Մերրի Մկրտչյան
Մերրի Մկրտչյանը սովորել է խաղարկային ֆիլմերի ռեժիսուրա Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում: Cultural.am կայքի համահիմնադիրներից է: Մերրին հետաքրքրված է հնագիտական հետազոտություններով:
Հեղինակային պատմություններ
Երեք տարեց կանանց համար, “Առաքելություն Հայաստան” բարեգործական ճաշարանը դարձել է ապաստան, օգնելով նրանց գտնել ուրախություն և երաժշտություն՝ հաղթահարելու իրենց մենությունը, թեկուզ և օրը մի քանի ժամով։
Անիչկան, էմման ու Գայանեն կախված են “Առաքելություն Հայաստան” բարեգործական կազմակերպությունից․ նրանք ամեն օր այցելում են ճաշարան սնվելու և ժամանակ անցկացնելու համար։ Այս կանանց, ինչպես նաև այլ խոցելի տարեց քաղաքացիների համար, ճաշարանը դարձել է ապահով վայր, հավաքվելու, ընկերներ գտնելու և նվագելու համար։ Երաժշտությունը, որ նրանք միասին ստեղծում են, օգնում է մոռանալ իրենց խնդիրները և գտնել ուրախության նշույլ իրենց դժվարանցանելի կյանքում։
3երգ
Երեք տարեց կանայք՝ Սեդա Խաչատրյանը, Ռիմա Ավագյանը և Ալվինա Չոբանյանը, կյանքի 77-րդ տարում մնացել են մեն-մենակ անցյալի հիշողությունների և ներկայի փորձությունների հետ: Թեև երեքն էլ երեխաներ, թոռներ և անգամ ծոռներ ունեն, բայց Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի իրենց տներում ապրում են միայնակ ու համեստ կյանքով: Շուրջ երեսուն տարի շարունակվող սահմանային անկայուն վիճակը պատճառ է դարձել գյուղի աստիճանաբար դատարկվելուն, նրանց ժառանգները նույնպես ստիպված հեռացել են՝ ապահով կյանք որոնելու հայ-ադրբեջանական սահմանից հեռու:
Միայնակ` սահմանին
Ռեժիսոր դառնալու որոշմամբ ինստիտուտ ընդունվելը երազանքի ճանապարհի սկիզբն էր Վրեժ Վարժապետյանի համար: Նոր միջավայրում ընկերներ ու ոգեշնչում գտնելը սակայն կանխվեց համակուրսեցիների, այնուհետև բոլոր նրանց կողմից, որոնց համար պարզ դարձավ Վրեժի սեռական կողմնորոշումը, որը նա, չնայած ամեն ինչին, չէր թաքցնում երբեք: Իր նկատմամբ եղած հոմոֆոբիան արտահայտվեց դանակահարության փորձով, ինչից հետո Վրեժի համար ինստիտուտը դարձավ տագնապների ու պայքարի դաշտ: Այժմ, երբ նա 22 տարեկան է և շուտով կավարտի համալսարանը, Վրեժը բոլոր խոչընդոտները դիտարկում է որպես իր հիշողության անբաժանելի մի մաս:
Այսպիսին` ի ծնե
2020 թվականի Հայաստան-Ադրբեջան պատերազմի հետևանքները. Հայաստանը տարածքներ է հանձնում, մարդիկ ստիպված լքում են իրենց տները։