“Հեհ․․․էկել եք էստեղ, որ իմ մասին գրե՞ք։ Բա ի՞նքը, ի՞նչ ա անում՝ նկարո՞ւմ ա ինձ, բայց ինչի՞ համար։”
81-ամյա Ռիմա Սահակյանը զարմացավ, երբ իմացավ, որ եկել եմ իր մասին գրելու:
Ռիման, ում տեղացիներն անվանում են «Ռեդ տատի» (անգլերենից թարգմանաբար՝ "կարմիր”), ապրում է Հայաստանի մայրաքաղաք Երևանից 44 կմ հեռավորության վրա գտնվող փոքրիկ գյուղում՝ Բջնիում եւ աշխատում տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցում: