Նրա ամեն օր թարմացվող ստատուսին սպասում են բազմաթիվ ֆեյսբուքյան օգտատեր: Հայ Առաքելական եկեղեցու միաբան Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանն իր բազմազբաղ օրվա ընթացքում փորձում է ժամանակ գտնել նաև վիրտուալ տիրույթում քարոզչության, մարդկանց հետ շփման համար: Հայ Առաքելական եկեղեցու 39-ամյա հոգևորականն իր ծառայության ընթացքում աշխատել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգում, Կալկաթայի Մարդասիրական ճեմարանում, զբաղեցրել տարբեր վարչական պաշտոններ Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմերում: Հայր Սուրբը վստահ է` վիրտուալ տիրույթը ընդարձակում է մարդկանց շփման տարածքը և այն պետք է օգտագործել քրիստոնեական ու համամարդկային գաղափարների տարածման համար: Շնորհիվ այնպիսի ծրագրերի, ինչպիսին է Skype-ը, քահանան կարողանում է մշտական կապ պահպանել իր խորհրդի կարիքն ունեցող հավատացյալների հետ:
Հեղինակներ
Լուսինե Բալյան
Հեղինակային պատմություններ
Հայաստանի կիբեր վարդապետը
Արթուր և Արա Պետրոսյանները 1996թվականից արդեն քսան տարի քաղաքական հարթակում են, զանազան ակցիաներով մասնակից են երկրի հասարակական, քաղաքական կյանքին: Գրաֆիտիներ, պերֆորմանսներ, վիդեո արվեստ, ցուցահանդեսներ … նրանք այն եզակի արվեստագետներից են, որ քաղաքական արվեստով են զբաղվում: Եղբայրները կարծում են, որ քանի դեռ Հայաստանում կեղծվում են ընտրությունները, նրանք ընդդիմության շարքերում կլինեն:
Արդարության մարտիկները
Ֆիլմը Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի` Ոսկեպար-Բաղանիս հատվածի մասին է: Այն, որքան կարևոր, նույնքան և վտանգավոր է, քանի որ գտնվում է ադրբեջանական հենակետերի տեսադաշտում: Ֆիլմի հերոսներն այդ տարածքի բնակիչներն են, որոնք գիտակցելով վտանգը, ապրում և երթևեկում են այդ ճանապարհով: (Ֆիլմը պատրաստվել է հոկտեմբերին)
Կրակոցների տակ գտնվող միջպետական ճանապարհը
Խորհրդային կարգերի փլուզումից հետո տասնյակ հազարավոր մարդիկ հայտնվեցին անելանելի վիճակում: Աշխատանք, մասնագիտություն, պաշտոններ ու կոչումներ կորցրած աշխատավորներից քչերին հաջողվեց ուժերը փորձել այլ ոլորտում, ամեն ինչ սկսել սկզբից: Մեր հերոսներն այդ քչերից են:
Նոր մարտահրավերներ, նոր ձեռքբերումներ
Նրա ամեն օր թարմացվող ստատուսին սպասում են բազմաթիվ ֆեյսբուքյան օգտատեր: Հայ Առաքելական եկեղեցու միաբան Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանն իր բազմազբաղ օրվա ընթացքում փորձում է ժամանակ գտնել նաև վիրտուալ տիրույթում քարոզչության, մարդկանց հետ շփման համար:
Հայաստանի կիբեր վարդապետը
Արմավիրի մարզի Ապագա գյուղի հազարավոր բնակիչեր սերնդեսերունդ զբաղվում են ավանդական գյուղատնտեսությամբ` փորում հողը, ցանք կատարում, ջրում եւ պարարտացնում, այնուհետեւ բերք հավաքում: Երբ երեք տարի առաջ արեւմտյան կրթությամբ երկու երիտասարդներ` Արտեմ Պարսեղյանը եւ Գրիգոր Ջանոյանը գյուղատնտեսության մեջ նոր փորձ արեցին` ներդնելով ակվապոնիկ ջերմոցային համակարգ, արժանացան գյուղացիների ոչ միանշանակ վերաբերմունքին: Չնայած այդ արձագանքներին` տղաները շարունակում են իրենց նախաձեռնությունը: Նրանց համոզմամբ, թեև հիմա գյուղացիները ոռոգման ջրի խնդիր չունեն, բայց վտանգված են Ապագայի մշակելի հողերի ապագան, դրանք աղակալում են: Ուստի ակվապոնիկ ջերմոցները կարող են լուրջ դերակատարություն ունենալ ոչ միայն Ապագա գյուղում, այլև մյուս համայնքներում: Ակվապոնիկ ջերմոցներում բույսերն աճում են ջրում՝ սննդանյութ ստանալով ձկների կամ ջրային այլ կենդանիների միջոցով: Սա նաեւ բնապահպանական խնդիրներ է լուծում. խնայելով ջուրը՝ մի քանի անգամ ավել էկոլոգիապես մաքուր բերք է ապահովում:
Ակվապոնիկայի ապագան կամ ակվապոնիկան` Ապագայում
1988֊ին, երբ լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանը գնաց Գյումրի` վավերագրելու երկրաշարժը, նա պատրաստ չէր այն ամենին, ինչը ծավալվում էր իր աչքերի և տեսախցիկի առջև։ Համատարած հուսալքման և ավերակների մթնոլորտում այն ժամանակ 28֊ամա Խաչատրյանը լուսանկարեց երկրաշարժից փրկված մի մոր` իր երեք երեխաների հետ։ Հրապարակվելուց հետո լուսանկարը տարածվեց ողջ աշխարհով և դարձավ ինչպես հուսահատության, այնպես էլ կյանքի խորհրդանիշ։
Գյումրի. 38 ժամ փլատակներում
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած չեզոք գոտում 2014-ի ամռանն ընկերոջը փրկելիս Հայաստանի զինված ուժերի մայոր Սարգիս Ստեփանյանը ծանր վիրավորվեց: Պայթյունի պատճառով նա կորցրեց ոտքերը և աջ ձեռքը։
Երկաթյա կամքով բազկամարտիկը
Մարդու իրավունքների պաշտպան 63-ամյա Ժաննա Ալեքսանյանի համար կարեւոր է իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպքի խորությամբ քննումն ու բացահայտումը: 2018-ի սեպտեմբերին, երբ Զինդատախազությունը մեղադրեց սպանված զինծառայողին միանգամից չորս հանցանք կատարելու մեջ, լրագրողն իր գործընկերների հետ սկսեց հետաքննել գործը։ Զինծառայողի մահվան հանգամանքներն անհայտ էին, և նման մեղադրանքը նշանակում էր, որ դատախազության հետաքննությունն, ըստ ամենայնի, շարունակություն չէր ստանալու։