Կաց, անցորդ, կաց

Կաց, անցորդ, կաց

27.03.20

Հուզանք ու Զանգ ժամանակակից պարի և պոեզիայի հանրային ներկայացման վրա հարձակումից ամիսներ անց ներկայացման համահեղինակներ պարագիր Հասմիկ Թանգյանը և գրող Լիլիթ Պետրոսյանը վերհիշում են իրենց զգացողություններն ու վերլուծում, թե ինչ ազդեցություն է ունեցել այն իրենց հետագա գործունեության վրա։ 

Լիլիթ Պետրոսյանը բանաստեղծությամբ, իսկ Հասմիկ Թանգյանը պարի միջոցով անդրադառնում են ներկայացմանն ու տեղի ունեցածին՝ փորձելով իրենց ստեղծագործական գործիքների միջոցով վեր հանել իրենց զգացողություններն ու խնդիրները։ 

Հայաստանում նման իրավիճակներում, երբ հարձակում է լինում որևէ ստեղծագործության կամ որևէ այլ միջոցառման վրա, հակառակորդներն իրար են հարվածում լրատվական և քաղաքական խողովակների տարբեր կողմերից, առանց միմյանց առերեսվելու, ինչ էլ ավելի է լարում թշնամական զգացողությունները։ Արդյոք այս պարագայում հնարավոր է, որ Հուզանք ու Զանգի հակառակորդները և ներկայացումն իրականացնողները հանդիպեն ու արդյոք հանդիպելու պարագայում հնարավոր է երկխոսություն՝ բացառելով միմյանց հանդեպ թշնամանքը: