Հայ հեթանոսները վերադառնում են իրենց արմատներին

Լրագրող: Նելլի Լազարյան, , Լուսանկարիչ: Հակոբ Մարգարյան
02.02.21
Հրատարակություն: Ուրիշ

Արման Մխիթարյանը երեք տարեկանում ծնողների կամքով մկրտություն ստացավ Հայ Առաքելական Եկեղեցում՝ դառնալով քրիստոնյա։ Տասը տարի առաջ` 27 տարեկանում, ուսումնասիրելով ու կարդալով հին պատմությունը, նա որոշում կայացրեց վերադառնալ հին հայկական նախաքրիստոնեական հավատքին՝ հեթանոսությանը։ 

Հեթանոսական հավատքին միանալով՝ Արմանը մաս կազմեց Հայաստանում ոչ մեծաթիվ կրոնական փոքրամասնության: 2011 թվականի մարդահամարի արդյունքում պարզվել է, որ բնակչության 92,6 տոկոսը հետևում է Հայ Առաքելական եկեղեցուն ու ազգային կրոնին: Ըստ մարդահամարի, Հայաստանում կա շուրջ 5500 հեթանոս (նրանցից 734-ը էթնիկ հայեր են): 

Հայաստանում փոքրամասնությունը հին հայկական հավատ` հեթանոսություն է դավանում:

 

Չնայած իրավապաշտպաններն ասում են, որ հեթանոսների նկատմամբ խտրական վերաբերմունքի նշանները քիչ են, սակայն հավատքի վերաբերյալ անհամար սխալ պատկերացումներ կան, որոնք երբեմն տարաձայնություններ են առաջացնում: Հեթանոսներին զայրացնում է նաև այն, որ կառավարությունը հրաժարվում է ճանաչել հին տոները: 

Հայաստանը քրիստոնեություն է ընդունել մ.թ. 301 թվականին: Հեթանոսական հավատալիքները շատ ավելի հին են: Ժամանակակից հավատացյալները կարծում են, որ հեթանոսությունը վերակենդանացնելու և վերածնելու ճիշտ տերմինը գտավ Գարեգին Նժդեհը (հայ մեծ ռազմական, քաղաքական և պետական գործիչ 1886-1955), ով հայրենիքից տարագրվելուց հետո «ցեղակրոն ուխտերի» շարժումը սկսեց։ 

«Հեթանոսները միշտ են եղել...կրոնն իր հիմքում ունի մեր պապերի, նախնիների աշխարհընկալումը»,-ասում է քուրմ Գագիկը և ավելացնում, որ արորդիների ուխտը որպես կրոնական կազմակերպություն պետական գրանցում է ստացել 1991թ-ին: 

Հայաստանը քրիստոնեություն է ընդունել մ.թ. 301 թվականին: Հեթանոսական հավատալիքները շատ ավելի հին են: 

 

Ըստ մարդահամարի, Հայաստանում կա շուրջ 5500 հեթանոս (նրանցից 734-ը էթնիկ հայեր են):

 

«Հեթանոսները միշտ էլ եղել են ... Կրոնը հիմնված է մեր պապերի և նախնիների աշխարհայացքի վրա», - ասում է քուրմ Գագիկ Հայրապետյանը:

 

«Բազմիցս փորձել եմ որպես կրոն ծանոթանալ Աստվածաշնչին՝ չի ստացվել, փոխարենը երբ մեր դիցաբանության հետ ծանոթացա, ինձ չափազանց հետաքրքրեց»,-ասում է նա։

«Շատ մեծ ոգևորություն էր, որովհետև միշտ ասում ենք, որ մենք հին ազգ ենք, մեծ պատմություն ունենք, բայց երբ կարդում ես քո ազգի հավատքի գիրքը՝ Սուրբ Աստվածաշունչը ու ոչ մի տեղ քեզ չես գտնում, բնականաբար մտածում ես կամ անտեսում են քեզ այս գրքում, կամ ինչ-որ մի բան այն չէ, իսկ քո առասպելների, դիցաշխարհի մեջ հենց դու ես, և քեզ ողջ էությամբ զգում ես»,-ասում է Արմանը։

27 տարեկանում նա հեթանոս դարձավ ավանդական ծիսակարգով ՝ Գառնու տաճարում: Տաճարը կառուցվել է մեր թվարկության առաջին դարում `ի պատիվ արևի աստծու` Արեգ-Միհրի:

Այսօր հավատացյալները մեկնում են Գառնի մյուս հին աստվածներին նվիրված տոնակատարությունների և ծիսակատարությունների մասնակցելու համար ևս, քանի որ քրիստոնեություն ընդունելուց հետո մյուս տաճարներն ամբողջությամբ ավերվել են, նշում է Գագիկը:

Հին հայերը աղոթում էին մի քանի աստվածների. Անահիտին, որպես մայր աստվածուհի, Արային, որպես արարիչ, Աստղիկին, որպես գեղեցկության և սիրո աստվածուհի, Պատերազմի աստված Վահագնին և շատ ուրիշների:

«Մենք հավատում ենք, որ ստեղծվել ենք կրակից, հրածին են հայերը, դրա համար փառաբանում և ձոներ ենք նվիրում մեր աստվածներին, ոչ թե աղերսում ենք օտարից»,-ասում է նա։

 

Հին հայերը աղոթում էին մի քանի աստվածների. Անահիտին, որպես մայր աստվածուհի, Արային, որպես արարիչ, Աստղիկին, որպես գեղեցկության և սիրո աստվածուհի, Պատերազմի աստված Վահագնին և շատ ուրիշների:

 

ուղղակի ժամանակի ընթացքում գեղեցկացել՝  հեքիաթի տեսք են ստացել և այս հեռավորության մեջ հավատալը մի քիչ դժվար է լինում»։ 

Հավատացյալները գնում են Գառնի՝ հին աստվածներին նվիրված տոնակատարությունների և ծիսակատարությունների մասնակցելու համար:

 

Արմանն այսօր աշխատում է որպես զբոսավար, և գործի բերումով շաբաթական մի քանի օր եկեղեցիներ է գնում։ Ասում է, որ զբոսաշրջիկներին ներկայացնել Հայաստանը որպես առաջին քրիստոնյա ազգ՝ իր հավատքին չի հակադրվում։ Թերևս միայն Խոր Վիրապ վանքում, որտեղ Գրիգոր Լուսավորչը բանտարկվել է 13 տարի և ապա դուրս գալով՝ Հայաստանում քրիստոնեություն է տարածել, այդ ժամանակ է իր իմացածի ու պատկերացրածի մասին ասում։

«Ասում եմ, որ նա հայ չի եղել, պարթև է եղել, հայ արքայասպան Անագի որդին, ում տոհմը հայոց թագավորի վրեժով ջնջվում է և միայն փրկված Գրիգորն է հետագայում գալիս հաստատվում Հայաստանում։ Այս պատմությունը ներկայացնում եմ և ասում՝ արդյո՞ք նա եկել էր քրիստոնեություն տարածել, թե՞ տոհմի վրեժը ողջ հայ ազգից առնել։ Որովհետև այն դաժանությամբ, ինչպես հայ ազգի մոտ ընդունվեց քրիստոնեությունը, ես չգիտեմ այլ երկրում ընդունվե՞լ է, թե ոչ»,-ասում է  նա։

«Մենք այսօր տեսնում ենք հունական տաճարները կանգուն, բայց մերից հետք չի մնացել, բացառությամբ հրաշքով փրկված Գառնու տաճարի և մեր հարուստ պատմության խղճուկ մասունքների»,-ասում է  նա։

Արմանը երբեք չի էլ փորձել շրջապատում թաքցնել իր ընտրությունը` վախենալով, որ իրեն ուրիշ կհամարեն: Ընդհանուր առմամբ խնդիրներ չի ունեցել:

«Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակարպեության (ասոցիացիան զբաղվում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարցերով, այդ թվում նաև կրոնի և դավանանքի ազատության) իրավապաշտպան Նինա Կարապետյանցն այն տեսակետին է, որ Հայաստանում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հասարակական վերաբերմունքն էական փոխվել է՝ դեպի դրականը։ 

«Եթե համեմատելու լինենք 10-20 տարվա կտրվածով, դրականը խիստ ակնհայտ է, հասարակությունն ավելի հանդուրժող է դարձել, համենայն դեպս բռնության դեպքերը, կոնֆլիկտներն այլևս չեն հանդիպում այնչափ, որքան նախկինում էր, իսկ նախկինում հաճախ կարելի էր իմանալ տարբեր կրոնական կառույցների նկատմամբ հետապնդումների, հարձակումների մասին։ Այսօր այդ կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու քննարկումներն են նույն բանը հուշում, որ ավելի մեղմացել է իրավիճակը։ Իհարկե սա լավագույն տարբերակը չէ, որը մենք ունենք և կցանկանայինք ունենալ, բայց այնուամենայնիվ,  դրական տեղաշարժը մեծ է»,-ասում է նա։

Չնայած նախկինում հեթանոսների հետ կապված միջադեպեր եղել են, այժմ, ըստ պատմաբան և հեթանոս Վահե Լորենցի, դրանք հազվադեպ են:

 

«Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակարպեության իրավապաշտպան Նինա Կարապետյանցն այն տեսակետին է, որ Հայաստանում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հասարակական վերաբերմունքն էական փոխվել է՝ դեպի դրականը։ 

 

Օրինակ՝ հասարակական աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ իրեն հեթանոս համարող մի նկարիչ տեսանյութ տեղադրեց, որտեղ նա մի խումբ մարդկանց հետ ծիսական արարողություն է կատարում Զորաց քարեր հնավայրում: Տեսանյութում մերկ կին ու արյուն կար: Դրանցից ոչ մեկը կապ չունի հեթանոսական իրական ծեսերի հետ, ասում է Գագիկը:

«Մենք զոհաբերություններ չենք անում, մարդ չենք ուտում (ժպտում է), իսկ այն, ինչ Զորաց քարերում արվել է, մեզ չի վերաբերվում,  դա կարող է ինչ որ արվեստագետի, նկարչի ցնդաբանություններ լինեն, ես էլ լսել եմ, ինձ համար էլ տհաճ է»,-ասում է նա։

 

«Մենք զոհաբերություններ չենք անում, մարդ չենք ուտում»

 

Վահե Լորենցը հիշում է հեթանոսների դեմ բորբոքված ևս մեկ ալիք, երբ Գառնու տաճարին անհասկանալի գրություն էր հայտնվել, որը հետագայում պարզվեց մի ռուս հարբած զբոսաշրջիկ էր գրել։ «Գրեցին, կոչեր եղան, որ սա սատանաների որջ է, որ այդ հեթանոսների որջը խորտակել է պետք»։ 

Արմանն ասում է, որ «շփոթության» պատճառով է հաճախ, որ մարդիկ վիրավորում են հեթանոսներին:

Վահեի խոսքով, չնայած ինքն իր հավատքի հետ կապված երբեք հանրային դատապարտում չի զգացել, սակայն դժգոհ է, որ  քաղաքական գործիչները դրան չեն ցուցաբերում այն հարգանքը, որ ցույց են տալիս այլ կրոնների նկատմամբ: 

 

Հայաստանի ղեկավարները այլ հավատացյալների շնորհավորում են իրենց տոների կապակցությամբ, բայց չեն շնորհավորում հեթանոսներին Նավասարդի, հին Նոր տարվա կամ այլ տոների առթիվ:

 

 «Եթե շնորհավորում եք Վարդավառը որպես եկեղեցու տաղավար տոն, ինչո՞ւ եք անտեսում տասնյակ հազարավոր այն մարդկանց, որ դա նշում են որպես սիրո տոն։ Այ այս պարագայում քամահրանքը կա»,- ասում է Վահեն ու նաև շեշտում, որ դա տգիտության արդյունք է, երբ մարդը խորշում է իր պապենական ազգային տոնից։ 

«Ի՞նչ է, ով ձեր տեսակը չէ, ձեր պես չի մտածում, դուք իրան թշնամի՞ եք համարում։  Այսինքն՝ հայոց արժեքները դավանող, հայոց աստվածներին պաշտող հեթանոս հայը հայ չէ, օտար Աստծուն պաշտող քրիստոնյա հայը հա՞յ է. սա իսկական ողբերգություն է, որ տգիտությունից է բխում»,-ասում է նա։

«Ի՞նչ է, ով ձեր տեսակը չէ, ձեր պես չի մտածում, դուք իրան թշնամի՞ եք համարում»։ 
ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա