Սիրո պատմություն, վերջին արար

Լուսանկարիչ: Կարեն Խաչատուրով

23.03.21
Հրատարակություն:
թեման: Կանայք

Սա տատիկիս և պապիկիս ՝ Կարինայի և Գեւորգի պատմությունն է: Կես դար միասին նրանք կառուցեցին սիրով և ուրախությամբ լի կյանք: Նրանք ընտանիք ստեղծեցին, դաստիարակեցին ինձ և եղբորս և միասին շրջեցին աշխարհով մեկ:

Մինչև 2020 թվականի դեկտեմբերը, երբ Կարինան անսպասելիորեն հեռացավ կյանքից:

Օրեր և շաբաթներ անց ես տեսնում էի, թե ինչպես է պապս դանդաղ ընկնում ընկճվածության գիրկը: 50 տարվա ամուսնությունից, 50 տարվա սիրուց, ուրախությունից, ժպիտներից ու արցունքներից հետո Գեւորգը միայնակ էր, և նա, ինչպես ես ու եղբայրս, խեղդվում էինք վշտի մեջ:

Կարինան ինձ համար երկրորդ մայր էր, և նրա մահվան պատճառած դատարկությունից ու միայնությունից, կորստից ու հիասթափությունից ես ճնշվում էի:

Երբ ես բախվեցի իմ վշտին, հիշեցի, թե ինչքան ուրախ էր Կարինան, երբ ես նրան լուսանկարում էի: Ես որոշեցի շարունակել ավանդույթը, բայց այս անգամ լուսանկարել Գեւորգին, քանի որ կնոջ մահից հետո նա շարունակում էր պայքարել:

Այս ֆոտոշարքը մենակության դեմ պայքարող մարդու մասին է: Ինչ կանեիք, եթե Գեւորգի փոխարեն լինեիք: Ինչպե՞ս կշարունակեիք ապրել այն մտքի հետ, որ խավարը կուլ կտա ձեզ երբ արթնանաք, իսկ դատարկությունը կգա այն պահին, երբ քնեք: Ինչպես կշարունակեիք ապրել ձեր սիրո կորստից հետո: 

Կարինայի լուսանկարների և կյանքի պատառիկների միջոցով, որոնք մնացել են, Գեւորգը զգում է նրա ներկայությունը: 

Օրը կարող է արարողակարգ դառնալ, և երբեմն թվում է, որ Գեւորգը զրույց է վարում Կարինայի հետ:

«Իմ ննջարանն առանց քեզ դատարկ է»:
«Իմ ննջարանն առանց քեզ դատարկ է»:
«Ես զգում եմ քո բացակայությունը հատկապես ճաշի ժամանակ: Ես կարոտում եմ քո պատրաստած ճաշերը»:
«Ես զգում եմ քո բացակայությունը հատկապես ճաշի ժամանակ: Ես կարոտում եմ քո պատրաստած ճաշերը»:
«Քո բույսերն ինձ հիշեցնում են քո մասին, և ես ավելի մոտ եմ զգում քեզ, երբ խնամում եմ նրանց»:
«Քո բույսերն ինձ հիշեցնում են քո մասին, և ես ավելի մոտ եմ զգում քեզ, երբ խնամում եմ նրանց»:
«Ես կարոտում եմ քո համբույրներն ու հպումները»:
«Ես կարոտում եմ քո համբույրներն ու հպումները»:
«Նույնիսկ կարի մեքենան է հիշեցնում քո մասին, և այն մասին, թե ինչպես էիր ամեն ինչին խնամքով վերաբերվո ...
«Նույնիսկ կարի մեքենան է հիշեցնում քո մասին, և այն մասին, թե ինչպես էիր ամեն ինչին խնամքով վերաբերվում»:
«Մի խոսքով, ես կարոտում եմ քեզ ամեն օր եւ յուրաքանչյուր րոպե՝ արթնանալու պահից մինչև աչքերս փակելը»:
«Մի խոսքով, ես կարոտում եմ քեզ ամեն օր եւ յուրաքանչյուր րոպե՝ արթնանալու պահից մինչև աչքերս փակելը»:
«Քո հիշատակը հավերժ կմնա ինձ հետ, իմ սրտում և մտքում»:
«Քո հիշատակը հավերժ կմնա ինձ հետ, իմ սրտում և մտքում»:
ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա