Դավիթ Ավետիսյան
Դավիթ Ավետիսյանը կինո-օպերատոր է։ Նա ավարտել է Երեվանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը 2016 թվականին։ Աշխատել է ՍիվիլՆեթ առցանց հեռուստաընկերությունում որպես օպերատոր/լուսանկարիչ, հեղինակել է վավերագրական ֆիլմեր և վարել հեղինակային հաղորդում։ 2017 թվականին աշխատել է ֆիլմերի ստեղծման դասընթացավար ԹՈՒՄՈ կենտրոնում։ 2018 թվականից աշխատում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունում որպես տեսանյութերի պահոցի ղեկավար։
Հեղինակային պատմություններ
Շատ հայեր չեն ճամփորդում Թուրքիա, նույնիսկ հանգստի նպատակով, ուր մնաց այնտեղ տեղափոխվել ապրելու՝ լինի դա վախից, թե 1915 թվականի Ցեղասպանությունից մնացած ատելությունից։ Չնայած Թուրքիան ընդունում է` տեղի են ունեցել վայրագություններ, բայց դրանք վերագրում են Առաջին համաշխարհային պատերազմին ու կտրականապես դրժում քրիստոնյա հայերին բնաջնջելու կանխամտածված փորձի փաստը։
Լսելի դառնալ մյուս կողմում. հայաստանցին` Թուրքիայում
Տնային գործերից ազատվելուց հետո հայ ու ադրբեջանցի հարևան կանայք սովորություն ունեին նստելու, թեյ խմելու ու զրույց անելու։ Սա իրենց խաղաղության պահն էր։ Այսօր, կանայք նույն հոգսերն ու սովորությունն ունեն, բայց հարևանները չկան։ Ղարաբաղյան հակամարտությունը փակեց սահմանները հայերի ու ադրբեջանցիների միջև, լարվածություն մտցրեց մարդկանց կյանքում ու հարաբերություններում։
Սահմանափակ հիշողություններ
Ուսանողական միգրացիան դարձել է մերօրյա թրենդ, գլոբալիզացիայի դրական հետևանք։ Հայաստանցի երիտասարդ մասնագետները, որոնք կրթություն են ստանում արտասահմանում, նկարահանել են իրենց ամենօրյա կյանքը և ներկայացրել այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնցով իրենց դիմավորել է հյուրընկալող երկիրը։ Նրանք պատմում են իրենց արտասահմանյան ներկայի ու Հայաստանի հետ կապված ապագայի մասին։ Ֆիլմի հերոսները ոչ միայն իրենց ապագայի կերտողներն են, այլև իրենց մասին ֆիլմի․ ֆիլմը հիմնված է հերոսների նկարահանած տեսանյութերի վրա։