«Մեկ տարի առանց երաժշտության»

Լրագրող: ԱՄԱԼՅԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ,

Լուսանկարիչ: Արտյոմ Միկրյուկով

20.04.21
Հրատարակություն:
թեման:

82-ամյա Աիդա Մնացականյանը մեկ տարի շարունակ պարելու ցանկություն չուներ: «Օրրան» բարեգործական հիմնադրամի «Ծիածան» երգչախմբի երկարամյա անդամ  Աիդան անցած տարվա մեծ մասն անցկացրեց լռության ու հիասթափության մեջ: Երգչախմբի մյուս անդամների նման, համաճարակը նրան ստիպեց մնալ Երևանի իր տանը`մեկուսացված և կտրված իր ընկերներից ու «Օրրան»հիմնադրամից։ 

«Հիմնադրման օրվանից [2012 թ.] Մինչև Կորոնավիրուսը մենք երաժշտություն էինք ստեղծում այս պատերի ներսում, կենտրոն այցելող մեծահասակները և երեխաները միասին երգում էին, մասնակցում համերգների և նշում տոները: Մենք կոտրեցինք այն կարծրատիպը, որ եթե մեծահասակ եք, ապա չեք կարող երգել, պարել կամ զվարճանալ», - ասում է կենտրոնի հիմնադիր Արմինե Հովհաննեսյանը:

Համաճարակն արեց ավելին, քան երգչախմբի տասը անդամներին իրենց համայնքից և երաժշտությունից պարզապես կտրելը. Երկուսը, ցավոք, մահացան Covid-19-ից:

Երբ դեռ համաճարակ չկար, «Ծիածան» երգչախումբը տարեց քաղաքացիներին կտրում էր իրենց բնականոն կյանքից: Նրանք բոլորն ապրում են միայնակ, և շատերն առողջական խնդիրներ ունեն: Կենտրոնում ծերերը կարողանում էին մի կողմ թողնել իրենց դժվարչությունները, տաք ուտելիք ստանալ և մի քանի ժամ վայելել ընկերների ներկայությունը: Վերջին ութ տարիների ընթացքում երգչախումբը հայերեն, ռուսերեն, անգլերեն ու իտալերեն շուրջ 60 երգերի երգացանկ է կազմել։ 

Մարտին կենտրոն իր հատուկ այցի ժամանակ Աիդան կրկին դաշնամուրին է մոտենում:

«Այնքան ժամանակ է անցել, որ չեմ նվագել, մոռացել եմ», - ասում է նա՝ ոգևորված նստելով ստեղնաշարի մոտ:

 Շուտով Սովետական Միության ժամանակաշրջանի հին հիթերը, ինչպիսիք են Կատյուշան, Синий платочек-ը (Կապույտ շարֆ), կենդանություն են առնում, երբ Աիդան և 77-ամյա Սարգիս Մեմերջյանը երգում և պարում են երաժշտության ներքո:

Երբ վերջին ակորդը մարում է, երգչախմբի անդամները շրջվում են դեպի իրենց հանդիսատեսն ու ժպտում: Տաս ամիս լռությունից հետո, երաժշտությունն իսկապես քաղցր է հնչում։ 

82-ամյա Աիդա Մնացականյանը պայուսակից հանում է կարմիր շրթներկը, լուսանկարչին խնդրում մի րոպե սպասել, որպեսզի կարողանա իրեն գեղեցկացնել, ապա ներկը դանդաղորեն քսում է ճաքած շրթունքներին: «Ես երբեք առանց շրթներկի բեմ չեմ բարձրանում, այն միշտ ինձ հետ է: Ես մարդկանց նույնիսկ ասում եմ, որ երբ մեռնեմ, թաղեն այն ինձ հետ», - կատակում է Աիդան։ 

Երգչուհի և դերասանուհի Աիդան, արդեն տասը տարի է մենակ է ապրում էր, այն բանից հետո երբ ամուսինը մահացավ, իսկ որդին տեղափոխվեց Գերմանիա: Նա միշտ սիրում էր դաշնամուր նվագել և երիտասարդ ժամանակ ընդունվել էր Երևանի պետական կոնսերվատորիա, սակայն սկեսուրը թույլ չէր տվել, որ ուսումն ավարտի։ 

Իր ոսկե տարիների ընթացքում չէ, որ Աիդան վերջապես կարողացավ հետևել իր երազանքներին: Մինչ համաճարակի սկիզբը, նա երգում էր «Ծիածան» երգչախմբում և խաղում կենտրոնի ներկայացումներում: Անցնող տարին, այնուամենայնիվ, ծանր էր: Նա վախենում էր լքել իր տունը և ամսվա մեջ միայն մեկ անգամ էր դուրս գալիս սննդի համար, գնում կամ բարեգործական ճաշարան կամ մոտակա խանութ:

