ԱՆԻ ԹՈՐՈՍՅԱՆ
Անի Թորոսյան, 24 տարեկան։ Սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի միջազգային լրագրություն բաժնում։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է "168 ժամ" հայկական լրատվամիջոցում։ Ներկայումս սովորում է մագիստրատուրայում՝ Վրաստանի հանրային գործերի ինստիտուտում, մուլտիմեդիա լրագրություն և մեդիա մենեջմենթ բաժնում։
Հեղինակային պատմություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է «վերականգնել բնականոն կյանքն Արցախում»։ ՀՀ կառավարությոան որոշման համաձայն՝ 68,000 հայկական դրամ (մոտ $ 140) միանվագ ֆինանսական աջակցություն կտրամադրվի Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված քաղաքացիներին։
«Փախստական. արդեն ամաչում եմ էս բառից»
Լինելով սարերում՝ հեռու Կովիդ 19-ից և դիմակներից, համավարակը, այնուամենայնիվ, որոշ ընտանիքների համար մարտահրավեր է դարձել և առաջացրել շատ խոչընդոտներ։ Շամոյանների ընտանիքը նրանցից մեկն է։ Ամեն տարի նրանք իրենց անասուններին տանում են արածեցնելու և անցկացնում իրենց 4 ամիսը վրաններում՝ ծովի մակարդակից 2800 մետր բարձրության վրա։ Ներկայիս ճգնաժամը ազդել է նաև իրենց բիզնեսի վրա։
Առանց կորոնայի
Ֆիլմի գլխավոր թեման պատերազմի կրկնությունն է։ 1990-ական թվականներին ծնված սերնդի համար Ղարաբաղյան պատերազմն անցյալում մնացած մի պատմություն էր, որի մասին ծնողներից են լսել։
Արդեն 30 տարի անց նրանք ևս ականատես եղան պատերազմի։
Անի Թորոսյանն ու Աստղիկ Գաուդյանը 44-օրյա պատերազմը վավերագրել են մայրաքաղաքից՝ ականատես լինելով կյանքի սարսափելի հետդարձին։ Պատմության այն դրվագները, որոնց մասին լսել էին փոքր ժամանակ, իրականություն դարձան։
Նույնիսկ հիմա՝ պատերազմից հետո, հետևանքները դեռևս շարունակում են մնալ։ Նոր պատերազմը թողեց նոր տրավմաներ և նոր վախ․ կրկնվելու վախը։
Պատերազմ պատմերազմից հետո
Ֆիլմի հեղինակն ամփոփում է 2020-ը և պատմում՝ ինչպես է էմոցիաների անիվն ազդել իր կյանքի վրա:
POV- ին կարճամետրաժ ֆիլմ է՝ տարվա ընթացքում հեռախոսով նկարված կադրերի հիման վրա։
Անի Թորոսյանը վավերագրել է իր առօրյան համավարակի ու պատերազմի ընթացքում՝ անդրադառնալով այն կտրուկ փոփոխություններին, որոնց ականատեսն է եղել։ Ֆիլմը ներկայացված է առաջին դեմքով։
Հեղինակի խոսքը
POV-ին իմ մտքերի ու զգացողությունների մասին մենախոսություն է՝ ուղղված քեզ, աշխարհին, ու անգամ ինձ։ 2020-ը վավերագրել եմ հենց էնպես, ինչպես տեսել եմ. մառախլապատ, մութ, շրջված։
POV-ին արտացոլանքն է էն ամենի, ինչ ապրել եմ ամբողջ տարվա ընթացքում։ Այս ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես կյանքը փոխվեց 12 ամիսների ընթացքում, ինչպես offline կյանքը դարձավ շքեղություն, «բացասականը» սկսեց գերակշռել «դրականին», ինչպես աննորմալը հանկարծակի դարձավ ապրելակերպ, ու ինչպես մենք սկսեցին հարմարվել էն ամենին, ինչը նախկինում անիրական էր թվում։