Տաթևիկ Ճուղուրյան
Տաթևիկ Ճուղուրյանը մասնագիտությամբ լրագրող է։ Սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Մասնագիտական գործունեությանս մեծ մասն անցկացրել է Ալավերդի քաղաքի «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող և խմբագիր։
Հեղինակային պատմություններ
Լևոն Աֆրիկյանը, ով նախկինում հանքափոր է եղել Ալավերդիում, 20 տարի է ինչ պայքար է մղում իր գոյատևման համար։
Աշխատանքային վթարի պատճառով նա հաշմանդամ է դարձել, իսկ փոխհատուցումը, որի համար նա պայքարում էր, անհավատալիորեն ցածր էր: Համավարակը դարձել է մեկ այլ խոչընդոտ, որը Լևոն Աֆրիկյանը փորձում է հաղթահարել միայնակ։ Այսօր նա պայքարում է կյանքի լավ պայմանների և առաջին անհրաժեշտության իրերի` ձեռնափայտի և հենակների համար։
Այս տեսանյութը պատրաստվել է Friedrich-Ebert-Stiftung (FES)-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ: Տեսանյութում տեղ գտած բոլոր կարծիքները պատկանում են հեղինակին, և պարտադիր չէ, որ արտացոլեն FES- ի տեսակետները:
Միայնակ պայքար դժվարությունների դեմ
Երբ 77-ամյա տատիկը հայտնաբերեց տեխնոլոգիաները, նա սկսեց վայելել կյանքը երկու աշխարհներում էլ՝ իրական և թվային։ Սվետլանա Թամազյանն ընդամենը 50 տարեկան էր, երբ ամուսինը մահացավ՝ նրա խնամքին թողնելով 5 երեխաներին։ Չնայած կյանքի դժվարություններին՝ նա միայնակ մեծացրեց երեխաներին և թոշակի անցավ Հայաստանի հյուսիսում գտնվող Լոռու մարզի Աքորի փոքրիկ գյուղում։ Այսօր նրա երեխաները հեռու են իրենից․ ոմանք Հայաստանի մայրաքաղաք Երևանում են, մյուսները՝ Ռուսաստանում։ Մշտական կապը պահպանելու նպատակով նրանք իրենց մոր համար պլանշետ գնեցին և սովորեցրին, թե ինչպես օգտվել Վայբերից։ Սվետլանան արագությամբ հայտնաբերեց սոցիալական ցանցերի հարստությունը։ Այսօր նա պլանշետով կամ սմարթֆոնով ֆիլմեր է դիտում, նաև տեսանյութեր՝ կարելու և խոհարարության մասին։ Ամենալավն այն է, որ սարքավորումները նրան հնարավորություն են տալիս կապի մեջ լինել իր երեխաների, թոռների և ծոռների հետ:
Տատիկի հետ սուրճ՝ սկայպով
Հայաստանի գյուղերից մեկում երեք դպրոցահասակ երեխաների մայրը ստիպված է ընտրություն կատարել սնունդ գնելու և ինտերնետի համար վճարելու միջև։
Ոչ սնունդ, ոչ ինտերնետ
41-ամյա Տաթևիկ Աղաբաբյանը գյուղական համայնքում հանգստի և աշխատանքի եզակի համալիրի՝ «Դեբեդ Լայֆ»-ի հիմնադիրն ու սեփականատերն է։ Դիզայներ դարձած մաթեմատիկոսը ստեղծել է գեղեցիկ այգի, բացօթյա խոհանոց և հարմարավետ սենյակներ հանդիպումների և քննարկումների համար, որոնք թույլ են տալիս մարդկանց աշխատել և լինել բնությանը ներդաշնակ։ Այս նախագիծը փոխել է Տաթևիկի, ինչպես նաև Դեբետի իր հարևանների կյանքը։ Նրա նպատակն է իր հարևանությամբ (կամ՝ իր կողքին) ստեղծել ուժեղ կանանց համայնք՝ աշխատանքի ընդունելով միայն տեղացի կանանց: Այժմ նրանք ընդլայնում են բիզնեսը՝ հնարավորություն ստեղծելով Դեբետի ավելի շատ կանանց համար։