Թվային տեխնոլոգիան ոգեշնչում է գյուղական համայնքի պատանիներին սովորել

Լրագրող: ԱՄԱԼՅԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լուսանկարիչ: Արտյոմ Միկրյուկով

29.06.21
Հրատարակություն: Թվային հետք

Չորս տարի առաջ Ռոբերտ Դանիելյանը մասնակցեց մի դասընթացի, որն իր կյանքն ամբողջությամբ փոխեց։ Երբ անիմացիայի դասընթացին նա առաջին անգամ տեսավ, թե ինչպես են իր նկարները թվայնացվում, միանգամից գաղթակղվեց։ 

«Ես ձեռքով նկարներ նկարեցի, ապա թվայնացրեցինք։ Այդ օրվանից իմ կյանքը փոխվեց։ Ես սկսեցի ինքս ինձ փորձել տարբեր բնագավառներում՝ ծրագրավորում, դիզայն, ռոբոտաշինություն»,- ասում է Ռոբերտը։ 

Այս ամենի միակ բացասական կողմն այն էր, որ դասընթացներին պետք է հաճախեր  անցնելով 35 կմ ճանապարհ։ Տղան ապրում է Աշոցքում, իսկ գյուղից մարզկենտրոն Գյումրի գալու համար պետք է այդ ճանապարհն ամեն օր անցնել։ 

Դասընթացներն իրականացվում են «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում»։

Թոմո կենտրոնը մի քանի մասնաճյող ունի Հայաստանում եւ արտերկրում։
Թոմո կենտրոնը մի քանի մասնաճյող ունի Հայաստանում եւ արտերկրում։

Համաշխարհային բանկի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում բնակիչների 96%-ի համար համացանցը հասանելի է, ու չնայած լայն սփռմանը, գյուղական համայնքների երիտասարդներն այնուամենայնիվ քիչ հնարավորություն ունեն սովորելու բարձր տեխնոլոգիաներ, ինչպիսիք են ծրագրավորումը կամ ռոբոտաշինությունը։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները եւ «Թումո ստեղծարար կենտրոն»-ը փորձում են այս ամենը փոխել եւ անվճար դասեր են իրականացնում գյուղական համայնքի պատանիների համար։

Ստարտափ TakeAr-ն իր հերթին գյուղերում աշխատում է մասնագետների հետ: Ավագ դպրոցի շրջանավարտ Մհեր Իսրայելյանն ապրում է Ջուջևան քաղաքում, որը 407 բնակիչ ունի: Նրա համայնքը մոտ է ադրբեջանական սահմանին։ Բայց նրա կոլեգան, ով նաեւ TakeAr-ի համահիմնադիրն է, ապրում է Արագածոտնի մարզում։ 

Հեռավորությունն ու անմիջական շփման բացակայությունը, օրինակ, չի խանգարել Մհերին՝ սովորել ծրագրավորման մի քանի լեզու եւ աշխատել հասակակիցների հետ։  TakeAr- ում համահիմնադիրների հետ նրանք նաեւ փոքր դրամաշնորհ են շահել եւ այն կիրառել տուրիզմի զարգացման համար։ Մհերը վաստակել է իր առաջին գումարը, մոտ 200 դոլար։

Մհերն ասում է, որ չի պատկերացնում իր կյանքն առանց համակարգչի։ Նա հույս ունի օգտագործել իր հմտությունները և խթանել ներքին զբոսաշրջությունը՝ մարդկանց ոգեշնչելով այցելել իր համայնք: Վերջերս նա շահեց դրամաշնորհ իր ծրագրի համար, որն առաջարկում է 3D շրջայց եկեղեցիներում:

Համալսարանն ավարտելուց հետո Մհերը միտք ունի նորից գյուղ վերադառնալ եւ տեղում տեխնոլոգիական կենտրոն բացել, որտեղ գյուղի երեխաներին հնարավորություն կտրվի սովորել ծրագրավորում եւ այլ հմտություններ։

