Տունն այնտեղ է, որտեղ ընտանիքն է

Տունն այնտեղ է, որտեղ ընտանիքն է

Ամուսնալուծությունից մի քանի տարի հետո, 34-ամյա Արտյոմ Մանուկյանը միայնակ սկսեց մեծացնել երկու դուստրերին։ Սկզբում Անին ու Անահիտը մայրիկի հետ էին ապրում, սակայն երկու տարի անց, երբ մայրն այլեւս չէր կարողանում հոգ տանել նրանց մասին, պետությունն Արտյոմին հանձնեց նրանց միանձնյա խնամակալությունը:

Գյումրիում, սակայն, նա չուներ մեկն, ով նրանց կխնամեր, մինչ ինքն աշխատանքի էր։ 

Այսպիսով, միակ որոշումը, որ կարող էր կայացնել՝ 2019 թվականին նրանց «Տիրամայր Հայաստան»-ի (կաթոլիկ միաբանություն, խնամքի և կրթական կենտրոն) հոգածությանը հանձնելն էր։

Չնայած կենտրոնում աղջիկների մասին լավ հոգ էին տանում ու նրանք ապահով էին, նաեւ շաբաթական մեկ անգամ հայրիկի հետ էին հանդիպում, սակայն նրանց հիմնական ցանկությունը մեկն էր՝ տուն վերադառնալ, քանի որ շատ էին կարոտում հորը: 

Մոտ հինգ տարի հետո Արտյոմը կարողացավ նրանց տուն բերել։ Ահա ընտանիքի պատմությունը։

Արտյոմը տան հոգսը հոգում է՝ Գյումրի քաղաքում շինարարության վրա աշխատելով։ 

Արտյոմն ինքնուրույն է մեծացնում իր աղջիկներին։ Այսօր նրա հիմնական խնդիրն աշխատելն է ու աղջիկների կարիքները հոգալը:       

Արտյոմն ամեն շաբաթ այցելում էր նրանց, երբ աղջիկները խնամքի կենտրոնում էին։ 

Պահարանում Արտյոմը խնամքով պահում է Անահիտի և Անիի լուսանկարները, որոնք արվել են առաջին դասարանում սովորելու ժամանակ, նաեւ դստրերի կողմից հորն ուղղված ջերմ նամակները։

Արտյոմն ու իր ընտանիքը կորցրել են իրենց տունը 1988թ․-ին Գյումրիի ավերիչ երկրաշարժի ժամանակ։ Այսօր նա և աղջիկները, ժամանակավոր կացարանը ապահով, ջերմ ու հյուրընկալ տուն են դարձրել։ 

Արտյոմն աղջիկների համար նախօրեին կերակուր է պատրաստում, որպեսզի դպրոցից վերադառնալուն պես նրանք բավարար ուտելիք ունենան՝ մինչև իր հերթափոխի ավարտը։

Անին ու Անահիտը շատ մտերիմ են միմյանց հետ. երբ տանը մենակ են մնում, իրար հետ չեն վիճում։

Քանի որ իրենց փոքրիկ «դոմիկում» լվացքի մեքենա չունեն, կիրակի օրը լվացքն անում  են Արտյոմի մոր «դոմիկում»։

Արտյոմի՝ աղջիկների հետ արված արխիվային նկարներից է։ Նա ֆիքսել է նրանց մանկության գրեթե բոլոր պահերն ու խնամքով պահել դրանք։