 «Երբ տանը մնացինք, ես երգելու սիրտ չունեի: Ես միշտ ուզում էի դուրս գալ, ուզում էի շարժվել», - ասում է նա: «Երբ գալիս ենք այստեղ, մենք ոչ միայն երգում ենք, այլ նաև խոսում, պատմում մեր կյանքի մասին, շատերի համար սա միակ տեղն է, որտեղ նրանք հանգստանում են»:

77-ամյա Սարգիս Մեմերջյանը նույնպես երգչախմբի անդամ է: Կյանքում լինելով երաժշտասեր, նա որոշեց միանալ «Ծիածան» երգչախմբին, երբ իմացավ այդ մասին: Սարգիսն ակտիվ էր ամբողջ կյանքում ՝ որպես վազորդ և հեծանվորդ, մինչև կոտրեց ոտքը: Հիմա երգը նրա միակ հոբբին է, և երգչախումբը միակ տեղն է, որտեղ նա կարող է հանդիպել մարդկանց: Սարգիս Մեմերջյանը, ով միայնակ է ապրում, ասում է, որ ռադիոն իր լավագույն ընկերն է:

«Միացնում եմ ռադիոն և ժամերով լսում: Ամեն անգամ, երբ ռադիոյով երգ եմ լսում, սկսում եմ հետը երգել: Իմ սիրած երգը Я люблю тебя до слез-ն է (Ես քեզ սիրում եմ մինչև արցունքներ)», - ասում է նա:

Կորոնավիրուսի պատճառով Սարգիսը և երգչախմբի մյուս անդամները տասը ամիս կտրվել են ընկերներից: «Մենք այնքան ժամանակ միասին չենք երգել, որ արդեն մոռացել ենք բառերը: Մենք նույնիսկ չենք հիշում, թե ինչ երգեր ենք երգել», - ասում է նա:

Թագավարակը 74-ամյա Վալյա Մարգարյանին ևս զրկեց տանից դուրս գալու միակ հնարավորությունից: Վալյան հաշմանդամություն ունի, և նա դժվարանում է քայլել․  անվասայլակի վրա է: Նախկին բանասերը կարանտինից և արտակարգ դրությունից առաջ շաբաթը երկու անգամ ոգևորությամբ հաճախում և ղեկավարում էր գրական խմբակը։ 

Նրա խմբակ քսան մարդ էր հաճախում, որոնք բոլորն էլ Երևանում գործող «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության շահառուներն էին: «Խմբի անդամները հիմնականում 70-ից բարձր են, մենք նույնիսկ 93 տարեկան անդամ ունենք: Նա հետաքրքրված է գրականությամբ և մասնակցում է քննարկումներին», - ասում է Վալյան: Խումբն արդեն գործում է մեկ տասնամյակ․ քննարկում են գրականություն, ինչպես նաև կարդում և նույնիսկ գրում իրենց սեփական գրքերը: Բայց համաճարակի պատճառով այս ամենը հանկարծակի դադարեց: «Ես մեկուսացված էի աշխարհից և իմ ընկերներից: Ասում են, եթե ուզում ես մարդուն սպանել, դատապարտիր նրան միայնության: Ես տնից դուրս չեմ գալիս, ոչ ոք տուն չի մտնում, ամեն ինչից կտրված եմ», - ասում է Վալյան: Միայնության ամիսները հաղթահարելու համար նա սկսեց աշխատել նոր գրքի վրա` թվով յոթերորդի:

«Եթե համույթի անդամներին բաժանեք, ի՞նչ կմնա»,- հարցնում է «Երկու սերունդներ» մեծահասակների նվագախմբի ղեկավար 64-ամյա Մանուշակ Անտոնյանը: Նա նշեց, որ սահմանափակումների ընթացքում իրենք հեռավար են հանդիպել, բայց դա դժվար էր: Մանուշակը իր համար որոշ մխիթարություն էր գտնում՝ ակորդեոն նվագելով:

«Եթե այս գործիքը չլիներ, ես իսկապես չէի դիմանա դրան», - ասում է նա․ «Նվագելն իմ փրկությունն է»:

Մինչ կորոնավիրուսը, նվագախումբը, որը ստեղծվել է 2019 թվականին, ունեցել է անվճար համերգներ տարբեր ճաշարաններում և սրահներում, այցելել տարեցներին և երեխաներին: Սահմանափակումներից հետո սակայն «մեր ուրախությունն ու հաղորդակցման եղանակը կորավ», - նշեց 68-ամյա Նորիկ Ամիրշադյանը:

«Մենք փակվեցինք տներում՝ նվագելով միայն մեզ համար»: 

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա