Հեղինակներ
Նելլի Շիշմանյան
Նելլի Շիշմանյանը ֆրիլանս ֆոտոլրագրող է, ով իր կարիերան սկսել է 2006-ին՝ ֆոտոլրագրության մասին World Press Photo–ի կազմակերպած սեմինարին մասնակցելուց հետո։ Չնայած Շիշանյանը դիրիժորի մագիստրոսի կոչում ունի, նա մասնակցել է լուսանկարչության վերաբերյալ միջազգային և տարածաշրջանային բազմաթիվ նախագծերի, և ութ տարվա ընթացքում նրա աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում, Վրաստանում և Թուրքիայում։ Նա համագործակցել է ArmeniaNow և «Հետք» պարբերականների հետ, և նրա լուսանկարները հրապարակվել են World Press Photo–ում, Newsweek Russia–ում, «Огонёк» և National Geographic Traveler – Armenia և այլ ամսագրերում։ 2012-ին նա ստացել է Հայաստանում Բրիտանական խորհրդի Նա/Նե մեդիամրցանակաբաշխության առաջին մրցանակը։ Ներկայում նա MyAngle նախագծի հայաստանյան համակարգողն է։
Հեղինակային պատմություններ
Մինչև 90-ականները հայաստանյան նվագախմբերում կանանց մեծամասամբ կարելի էր տեսնել ջութակների բաժնում, ավելի սակավ` թավջութակների, իսկ փողային բաժնում կնոջ ներկայությունը շատ հազվադեպ էր: Այսօր պատկերն ամբողջովին այլ է, կանայք նույնիսկ կոնտրաբաս են նվագում` չնայած իր խոշոր չափերին և 16 կգ քաշին:
Կինն ու Կոնտրաբասը
Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղը եզակի է իր բնակչությամբ: Ի տարբերություն այլ գյուղերի, այն ամբողջությամբ բնակեցված է 19-րդ դարում Ռուսաստանից հոգևոր հայացքների համար Հայաստան աքսորված ռուսներով, ովքեր կոչվում են մոլոկաններ: Գյուղի բնակչությունը կազմում է մոտ 1500 մարդ, սակայն կախված տարվա եղանակից, այն փոփոխվում է: Ձմռանը շատերը մեկնում են Ռուսաստան` մոլոկանների հայտնի թթվի պատրաստման և վաճառքի համար: Գարնանը, գյուղատնտեսական աշխատանքները սկսելուն զուգահեռ, նորից վերադառնում են գյուղ:
Հայկական բարձրավանդակի մոլոկանները
Հայաստանում գրեթե ամեն ինչում սահմանը կնոջ և տղամարդու միջև շատ հստակ է դրված. երեխաների խնամքի և տնային տնտեսվարման հարցերը կնոջ ուսերին են, իսկ տան տղամարդը զբաղված է ընտանիքի ապրուստի համար գումար վաստակելով: Այս մտածելակերպը սերմանվում է դեռ մանկուց, երբ երեխան ակամայից դառնում է մեծահասակների պահվածքի, զրույցի մշտական հանդիսատեսը և սովորում «կարելին» և «չի կարելին»: Հայկական շատ ընտանիքներում հանդիպում է «տղամարդու գործ» և «կնոջ գործ» հասկացությունները:
Ջնջելով սահմանները խոհանոցում եւ խաղահրապարակում
6 տարի առաջ 45-ամյա տնտեսագետ Ներսես Տեր-Պետրոսյանի ընտանիքը հուշարձան տեղադրեց հայրենի Գողթ գյուղում` նվիրված իրենց պապիկին եւ 16 այլ համագյուղացիներին, որոնք ստալինյան բռնաճնշումների զոհ էին դարձել: 1920 թվականին Իոսիֆ Ստալինի` Խորհրդային Միության ղեկավար դառնալուց հետո սկսվում են քաղաքական զանգվածային բռնաճնշումներ, որոնք իրենց գագաթնակետին են հասնում 1936-1938 թվականներին, սակայն շարունակվում են մինչեւ 1950 թվականը:
Հայաստանի թաքնված հիշողությունը. ստալինյան բռնաճնշումներ
Պատերազմի և շրջափակման ժամանակ վտանգավոր և դժվար հղիությանը դիմակայելը, ուրախության ժամանակը վերածում է գոյատևման պայքարի: Մայրանալու շրջանը կնոջ համար թերևս ամենաերջանիկ շրջանն է, երբ սպասում ես ձագուկիդ լույս աշխարհ գալուն` անհամբերությամբ հաշվելով ամեն օրը: Սակայն մի քանի պատերազմով անցած և բազմաթիվ մարդկային կորուստներ կրած Արցախում ապրող կանանց համար 2022-2023 թթ. Ադրբեջանի կողմից ստեղծված բլոկադայի և մշտապես պատերազմի վտանգի սպառնալիքի ներքո մայրանալը բոլորովին այլ բովանդակություն է ստացել, և շատերի համար այդ բաղձալի սպասումը վերածվել է մեծ փորձության, կյանքի ու մահվան պայքարի:
Վտանգված երջանկություն
Միայնակ հորը սերն ուժ է տալիս` դուստրերի համար կայուն ապագա ստեղծելու համար։