Նա նշում է, որ կրթական կենտրոնները դանդաղորեն հարմարվում են գյուղական համայնքներին ու տեղի բնակիչներին օգնում իմանալ տեխնոլոգիաների մասին, նույնիսկ եթե նրանք տանը ինտերնետ կամ համակարգիչ չունեն:

Մհերը ծրագրավորում է սովորել 14 տարեկանում։ Հիմա նա պլանավորում է ընդունվել համալսարան։
Մհերը ծրագրավորում է սովորել 14 տարեկանում։ Հիմա նա պլանավորում է ընդունվել համալսարան։

Այս միտումը կարեւոր է, նշում է CyberHUB- ի հիմնադիր, ՏՏ խորհրդատու Արթուր Պապյանը:

«Հայաստանը պետք է հասնի յուրաքանչյուր գյուղի անկյուն և տաղանդներ փնտրի, եթե ցանկանում է պահպանել իր ներկայիս դիրքը որպես տարածաշրջանային ՏՏ գեներատոր», - ասում է նա:

«Երկիրն արդեն բախվում է մի խնդրի, երբ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատողների խիստ պակաս կա: Եվ մինչ Երևանում երեխաները փչացած են մեծ հնարավորությունների պատճառով, հեռավոր շրջանների երիտասարդները նման նախագծերից շահելու մեծ հնարավորություն ունեն»:

TakeAR-ի հիմնադիր Վիգեն Խաչատրյանն ասում է, որ ստարտափը նախատեսում է ընդլայնել թվային ծրագրերը:

«Մենք ստեղծում ենք դպրոցական վիրտուալ լաբորատորիաներ, օրինակ կենսաբանության լաբորատորիան, երբ օրգանները կարելի է ուսումնասիրել 3D/թվային ձևաչափով»,- ասում է նա։ 

«Նման նախագծերը տանում են ապակենտրոնացման, մարզերի զարգացման և մեծ ինտեգրման, այնպես որ շատ ենք կարևորում նման ստարտափերի և նախագծերի դերը մարզերում»։

Մհերն ասում է, որ չի պատկերացնում իր կյանքն առանց համակարգչի։ Նա հույս ունի օգտագործել իր հմտություն ...
Մհերն ասում է, որ չի պատկերացնում իր կյանքն առանց համակարգչի։ Նա հույս ունի օգտագործել իր հմտությունները և խթանել ներքին զբոսաշրջությունը՝ մարդկանց ոգեշնչելով այցելել իր համայնք: Վերջերս նա շահեց դրամաշնորհ իր ծրագրի համար, որն առաջարկում է 3D շրջայց եկեղեցիներում:

Գյումրիի Թումո կենտրոնի աշակերտ Ռոբերտի համար անվճար դասընթացները հանգեցրին նրան, որ նա Հայաստանի հանրային ռադիոյի կայքում նոր հարթակ ունեցավ: Իր փոքրիկ Աշոցք գյուղից Ռոբերտը վլոգեր է անում համայնքին հուզող հարցերի մասին: Դահուկավազքի վերաբերյալ վերջերս նկարված վլոգը օգնեց համայնքին բարձրացնել իր հեղինակությունը որպես ձմեռային զբոսաշրջության կենտրոն՝ ասում է նա: 

«Թումո» կենտրոնի դասընթացներին մասնակցելու համար Ռոբերտը երբեմն ստիպված է լինում Աշոցքից Գյումրի ավտոստոփով գնալ, բայց ասում է, որ իր ստացած հմտությունների համար արժե լրացուցիչ ջանքեր գործադրել։

«21- րդ դարը թվային դարաշրջան է եւ մարդիկ ամենուրեք օգտագործում են թվային տեխնոլոգիաներն ու պետք է գաղափար ունենան այս տեխնալոգիաների մասին», - ասում է Ռոբերտը՝ հավելելով, որ ինքը եւս ցանկանում է իրենց համայնքում թվային տեխնոլոգիաների կենտրոն հիմնել, որ հնարավորինս շատ մարդու հասանելի դառնան այս հմտությունները։

Թոմո կենտրոնը մի քանի մասնաճյող ունի Հայաստանում եւ արտերկրում։
Թոմո կենտրոնը մի քանի մասնաճյող ունի Հայաստանում եւ արտերկրում։
Թումո կենտրոնը  տեխնոլոգիական կրթական ծրագրերից մեկն է, որը հնարավորություն է տալիս գյուղական համայն ...
Թումո կենտրոնը տեխնոլոգիական կրթական ծրագրերից մեկն է, որը հնարավորություն է տալիս գյուղական համայնքի երեխաներին եւ պատանիներին տարբեր դասընցաների հաճախել։ Չնայած Հայաստանում ինտերնետի հասանելիությունը լայն տարածում ունի, համակարգչին տիրապետելու, ծրագրավորման և այլ թվային հմտություններ սովորելու դասընթացների առկայության առումով կա քաղաք-գյուղ բաժանում:

Ռոբերտի ընկերը՝ Քնարիկ Պողոսյանը եւս «Թումո» կենտրոն է հաճախում արդեն չորս տարի։ Նա ասում է, որ թվային տեխնոլոգիաների տված հիմնական առավելությունն այն է, որ չկա սահմանափակում՝ ոչ սեռի, ոչ աշխարհագրական դիրքի։ «Եթե դու ուզում ես մի ոլորտում մասնագիտանալ, քեզ միայն աշխատելու ցանկություն  է պետք։ Նույնիսկ եթե դու ծրագրավորումից հեռու ես, դու կարող ես սովորել, ու կապ չունի՝ քանի տարեկան ես, սոցիալական ինչ խավից ես կամ որտեղ ես ապրում։ Շատ կարեւոր է, որ Թումոն տալիս է այս հավասարությունն իր սաներին», - ասում է Քնարիկը՝ հավելելով, որ տեխնոլոգիան կարող է բոլորին հավասար դարձնել։

«Կանայք այս ոլորտում մեծ դեր ունեն, աղջիկները կարող են լինել նույնքան լավ ծրագրավորողներ, որքան տղամարդիկ, եւ կարող են կոտրել կարծրատիպեր։ Թումոյի ներսում լրիվ այլ միջավայր է, որտեղ յուրաքանչյուրը ցույց տալիս իր հնարավորությունն ու ստեղծում հավասարություն», - ասում է Քնարիկը։

Ռոբերտ Դանիելյանը եւ Քնարիկ Պողոսյանը «Թումո Գյումրիում» արդեն չորրորդ տարի է՝ սովորում են։ Ծրագրավո ...
Ռոբերտ Դանիելյանը եւ Քնարիկ Պողոսյանը «Թումո Գյումրիում» արդեն չորրորդ տարի է՝ սովորում են։ Ծրագրավորման եւ տեխնոլոգիայի դասերը ոգեշնչում են նրանց ստեղծելու թվային մեդիա եւ այլ ծրագրեր, որոնք նրանց ձայնը բարձրացնում են իրենց իսկ փոքր համայնքներում։
ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները: Ներկայումս մենք աշխատում ենք «Թվային հետք» թեմայի շուրջ՝ ուսումնասիրելով, թե ինչպես են համակարգիչները, պլանշետները և հավելվածները, որոնք այժմ մեր կյանքում կարևոր դեր են խաղում, ազդում մեր բարեկեցության, հարաբերությունների, համայնքների և հասարակությունների վրա, և ինչ է նշանակում ապրել թվային դարաշրջանում: Ձեր նվիրատվությունը կօգտագործվի այս թեմայի շուրջ աշխատող մեր թղթակիցներին աջակցելու համար:
նվիրաբերեք հիմա