է փոփոխություն մտցնել Հայաստանի գյուղական համայնքում:

41-ամյա Տաթևիկ Աղաբաբյանը գյուղական համայնքում հանգստի և աշխատանքի եզակի համալիրի՝ «Դեբեդ Լայֆ»-ի հիմնադիրն ու սեփականատերն է։ Դիզայներ դարձած մաթեմատիկոսը ստեղծել է գեղեցիկ այգի, բացօթյա խոհանոց և հարմարավետ սենյակներ հանդիպումների և քննարկումների համար, որոնք թույլ են տալիս մարդկանց աշխատել և լինել բնությանը ներդաշնակ։ Այս նախագիծը փոխել է Տաթևիկի, ինչպես նաև Դեբետի իր հարևանների կյանքը։ Նրա նպատակն է իր հարևանությամբ (կամ՝ իր կողքին) ստեղծել ուժեղ կանանց համայնք՝ աշխատանքի ընդունելով միայն տեղացի կանանց: Այժմ նրանք ընդլայնում են բիզնեսը՝ հնարավորություն ստեղծելով Դեբետի ավելի շատ կանանց համար։