Գ․Ու․Մ․-ի շուկայի աշխատակիցներին դժվար օրերին հույսն է պահում
75-ամյա Հրանուշ Հակոբյանը Գ․Ու․Մ․-ի շուկա մտնելուն պես տարբեր ծայրերից իր անունն է լսում։ Առևտրական ընկերներին և հաճախորդներին որպես Հրանուշ տատիկ հայտնի կինն արդեն 20 տարի շուկայում կարկանդակներ է վաճառում:
«Շուկա մտնելիս ամեն կողմից անունս են կանչում, ձեռքով անում. կարծես իմ մեծ ընտանիքը լինի: Ժողովրդի մեջ սովոր եմ լինել: Տանը չեմ կարողանում մնալ, առավոտյան 8-ից մինչև երեկոյան 6-ն այստեղ եմ լինում: Փող ունենանք, չունենանք ուրախ ենք. ասել խոսելով օրերս անցնում է»:
Տարիների ընթացքում Գ․Ու․Մ․-ի շուկան, որը հայտնի է հին խորհրդային հանրախանութի ռուսերեն հապավումներով՝ Государственный универсальный магазин, աշխատողների համար դարձել է ավելին, քան շուկա։ Խորհրդային ժամանակաշրջանի փակ շուկան տասնամյակների ընթացքում ընդլայնվել է՝ ներառելով բաց շուկան և վաճառողների՝ արվարձաններից եւ այլ շրջաններից:
Երբ 1991-ին Հրանուշ տատն առաջին անգամ եկավ այստեղ վաճառելու իր թխած բուլկին ու խաչապուրին, նրա նպատակը գոյատևելն էր, քանի որ Խորհրդային Միությունը փլուզվել էր, և նա կորցրել էր խոհարարի աշխատանքը։ Տարիների ընթացքում: Շատ է կապվել տեղի առևտրականների։
«Տանը նստեմ կգժվեմ, կամ կհիվանդանամ, այստեղ ասել֊խոսելով օրս անցնում է», ասում է նա՝ ավելացնելով, որ առևտրականներն իրեն վերաբերվում են ինչպես իրենց մորը։ «Շատ լավ մարդիկ են, լավ միջավայր է։ Ես բոլորի հետ եմ շփվում, հաց եմ տանում, իմանում եմ ամեն մեկի տրամադրությունը, լավն ու վատը»։
Առևտրականներից շատերը համաձայն են, որ չնայած ապրուստ վաստակելու դժվարությանը, շուկան դարձել է ջերմ ու բարի մի տեղ: 62-ամյա Թամարա Կիրակոսյանն այստեղ ընտանեկան բիզնեսով է զբաղվում։
Թամարան առաջին անգամ շուկա է եկել 15 տարի առաջ։ Գ.Ու.Մ-ն ապահովել է իր և իր երեք երեխաների կայուն եկամուտը, քանի որ ամուսնու մահից հետո նա միայնակ է մեծացրել նրանց: Այսօր նրա հետ աշխատում է որդին՝ Սուրիկը։ Ամեն օր հավ, աքլոր ու ձու են բերում շուկա՝ վաճառելու։ Նրանք հասնում են առավոտյան ժամը 7-ին և մնում մինչև մութն ընկնելը։ Թամարան ասում է, որ շուկայում աշխատելը, չնայած դժվար է, սակայն օգնում է իրեն երիտասարդ մնալ:
«Ես որ տանը նստեի հիմա ծերացել էի, որ աշխատում եմ լավ է: Սաղ օրը վազում եմ»:
Սուրիկը նշում է, որ իրենք ավելի շատ ժամանակ են անցկացնում առևտրականների և հաճախորդների հետ, քան իրենց ընտանիքների։ Տարիների ընթացքում այդ կապը վերածվել է վստահության և համերաշխության վրա հիմնված հարաբերությունների:
«Ես 2 օր իմ հաճախորդներին չտեսնեմ՝ անհանգստանում եմ. կարող է գնում էլ չանեն, բայց բարևում ենք իրար, հետաքրքրվում որպիսությունով, առողջականով»,- պատմում է Թամարա Կիրակոսյանը։
Անցնող հաճախորդը համաձայնում է՝ ավելացնելով. «Բա էլ որտեղի՞ց տնական հավ ու ձու առնենք»։
«Թամարին ճանաչում ենք, կարելի է ասել աչքներիս առաջ է պահում այս հավերին ու աքլորներին։ Տեսնում ենք ինչ կեր է տալիս, ազնիվ կին է»_ ասում է հաճախորդներից մեկը։
Չնայած շուկան լի է նույն ապրանքը վաճառող տարբեր առևտրականներով, մրցակցությունը լավ հարաբերությունները չի փչացնում, նկատում է 57-ամյա Սվետլանա Թադևոսյանը։
«Այստեղ մրցակիցներ չկան»,- ասում է նա՝ հավելելով, - «Երբ լավ առևտուր է լինում, բոլորիս մոտ է լինում, վատ օրերին` բոլորիս համար է վատ։ 30 տարի է կողք-կողքի կանաչեղեն ենք վաճառում, մեր խոսքով ու որակյալ ապրանքով ամեն մեկս մեր հաճախորդներին ենք ձեռք բերել, իրարից նեղանալ չկա, համ գործընկերներ ենք, համ ընկերներ։ Հեսա նոր տարուն իրար կզանգենք, կշնորհավորենք, լավ տարի կմաղթենք»։
Տաք մնալու համար մի քանի շերտ հագուստ հագած վաճառականները զրուցում են և վաճառքի ընթացքում կիսում հացն ու սուրճը: Նրանք նաև կիսում են ուրախությունն ու ցավը,- նշում է Հրանուշ տատիկը՝ հավելելով, որ դա հատկապես այդպես է հիմա.
«Համաճարակին ու պատերազմին հաջորդած երկու տարիները դժվար էին առևտրականների համար»։
«Ոչ մի տեղից, ո՛չ հույս կա, ո՛չ լույս է երևում: Մարդ չկա շուկայում: Անընդհատ մարդկանց ձեռքի փողը պակասում է» - ասում է կանաչիներ վաճառող Սվետլաննա Թադևոսյանը:
Սվետլանան սկսել է շուկայում կանաչի վաճառել 27 տարեկանում, երբ Հայաստանը դեռ Խորհրդային Միության կազմում էր։ Նա ասում է, որ այն բարեկամությունը, որը տարիների ընթացքում ստեղծվել է վաճառողների և հաճախորդների միջև, օգնում է գոյատևել այնպիսի դժվար ժամանակներում, ինչպիսին հիմա է: «Մարդիկ չկան, միայն մշտական հաճախորդների շնորհիվ է սեղանիկը գոյատևում: Ժողովրդի ձեռքին փող չկա»:
Երկու տասնամյակ շուկայում աշխատելուց հետո Հրանուշ տատը դեռ լավատես է, որ ինքը և իր Գ.Ու.Մ. ընտանիքը ավելի լավ ժամանակներ կտեսնեն։
«Հիմա տխուր է շատ կյանքը: Հույս ունենք խաղաղությունը հարատև կհաստատվի մեր երկրում, գարնան հետ էլի տուրիստների հոսք կունենանք, առևտուրը կլավանա, մարդկանց դեմքին գոնե ժպիտ կհայտվի»:
նվիրաբերեք հիմա