Հեղինակներ
Նազիկ Արմենակյան
Հեղինակային պատմություններ
Օդանավ նստելիս գլուխս ծածկում եմ գլխաշորով, քանի որ երկիրը ուր մեկնում եմ, այդպես է պարտադրում: Իրանը, որտեղ թույլատրելիի և անթույլատրելիի սահմանները հստակ նշված են կարմիր գծերով, դժվար է պատկերացնել հայ կնոջ ապրելակերպը, որը հենց լուսանկարելուս թեման է: Իրանահայ համայնքը պատմական մեծ անցյալ ունի, սակայն հենց 17-րդ դարի սկզբին Շահ Աբասի կողմից կազմակերպած հայ ժողովրդի բռնագաղթը նոր երանգավորում տվեց դարեր առաջ Իրանում գոյատևող հայ համայնքին: Արարատյան դաշտավայրից և հարակից գավառներից բռնի տեղահանված շուրջ 300 000 հայեր տարածվեցին Իրանում երեք ուղղություներով` դեպի Ատրպատական, Թեհրան և Իսպահան: Հայերի գալով Իրանում սկսեց ծաղկել մշակույթը, առևտուրը, արհեստներն ու արտադրությունը։
Հայ կնոջ դիմանկարը Իրանում
Ամեն տարի աղքատությունը և գործազրկությունը ստիպում է բազմաթիվ հայերի արտագաղթել, հիմնականում Ռուսասատան` աշխատանք փնտրելու նպատակով։ Արտագաղթն իր խորն ազդեցությունն է թողել երկրի բնակչության և ավանդական հայ ընտանիքի վրա․ տղամարդիկ մեկնում են` Հայաստանում թողնելով իրենց կանանց և երեխաներին։ Արդյունքում, ամբողջական գյուղեր մնում են բնակեցված միայն կանանցով, որոնք մեծացնում են երեխաներին։ Տղամարդկանց մի մասը երբեք չի վերադառնում։ Մեծ մասն էլ վերադառնալով իրենց հետ բերում են երկարատև բաժանման հետքերը՝ ներառյալ սեռավարակներ և ՄԻԱՎ/ՁԻԱՀ, որը հետո փոխանցվում է կանանց։
Կես կյանք
Հայաստանի հյուսիս֊արևելյան հատվածի ութ կիլոմետրանոց ոլորապտույտ ճանապարհը տանում է լեռների գագաթին, անտառների մեջ ծվարած մի գյուղ: Այստեղ իր հայրենի գյուղի ապագայի տեսլականով ապրում է 36-ամյա Ռոբերտ Ղուկասյանը: Նա ունի մի շատ պարզ մոտեցում․ «Տեսնել առավելություններ թերությունների մեջ»։
Կալավան գյուղի վերածնունդը
Առավոտյան 7-ն է: Մինչ փորձում եմ արթնանալ, ոտքերս ինքնաբերաբար ինձ տանում են խոհանոց: Առավոտյան երկչոտ լույսը կամացուկ ներխուժում է խոհանոց: Երևանի կենտրոնից հեռու, պատուհանից երևում է ամպածրար Հատիս սարը: Լուսաբացի թեթև հովի մեջ վզզում են թռչունները:
Անձնական տարածք
Ճանապարհը դեպի Ձյունաշող երկար է ու քարուքանդ: Հեռավոր այս գյուղի բնակիչներից ոմանք դժվարությամբ են բացում խորը թաղված հիշողությունների կապոցը: Նրանց ծերացող հիշողությունները նման են գյուղի կնճռոտած ճանապարհներին, որոնք ազդարարում են, որ հետադարձի ճամփա չկա: