Երիտասարդներ

Լուսանկարիչ: , , , , Դավիթ Կավկասյան, ,
30.01.23

Յուրաքանչյուր նոր սերունդ ունի իր մտահոգություններն ու հոգսերը: Չայխանայի «Երիտասարդները» ֆոտոպատմությունները պատկերում են այն ինչ հետաքրիքր ու կարեւոր է Հայաստանում, Ադրբեջանում, Դանիայում և Վրաստանում ապրող երիտասարդների համար. նրանց մտահոգում է մտերիմների հոգեկան առողջությունը, հայրենի քաղաքի ճակատագիրը, կենդանիները, ինչպես նաև անցյալի հակամարտությունների հիշողությունները պահպանելու, ավանդույթները պաշտպանելու և երաժշտության մեջ ազատություն գտնելու ջանքերը, երբ ազատության մյուս բոլոր կղզիները վերացել են:

Լուսանկարիչների աշխատանքները ցուցադրվել են Թբիլիսիում, իսկ լուսանկարների ընտրանին ներկայացված է այստեղ և Չայխանայի ինստագրամում։ 

Չորսամսյա մենթորության ծրագիրը մշակվել է Կուլբրոենի և Չայխանայի կողմից՝ New Democracy Fund-ի աջակցությամբ:

Մենթորներ՝ Մանո Սվանիձե, Բենիամին Նորսկով

Թիմ Բերտրամ, Դանիա

Սեր, որը երբեք չի սպառվում

Դանիայում 300,000 երեխայի, կամ միջինը յուրաքնաչյուր չորս դպրոցական երեխայի ծնողները հոգեկան հիվանդություն ունեն: Մենք գիտենք, որ գազարը, վիտամիններն կամ կաթը լավացնում են օրգանիզմի աշխատանքը, բայց մենք դժվարանում ենք պարզել, թե ինչ անել, երբ կորցնենք վերահսկողությունը մեր զգացմունքների վրա: Ի պատասխան այս հարցերի՝ ես այս նախագիծը պատրաստեցի հորս, նրա հոգեկան հիվանդության և նրա հետ իմ հարաբերությունների մասին։ Վերջերս նրա մոտ նաեւ շագանակագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել: 

Մարիամ Ամբրոլաձե, Վրաստան

Անտառի սիրտը

«Անտառի սիրտը» ներկայացնում է կյանքը Տկիբուլի քաղաքում՝ փոքրիկ քաղաք, որը գտնվում է անտառի սրտում: Տկիբուլին հաճախ է հայտնվում լուսանկարներում, բայց այդ լուսանկարներում ամեն ինչ հիմնականում մոխրագույն է՝ դրական ու պայծառ բաներն անտեսվում են։ Նախագիծն արտացոլում է մարդկանց կյանքը, մտքերը, երազանքներն ու զգացմունքները Տկիբուլիի մասին:

Ռոզա Տիժե Լոկկեն, Դանիա

Նոր կամ երբեք

Երբ ես սովորում էի 1-ին դասարանում, իմ հայրենի քաղաքի միջին ջերմաստիճանը 8 Ցելսիուս էր։ Երբ դարձա 17 տարեկան, 9,5 էր։ Այս ֆոտոշարքում ես ուսումնասիրում եմ Դանիայի սննդի արդյունաբերության մեջ օգտագործվող նոր լուծումներ և այլընտրանքներ, ինչպես նաեւ այն, թե մենք ինչպես կարող ենք շրջակա միջավայրը բարելավելու համար ապրելու նոր ձև ստեղծել:

Մարիամ Քարթվելիշվիլի, Վրաստան

Անհանգիստ համակեցություն

-Տուկ տուկ. Ո՞վ է

-ՄԱՐԴԻԿ

Մարդիկ բաժանվում են երկու մասի, երբ խոսում ենք կենդանիների մասին՝ հոգացողներ և չհոգացողներ: Այս շարքն ուսումնասիրում է, թե ինչ ասել է միասին ապրել: 

Նիկոլոզ Միրուաշվիլի, Վրաստան

Ես չեմ ուզում, որ այս փամփուշտների անցքերն անհետանան

2008 թվականին Ռուսաստանը ներխուժեց Վրաստան, որը հետագայում կհիշվի որպես 2008 թվականի ռուս-վրացական պատերազմ: Պատերազմի ամենակարևոր մասերից մեկը ռուս զինվորականների կողմից Գորի քաղաքի ռմբակոծումն ու այնուհետև նաեւ գրավումն էր։ Այս ընթացքում Գորիի գրեթե ողջ բնակչությունը ստիպված է եղել փախչել՝ չիմանալով, թե արդյոք կկարողանան վերադառնալ։ Գորիի դեռահասները մեծացել են մշտական տրավմայի միջավայրում։ Այս ֆոտոշարքը այս փորձի մասին է։

Դավիթ Կովկասյան, Հայաստան

Քսանութ

Մինի ավտոբուսները, որոնք հայտնի են որպես «մարշրուտկա», ընդհանուր տաքսիներ են, որոնք հաճախ շեղում են երթուղին՝ հնարավորինս շատ ուղևորներ տեղափոխելու համար: Լուսանկարիչ Դավիթ Կավկասյանի համար մարշրուտկաները կարեւոր հիշողություն են մանկությունից, երբ դրանք Երևանով երթեւեկելու միակ միջոցն էին։ Քանի որ մարշրուտկաների ապագան վտանգված է, այս ֆոտոշարադրությունը փորձում է հավերժացնել նրանց դերը հայ հասարակության մեջ:

Սելջան Հաջի, Ադրբեջան

Թույլ մի տվեք, որ սա վերջինը լինի

Ադրբեջանցիների մեծ մասը ժամանակ չունի հանգստանալու, արվեստով զբաղվելու, տանը նստելու և երաժշտություն լսելու, թանկ համերգների գնալու։ Նրանց առօրյա հոգսերը շատ են, և երբեմն նրանք նույնիսկ միջոցներ չունեն հանգստանալու և երաժշտություն վայելելու համար:

Այս շարքում ես լուսանկարեցի ինձ շրջապատող երաժշտասերներին և թե ինչ կարեւոր է երաժշտությունը նրանց կյանքում:

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա