Գտնելով տուն հեռուներում՝ 4000 կմ անդին

Լրագրող: Հասմիկ Բալեյան,

Լուսանկարիչ: Հակոբ Մարգարյան

25.01.22
Հրատարակություն: Համայնք
Սթենդ-ափ ժանրի ներկայացումների սիրահարների համար նա լավ կատակերգու է, որը վարժ խոսում է հայերեն։
Մայրաքաղաք Երևանի Best Life բժշկական կենտրոնի հիվանդների համար նա խոստումնալից սրտային վիրաբույժ է։
Առողջապահության ազգային ինստիտուտում նա երկրում սովորող 4295 օտարերկրյա ուսանողներից մեկն է: 
Բայց Նոր Նորք թաղամասի բնակիչների համար բժիշկ Շաֆի Ալ Կապրիոն պարզապես շատ լավ հարեւան է։
«Իմ հարևաններն ինձ ընտանիքի անդամի պես են վերաբերվում․ ինձ տեսնելիս միշտ ժպտում են, հարցնում են՝ ինչպես եմ։ Մեր հարաբերությունները ջերմ են ու բարեկամական»,- ասում է նա։
Հնդկաստանի քաղաքացի Շաֆի Ալ Կապրիոն 2012 թվականից ապրում է Հայաստանում, ասում է, որ հոգով հայ է և Հայաստանը անվանում է «հայրենիք», իսկ Հնդկաստանը՝ «ծննդավայր»։

28-ամյա Շաֆին ասում է` որոշել է ապրել Նոր Նորքում, քանի որ այն ունի այնպիսի  վայրի համբավ, որտեղ համայնքը կարևոր է, և մարդիկ ճանաչում են իրենց հարևաններին․ դա իրեն հիշեցնում է իր հայրենի քաղաքի՝ Հնդկաստանի հարավային Թամիլնադ նահանգում գտնվող Սալեմի հարևանների միջև սերտ հարաբերությունները։  

