Արդեն 3 տարի է, ինչ Վրույրը բնակվում է Հայաստանում։ Նա 20 տարեկան էր, երբ իր ընտանիքը Հայաստան եկավ Սիրիայից` Հալեպ քաղաքից։ Չնայած նոր կյանք սկսելու բոլոր հնարավոր դժվարություններին` Վրույրը մնացել է ակտիվ, դրական և հումորով երիտասարդ։
Հեղինակներ
Սոնա Սիմոնյան
Հեղինակային պատմություններ
Հալեպյան ֆայլեր
Ֆոլկ երաժշտության պահպանման խնդիրը մշտապես արդիական է: Տարիներն անցնում են, և անհնար է մտածել ու ապրել այնպես, ինչպես ապրել են մեր նախնիները, պահպանել նրանց ստեղծած երգերը, ռիթմերը, մելոդիաները, բայց միևնույն ժամանակ համահունչ մնալ մեր ժամանակների հետ։ «The Bambir» ռոք խմբից Արիկ Գրիգորյանը առանձին գործունեություն է ծավալում նաեւ ֆոլկ երաժշտության ասպարեզում` անցկացնելով փորձարարական դասընթացներ «Թումո» տեխնոլոգիական կենտրոնում։ Այժմ նա ստեղծել է միայն «Թումոյի» ուսանողներից բաղկացած առանձին խումբ, որի երաժշտացանկը գրեթե ամբողջությամբ ձևափոխված ֆոլկ երգեր են։
Փոխելով ռիթմը
Էքսպերիմենտալ ֆիլմ երկու տարբեր ճակատագրերի արժանացած 90-ականների սերնդի մասին։ Ֆիլմի հեղինակի մտերիմ մարդիկ, ովքեր 90-ականներին արտագաղթել էին տարբեր երկրներ, պատմում են օտարության մեջ ապրելու իրենց փորձառության մասին հենց հեղինակին, ով ի տարբերություն իրենց, երբեւէ չի արտագաղթել։
Իմ սերունդը
30-ամյա Անի Խաչատրյանը չի կարող պատկերացնել իր կյանքն առանց ավտոստոպի, առանց ճանապարհորդելու թե՛ Հայաստանի տարածքում եւ թե՛ արտերկրում։ Այն Անիի կյանքի անբաժանելի մի մասն է, որին ամուր փոխկապակցված է նաեւ բնապահպանական ակտիվիզմը, կամավորությունը եւ մանդալաների պատրաստումը։ Նույնիսկ իր տղայի ծնվելուց հետո Անին չի դադարել ապրել իր պատկերացրած կյանքով: Նա կարողացել է գտնել ելք` համատեղելու երեխայի դաստիարակությունն ու իր տարերքները:
Կյանքը՝ Ճանապարհին
1987 թվական, Խորհրդային Հայաստան, արվեստի և իրականության մեջ առկա մեծ խզում․ այս համատեքստում առաջանում է մի շարժում, որն իր գործունեությամբ դառնում է այդ խզման արձանագրողը և խիզախում է ստեղծել իր պատկերացրած նոր իրականությունը։ Շարժումը կոչվում էր «3-րդ հարկ», դրա մասնակիցներն իրենց համարում էին ահաբեկիչներ արվեստում։
«3-րդ հարկ»
25-ամյա Արտակ Գեւորգյանին գրավում է արվեստի եւ մշակույթի հետ կապված ամեն ինչ: Երիտասարդ ստեղծագործողն իրեն փորձում է տարբեր ուղղություններում` սթրիթ արտից մինչեւ էլեկտրոնային երաժշտություն: Համադրելով էներգիան, համարձակությունը եւ յուրօրինակությունը, նա կարողանում է ստեղծել իր անձանական ոճը բոլոր ճյուղերում եւ նոր շունչ տալիս հայաստանյան իրականությանը: Գեւորգյանը հանրության ավելի լայն շրջանակներին հայտնի դարձավ ստվարաթղթե կանաչ տանկով` 2015թ-ի ձմռանն այն ջարդելով Ազգային անվտանգության ծառայության դարպասներին: Արտակն իրեն արվեսատգետ չի համարում: Ասում է, որ իր արվեստը վատն է, սակայն միեւնույն ժամանակ շատ գեղեցիկը:
Չարվեստագետը
Ֆիլմը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի լքված տարածքների մասին է, որոնք ես ընտրել եմ պատահականության սկզբունքով: Նրանք բոլորն ունեն մեկ ընդհանուր գիծ` այս շինությունները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ցնցումներով լի պատմության հիշեցումներն են։ Բայց ավելի կարեւորն այն է, թե այս շինություններն ինչ են պատմում այսօրվա մասին։ Դրանք ցույց են տալիս անցյալի հետեւանքների դեմ գործելու մեր անկարողությունը։ Այս տարածքները վկայակոչում են այն, որ մենք չենք կարողանում վերաարժեւորել անցյալը։ Ես նկարահանել եմ չորս վայրերում։
Անբնակ ներկան
Ամուսնությունը Հայաստանում այլևս հարաբերություններ ամրագրելու միակ ձևը չէ։ Քաղաքաբնակ երիտասարդ հայաստանցիներն այժմ ավելի լայն հնարավորություններ ունեն իրենց կյանքը տնօրինելու, քան խորհրդային տարիներին։ Ոմանց համար մեկ հոգու հետ ամբողջ կյանքն ապրելն այլևս իրագործելի չէ, երբ ակնկալիքները չեն բավարարվում:
Նախկինների խրոնիկան
Երբ հիշողությունները դրդում են գործել։ Բարեկամության զբոսայգին իմ ողջ մանկության ընթացքում արգելված գոտի էր, վայր, որտեղ երեխաներին չէր կարելի խաղալ։ Խաչատուր Ազարյանի (Բարեկամության զբոսայգու վերջին տնօրենի) դստեր՝ Նարինե Ազարյանի հիշողությունների շնորհիվ տեղափոխվում ենք խորհրդային ժամանակներ, երբ այգին լի էր մարդկանցով և ուրախությամբ։ Ազարյանների ընտանեկան լուսանկարների միջոցով` այգին բոլորովին այլ լույսի տակ ենք տեսնում։ Գյումրեցիների մի քանի սերնդի համար Բարեկամության զբոսայգին իր կամարներով և բեմով քաղաքի այցեքարտն է եղել։ Խաղի և արվեստի կախարդական վայր, ինչն ամբողջովին փոխվեց 1988 թ․-ի երկրաշարժից հետո։ Ֆիլմը վավերագրում է այգու անցյալը, վերածնունդն ու վերաբացումը, հանրային և մասնավոր աջակիցների աշխատանքը, ովքեր հավատում էին, որ այգին պետք է վերագտնի իր դերը` որպես քաղաքի խորհրդանիշ։