Կարճ ժամանակահատվածում երևանցիների սիրելի վայրերից մեկը դարձավ «Խմորճիկը» փոքր ճաշարանը, որի խոհարարը՝ Շանթը սիրիական պատերազմի արդյունքում վերադարձավ Հայաստան և համեղ ուտեստներ պատրաստելով ու վաճառելով զրոյից կառուցեց իր նոր կյանքը: Շանթը բարեսիրտ, հոգատար խոհարար է, հրաշալի զրուցընկեր: Նա վերապրել է լիբանանյան պատերազմը, սիրիական պատերազմը, իսկ այժմ վերապրում է արցախա-ադրբեջանական շփման գոտում սանձազերծված պատերազմական ծանր իրավիճակը: Ճակատագրի բերումով, անընդհատ նոր կյանք սկսելով, Շանթը, որպես կենսասեր ու իր աշխատանքի պտուղներից բերկրանք վայելող մարդ, երբեք չի ընճվում, ընդհակառակը՝ ընդունելով դժվարություններն, դարձյալ նոր տուն է կառուցում, այգի է խնամում, սիրում է մի կնոջ, ում հետ Հայաստանում է ծանոթացել և հույսով լի է, որ մոտ ապագայում ի վերջո դադարելու են պատերազմները և այս անգամ արդեն իր և Հայաստանի խաղաղությունը տևական են լինելու:
Հեղինակներ
Արթուր Սուքիասյան
Ծնվել է Գյումրիում, անկախ հայ վավերագրող է ։Մասնակցել է միջազգային վարպետության դասերի, կինոսեմինարների, կինոպրոդյուսեր և հետազոտող է աշխատել։ 2017-ին եղել է Լոս Անջելեսի կինոարվեստի դպրոցի (Հարավային Կալիֆորնիայի համալսարան) վավերագրության միջազգային աշխատարանին մասնակցելու համար տարբեր երկրներից ընտրված 12 ռեժիսորներից մեկը։ Նրա առաջին լիամետրաժ աշխատանքը` «Մեր Ատլանտիդան», ցուցադրվել է մի շարք միջազգային փառատոններում, այդ թվում` Տորոնտոյի «Նուռ» ՄԿՓ-ում, որտեղ լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել՝ արժանանալով նաև «Հանդիսատեսի ընտրություն» մրցանակին։
Սուքիասյանի նոր կարճամետրաժ վավերագրական ֆիլմի` «Վերքի» համաշխարհային պրեմիերան կայացել է 2019-ին Visions du Re'el ՄԿՓ- ում (Շվեյցարիա) ։ ֆիլմը վերջերս շահեց լավագույն ֆիլմի համար սահմանված մրցանակ` Թբիլիսիի CineDOC ՄԿՓ-ի « Կովկասը կիզակետում» մրցութային ծրագրում, իսկ Ոսկե ծիրան ՄԿՓ-ում արժանացավ Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքի «Իրական կյանքի լավագույն սինեմատիկ պատկեր» մրցանակին:
Հեղինակային պատմություններ
Վերապրելով պատերազմն ու կյանքը
Ֆիլմը գրքի ստեղծման պատմություն է: Գիրքը ճանապարհ է անցնում՝ ներքին ճանապարհը, որը միայն հեղինակի` այս դեպքում Արամ Պաչյանի նախընտրած վայրերում է ձևավորվում:
Ռոմով կոլա
2020 թվականի հոկտեմբերի 30-ին, երբ Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ընթանում էին ռազմական գործողություններ՝ Երևանում ցուցադրվում է Գագիկ Հարությունյանի՝ «Ղարաբաղ» լուսանկարային շարքը, որը ստեղծվել է՝ 1992-1997 թվականներին՝ Ղարաբաղյան պատերազմի առաջնագծում, Ղարաբաղի տարբեր շրջաններում։
«Անվերջ վերադարձ» խորագրով այս շարքը զերծ է բռնության տեսարաններից. հիմնականում մարդակենտրոն լուսանկարներում Գագիկ Հարությունյանը պատերազմի աղետալի հետևանքն է վավերացրել, պատերազմից ակնթարթներ անց վեր է հանել և փոխանցել մարդկային հայացքների, ինչպես նաև բնապատկերների, առարկաների խաղաղության ձգտող լուռ սպասումը:
Այս տեսաֆիլմում գրող Արամ Պաչյանը քննարկում է պատերազմը Գագիկ Հարությունյանի հետ և փորձում լսել ու հասկանալ լուսանկարներում կյանք վերադառնալ երազող կերպարների ուղերձը:
«Անվերջ վերադարձ» Գագիկ Հարությունյան
Հայ երիտասարդ կոմպոզիտոր-դիջեյն անդրադառնում է թվային նորարարությունների և տեխնոլոգիաների արդյունքում ստեղծված մարդկության մարտահրավերներին : Այս կարճ ֆիլմում երաժիշտ Վարդան Հարությունյանը կիսվում է իր մտքերով՝ երաժշտական աշխարհի վերափոխման և նրա ապագայի մասին։