Անետան Շաֆիի բնակարանին մոտ խանութ ունի, և երկուսն էլ ընկերացել են։ Նա նույնիսկ բացում է խանութը, որպեսզի բժիշկը կարողանա իրեն հարմար ժամի առեւտուր անել։
 Հարևանները նշում են, որ նա հայտնի է թաղամասում և’ որպես բժիշկ, և’ որպես լավ հարևան։
«Շաֆին շատ բարի, մարդամոտ ու դրական լիցքեր ունեցող անձ է։ Նա լավ հարևան է, հոգատար ու բարի բժիշկ։ Ես սրտի հետ կապված խնդիրներ ունեի․ միայն մեկ զանգ, և Շաֆին օգնության հասավ։ Նա շատ հայտնի ու սիրված է մեր թաղամասում»,- նշում է Անետա Հարությունյանը, որը թաղամասում գտնվող խանութի սեփականատերն է։
Շաֆին Հայաստան է տեղափոխվել 2012 թվականին՝ Google-ում այս երկրի անունը պատահաբար կարդալուց հետո։ Նախքան տվյալ երկիր իր առաջին այցը՝ նա շատ էր ճանապարհորդել, բայց ասում է, որ Հայաստան գալուց հետո անմիջապես հոգևոր կապ է զգացել հայ ժողովրդի հետ:
«Երբ դեռ 7 տարեկան էի, ես որոշեցի, որ պետք է գնամ ինչ-որ երկիր, այնտեղ սովորեմ ու կայանամ»,-ասում է նա՝ հավելելով, որ բժիշկ դառնալն իր մանկության երազանքն է եղել, և ինքը  լսել էր, որ Հայաստանում կարելի է բժշկական լավ կրթություն ստանալ։
Երկիր կատարած իր առաջին ճամփորդության ժամանակ՝ նախքան համալսարան ընդունվելը, Շաֆին Հայաստանի տարբեր մարզերում շատ է ճանապարհորդել։ Նա հիշում է, որ իր հետ հաճախ վրան է տարել՝ ծրագրելով դրսում քնել: Բայց մարդիկ, որոնց նա հանդիպում էր, այնքան բարեհամբույր էին, որ Շաֆին երբեք ստիպված չէր լինում բացել քնապարկը:
«Ուր գնում էի, ասում էին՝ եղբա՛յր, արի՛ մեր տուն, այսօր մեր տանը կգիշերես», - հիշում է Շաֆին։
«Ես տարբեր սոցիալական հնարավորություններ ունեցող մարդկանց տներում եմ հյուրընկալվել․ ամեն մեկն իր տանը եղած ամենալավ ու ամենաթանկ սննդատեսակներով հյուրասիրել է։ Հնարավոր չէ հայերին ու Հայաստանը չսիրել․  ահա այսպես սիրահարվեցի Հայաստանին և որոշեցի՝ ապրելու եմ ու աշխատելու Հայաստանում», — պատմում է Շաֆին։
Շաֆին հավելում է, որ հայկական մշակույթն իրեն հիշեցնում է հարավային Հնդկաստանի ավանդույթները։
«Ես եղել  եմ Հարավային Աֆրիկայում, Նեպալում, Շրի Լանկայում, Դուբայում, Ռուսաստանում․․․ Պետք է փաստեմ՝ իսկապես,  Հարավային Հնդկաստանում ու Հայաստանում ընտանիքի մոդելը, մարդկանց աշխարհայացքը շատ նման են,  գուցե նաև դա է պատճառը, որ հեշտ  ու հաճելի է է շփվել հայերի հետ, ջերմ հարևանություն անել։ Սալեմում, ինչպես Հայաստանում,  հարևանները ջերմ ու բարեկամական հարաբերույթուններ ունեն», - ասում է նա՝ նշելով, որ Հայաստանում երբեք խտրականության չի բախվել։
Վահանն ասում է, որ հայ-հնդկական հարաբերությունները դարեր շարունակ եղել են բարեկամական, և Շաֆին հայտնի է թաղամասում, քանի որ մարդիկ սիրում են այն մշակույթը, որը նա ներկայացնում է։
«Իմ հարևաններն ինձ ընդունում են որպես իրենց ընտանիքի անդամի, նրանք միշտ ժպտում են և հարցնում, թե ինչպես եմ: Մենք ջերմ ու ընկերական հարաբերություններ ունենք»,- ասում է Շաֆին։
Երկրում գտնվելու շուրջ տասը տարիների ընթացքում Շաֆին վարժ գրում, կարդում ու խոսում  է հայերեն, հասցրել է ուսումնասիրել երկրի պատմությունը և սովորել հայկական ավանդական ուտեստներ պատրաստել։
Նա սովորել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, երեք տարի այնտեղ ուսանել, ապա ևս երեք տարի սովորել է «Հայբուսակ» համալսարանում, որն ավարտելուց հետո դարձել է օրդինատոր։ Այժմ  նա օրդինատուրայի երրորդ կուրսում է։ Շաֆին արդեն կատարել է սրտի բաց վիրահատություն և մտադիր է դառնալ Հայաստանում աշխատող սրտային վիրաբույժներից մեկը։ Չնայած նա Հայաստանի քաղաքացի չէ, սակայն ունի բժշկական լիցենզիա և օրդինատուրայում սովորելուն զուգընթաց՝ բուժում է հիվանդներին:
Հայաստանում անցկացրած տարիների ընթացքում նա բուռն կյանք է ունեցել՝ ներառյալ հայ ընկերուհին ու հեռուստատեսային նկարահանումները։
Շաֆին ասում է, որ իր հարեւաններն ընդունել են իրեն և վերաբերվում են որպես իրենց ընտանիքի անդամի:
«Ես հումորասեր եմ և  սիրում եմ կատակել։ Ընկերներս, բնակաբանաբար,  դա նկատել էին։ Մի անգամ ծանոթներիցս մեկն  ասաց՝ ինքը ճանաչում է «Արմենիա» հեռուստատեսությամբ ցուցադրվող հումարային հաղորդման կազմակերպիչներին ու ինձ հեռախոսահամար փոխանցեց։ Ասաց՝ զանգիր, գնա՛ հարցազրույցի, քո տաղանդը հաստատ կնկատեն», - հիշում է Շաֆին։
Մինչև նա դա կգիտակցեր, արդեն  դարձավ շոուի դերասանական կազմի անդամ  ու կատակներ էր անում, որոնք չնայած մշակութային տարբերություններին՝ մարդկանց ստիպում էին  ծիծաղել:
Նույնիսկ երբ նա Հնդկաստանում է, հայկական ուտելիք է նախընտրում. տուն կատարած վերջին այցի ժամանակ մայրիկին սովորեցրել է հայկական ավանդական լավաշ պատրաստել: Շաֆին ճանապարհորդությունը կիսատ թողեց եւ վերադարձավ Երևան, երբ 2020 թվականին Ղարաբաղում պատերազմ սկսվեց։ Նա վերադարձավ, որպեսզի բուժի վիրավոր զինվորներին։ 
Շաֆին ասում է, որ իրեն հոգով հայ է զգում։
«Հայաստանն իմ հայրենիքն է, իսկ Հնդկասկանը՝ մայրենիքս», - ասում է Շաֆին։
Շաֆին ասում է, որ իրեն հատկապես սիրում են տատիկները, տարեց կանայք, ովքեր իրեն տեսնելիս գրկում ու համբուրում են։
ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա