Հովհաննես Իշխանյան
Հովհաննեսը ծնվել է 1988թ-ին Երևանում: Գրող, լրագրող է: Աշխատել է «Անկախ», «Երկիր» և «Առավոտ» թերթերում: Այժմ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (Փինք Արմենիա) իրավապաշտպան ՀԿ-ի «Ինչպես դու» էլեկտրոնային պարբերականի խմբագիրն է և Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակի հետազոտող: Վրաստանի Հանրային կապերի ինստիտուտի լրագրության բաժինն ավարտելուց հետո, Հովհաննեսը սկսել է հետաքրքրվել նաև վավերագրական ֆիլմերով: Նկարահանել է մեկ վավերագրական ֆիլմ` «Ընտանեկան ալբոմ»-ը, և հեղինակել ևս մեկի` «Լսիր ինձ: չպատմված պատմություններ ատելությունից անդին»-ի սցենարը:
Հեղինակային պատմություններ
Բազմաթիվ արվեստագետներ, տարիներ շարունակ, ամենատարբեր մեթոդներով բողոքում էին հայաստանյան իշխանությունների վարած քաղաքականությունից։ Իսկ 2018թ.-ի հեղափոխությունից հետո, արվեստագետները դադարեցին արձագանքել քաղաքական իրողություններին, չնայած որ, իշխանության եկած նոր ուժի որդեգրած քաղաքական կուրսը և հեղափոխության հանրահռչակած արժեքներից ակնհայտ շեղումը, պիտի որ, ընդվզման նոր ալիք առաջացնեին այս տիրույթում:
Ներկայացվող ֆիլմում, որը նկարահանվել է 2020թ․-ի ամռանը, Հովհաննես Իշխանյանը հանդիպում է այդ արվեստագետներից երեքին՝ Կարեն Օհանյանին, Արտակ Գևորգյանին և Արթուր Պետրոսյանին՝ պարզելու, թե ինչու այս իշխանության օրոք չեն գործում նույն կերպ՝ ինչ նախորդի ժամանակ։ Եվ ոգեշնչվելով նրանցից՝ ստեղծում քաղաքական արվեստի իր նմուշը։
Նշում․Ֆիլմի հերոսներից Արտակ Գևորգյանը, հայկական վիդեո կոնտենտի մենեջեր Սոնա Սիմոնյանի ամուսինն է։
Քնարվեստ
Ազգությամբ տաջիկ Հիքոյաթ Մանասյանն ու նրա ամուսին Էդուարդ Մանասյանը Հայաստանի Բահայի համայնքից են: Բահային աշխարհի երիտասարդ կրոններից է, որը սկզբնավորվել է Պարսկաստանում` 19-րդ դարում: Միաստվածական այս հավատի նպատակը կրոնների և մարդկության միասնությունն է: Հիքոյաթի եւ էդուարդի առօրյայում, մասնագիտական աշխատանքից զատ, մեծ տեղ է զբաղեցնում հոգևոր գործունեությունը: Համայնքի կյանքում կարևոր բաղադրիչ է կրթությունը, երեխաներին ու պատանիներին մասնագիտական ընտրության հարցում աջակցելն ու ոգեշնչելը: Հիքոյաթն ու Էդուարդը, համայնքի այլ ներկայացուցիչների հետ, տարբեր մասնագիտական հաստատություններում` գործարաններում, արհեստանոցներում և արվեստանոցներում, հանդիպումներ են կազմակերպում, որտեղ պատանիները ծանոթանում են զանազան մասնագիտությունների եւ փորձում են սեփական ընտրությունը կատարել:
Բազմազանություն միավորող հավատը
Ինչպե՞ս է տեսախցիկն ազդում այն մարդու վարքի վրա, որին ֆիլմի հեղինակը նկարահանում է, և ինչպե՞ս են ֆիլմի կերպարերն ազդում ռեժիսորի վրա։ Արդյոք ռեժիսորնե՞րն են մանիպուլացնում մարդկանց, թե հակառակը։
Իլիկի անավարտ պորտրետը
Հուզանք ու Զանգ ժամանակակից պարի և պոեզիայի հանրային ներկայացման վրա հարձակումից ամիսներ անց ներկայացման համահեղինակներ պարագիր Հասմիկ Թանգյանը և գրող Լիլիթ Պետրոսյանը վերհիշում են իրենց զգացողություններն ու վերլուծում, թե ինչ ազդեցություն է ունեցել այն իրենց հետագա գործունեության վրա։
Կաց, անցորդ, կաց
Պապու և թոռան երբեմնի ջերմ հարաբերությունները վերջին տարիների ընթացքում հետզհետե լարվեցին։ Հինգ անգամ ամուսնացած 78-ամյա Հարություն Խաչատրյանն ապրում է Երևանում՝ իր կառուցած մեծ տանը։ Նա օրուգիշեր աշխատում է, բայց ապարդյուն: Անդադար փորձում է համոզել իր թոռանը՝ Հովհաննես Իշխանյանին, որպեսզի օգնի իրեն։ Ժամանակին Հովհաննեսը նրա աջ ձեռքն էր, բայց հիմա անտեսում է պապին։ Հովհաննեսը, որն այժմ ռեժիսոր է, որոշում է կարգավորել հարաբերությունները պապի հետ։ Սկսում է ժամանակ անցկացնել Հարութի հետ՝ իմանալու նրա կյանքի, ընտանիքի պատմության մասին, ու պարզելու, թե ինչն էր իրենց օտարացման պատճառը։
«էլի կգաս, պապ»
Ամուսնությունը Հայաստանում այլևս հարաբերություններ ամրագրելու միակ ձևը չէ։ Քաղաքաբնակ երիտասարդ հայաստանցիներն այժմ ավելի լայն հնարավորություններ ունեն իրենց կյանքը տնօրինելու, քան խորհրդային տարիներին։ Ոմանց համար մեկ հոգու հետ ամբողջ կյանքն ապրելն այլևս իրագործելի չէ, երբ ակնկալիքները չեն բավարարվում: