Քաոսի Քրոնիկա

18 min.

Քաոսի Քրոնիկա

15.12.23

Ֆիլմը ներկայացնում է վերջին 3 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը տեղի ունեցած քաոսային իրադարձությունները և հակամարտության պատճառով իրենց բնակավայրերից արմատախիլ արված մարդկանց:

2023 թվականի սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհը լի էր մեքենաներով, որոնք հայտնվել էին անվերջ խցանման մեջ։ Շուրջ տասը ամիս տևած շրջափակումից հետո Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա՝ սկսելով մեկ օր տևած պատերազմ։ Ամիսներով փակված ճանապարհը վերջապես բացվեց, բայց միայն որպես ելք՝ դեպի Հայաստան։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բախվել է պատերազմների, տեղահանումների, շրջափակման և մահացու պայթյունի։ Անուշ Շահրամանյանը և Նարինե Կարապետյանը սեպտեմբերին իրենց տները լքած ավելի քան 100 հազար մարդկանց թվում էին: Նրանք անդրադառնում են վերջին տարիների ընթացքում  իրենց ապրած քաոսին ու ողբերգությանը։

Այս հրատարակությունը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակությունը բացառապես EU4IM-ի շահառուի [Չայ Խանայի] պատասխանատվությունն է և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրամիության տեսակետները: