Բացելով փակ շղթան. Եզդի աղջիկները պայքարում են սովորելու իրավունքի համար
Եզդիները Հայաստանում ապրում են դարեր ի վեր: Սա երկրում ամենամեծ կրոնական փոքրամասնությունը. հաշվվում է, որ այսօր Հայաստանում ապրում է 35,000 եզդի կամ բնակչության մեկ տոկոսից ավելին: Եզդիներն ասում են, որ Հայաստանում իրենց զգում են ինչպես տանը: Իրաքից դուրս գտնվող եզդիական ամենամեծ տաճարը հենց այստեղ է գտնվում: Բայց համայնքն ինչ-որ առումով այնուհանդերձ չի ձուլվել ու ապրում է իր կանոններով: Օրինակ ՝ եզդի ընտանիքներում աղջիկներին հազվադեպ են խրախուսում դպրոց գնալ: Ընտանիքները գերադասում են աշխատանքը կրթությունից, և անգամ եթե նրանց հաջողվում է դպրոցն ավարտել, համայնքում խուսափում են համալսարան ընդունվող երիտասարդ աղջիկներ ունենալ:
Եզդի երկու երիտասարդ կին ՝ Զեմֆիրա Քալաշյանը և Զարինե Սմոյանը, ապացուցել են, որ ապագան կարող է այլ լինել: Նրանք երկուսն էլ իրենց համար նոր ուղի են հարթել ՝ հաղթահարելով ավանդույթը և մերժման վախը՝ ավելի լավ կյանք կառուցելու համար:







26-ամյա եզդի Զեմֆիրա Քալաշյանը, ով ծնվել և մեծացել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում, գիտակցել է կրթության կարևորությունը, երբ դեռ դպրոցում էր: Նա իր ընտանիքի միակ աղջիկն է, ով կրթություն է ստացել:
Համալսարանից հետո Զեմֆիրան օգնում էր եզդի երեխաներին, հատկապես աղջիկներին, «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական ծրագրի միջոցով: Նա ներառական կրթության ուսուցիչ է եղել Արմավիրի մարզի եզդիական Ֆերիկ համայնքում: Նաև օգնել է Ֆերիկում բացել մշակութային կենտրոն երեխաներին այլընտրանքային կրթության հնարավորություններ ընձեռելու համար: ԿԳՄՍ նախարարության կողմից, ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում նա աշխատել է որպես մենթոր: Մինչև վերջերս Զեմֆիրան աշխատում էր որպես ուսուցիչ ու մենթոր:









նվիրաբերեք հիմա