Հեղինակներ
Գայանե Միրզոյան
Գայանե Միրզոյանը ֆրիլանս լրագրող է, նա լուսաբանում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Գայանեն մասնակցում է Եվրոպական Միության «Մեդիա հարևանության» նախագծի (Media Neighborhood) հայկական թիմի աշխատանքներին և կազմակերպում լրագրության թեմաներով BBC–ի թրեյնինգները Երևանում։ Նա նաև որպես խմբագիր–թարգմանիչ աշխատում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) հայաստանյան գրասենյակում։ Որպես մեդիաթրեյներ նա ներգրավվել է լրագրողների համար նախատեսված բազմաթիվ կրթական ծրագրերում։ Գայանեն նաև հետաքրքրված է ստարտափներով։ Նա Taghinfo.am–ի հիմնադիրներից մեկն է և գլխավոր խմբագիրը։ Taghinfo.am–ը Երևանի թաղամասերի մասին նորությունների հարթակ է և ստեղծվել է «Սոցիալական նորարարությունների ճամբար Հայաստան» ծրագրի շրջանակներում (2011թ. նոյեմբեր)։
Հեղինակային պատմություններ
Երևանից 200 կմ հեռավորության վրա գտնվող, հայ-ադրբեջանական սահմանային Չինարի գյուղում ապրող 14-ամյա Տիգրան Ղարախանյանը դպրոց գնալիս խուսափում է անցնել ճանապարհի կենտրոնով, քայլում է գյուղի տների պատերի կողքով, որպեսզի անվտանգ դպրոց հասնի: Տիգրանը դրա համար պատճառ ունի, քանի որ Չինարին գրեթե մեկ կիլոմետր է հեռու ադրբեջանական դիրքերից եւ պարբերաբար հակառակորդի թիրախում է:
Վտանգված մանկություն` անավարտ պատերազմի ու փխրուն խաղաղության արանքում
Սանամ Ճաղարյանը հասկացավ, որ իր տղայի` Աղասիի հետ սարսափելի բան է պատահել, երբ առաջին անգամ Ղարաբաղի սահմանագծում ծառայող 20-ամյա որդու փոխարեն, հեռախոսին պատասխանեց նրա ծառայակիցը: 1994 թվականի փետրվարին բանակ գնալուց երեք ամիս անց Աղասին անհյատ կորել է: Այդ պահից արդեն 23 տարի է անցել, սակայն Սանամը ոչ մի տեղեկություն չունի տղայի մասին:
Կյանքը սպասման մեջ
Քաղցրահամ ջրում ձկնորոսություն անելը սովորաբար ամենավտանգավոր գործը չէ, եթե, իհարկե, ձկնորս չես Հայաստանի և Ադրբեջանի միջև յուրատեսակ ջրային բուֆեր համարվող Ջողասի ջրամբարում: Այստեղ գյուղացիները ստիպված են ձուկ բռնել գիշերով: 1970 թվականին ջրամբարը կառուցվել է ոռոգման և ձկնարտադրության համար: Չնայած նրան, որ «գավազան» կոչվող հրաբխային ապարին հենված 2.14 քառակուսի կիլոմետր հայելով ջրավազանի տեսքը տպավորիչ է, կյանքն այստեղ ամենեևին էլ հեքիաթային չէ։ 90-ականների սկզբներին, երբ Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմ բռնկվեց հայերի և ադրբեջանցիների միջև, այս փայլփլող ջրային զանգվածը անհասանելի էր երկու կողմերի համար:
Պատերազմի ջրափին. Բերքաբեր
Նրանք այն անվանում են «տուն»: Եվ իրոք, «Մեր տան» 16 կին բնակիչների համար Էջմիածին քաղաքում գտնվող երկհարկանի այս շինությունն իրապես միակ տունն է, որ նրանք գիտեն: Հայաստանում իր ձեւի մեջ միակ այս կառույցը` «Մեր տունը», հասարակական կազմակերպություն է, որն օթեւան է տալիս մանկատների եւ գիշերօթիկ դպրոցների դեռահաս եւ չափահաս այն աղջիկներին, ովքեր ուզում են կրթություն ստանալ կամ շարունակել իրենց ուսումը: «Մեր տանը» նրանք ապրում են չորս տարի` այդ ընթացքում սովորելով էջմիածնում կամ մայրաքաղաք Երեւանում:
Մանկատնից դուրս՝ ճանապարհ դեպի տուն
Ստամբուլի հայերի մասին խոսելիս առաջինը երբեմնի մեծ հայկական համայանքի այսօրվա հետնորդներն են մտքիդ գալիս, որոնց թիվը, որոշ գնահատականներով, հասնում է մինչեւ 70 հազարի: Հնարավոր է` մտքումդ ուրվագծվեն նաեւ լքված եւ փակված եկեղեցիները` սփռված Ստամբուլով, կամ լրագրող Հրանտ Դինքը, որը սպանվեց իր հարազատ քաղաքի փողոցներից մեկում` տասներկու տարի առաջ երիտասարդ թուրք ազգայնականի կողմից: Բայց այսօր «Ստմաբուլի հայեր» ասելիս, կարելի է նկատի ունենալ նաեւ մեկ այլ համայնք: Այստեղ եւս լսվում է հայերեն խոսքը, բայց արեւալահայերենով, որով խոսում են Հայաստանի Հանրապետությունից արտագնա աշխատանքի եկածները: