Չարվեստագետը

Հեղինակ՝: Սոնա Սիմոնյան

11.06.17

25-ամյա Արտակ Գեւորգյանին գրավում է արվեստի եւ մշակույթի հետ կապված ամեն ինչ: Երիտասարդ ստեղծագործողն իրեն փորձում է տարբեր ուղղություններում` սթրիթ արտից մինչեւ էլեկտրոնային երաժշտություն: Համադրելով էներգիան, համարձակությունը եւ յուրօրինակությունը` նա կարողանում է ստեղծել իր անձանական ոճը բոլոր ճյուղերում եւ նոր շունչ տալիս հայաստանյան իրականությանը: 

Գեւորգյանը հանրության ավելի լայն շրջանակներին հայտնի դարձավ ստվարաթղթե կանաչ տանկով` 2015թ-ի ձմռանն այն ջարդելով Ազգային անվտանգության ծառայության դարպասներին: Արտակն իրեն արվեսատգետ չի համարում: Ասում է, որ իր արվեստը վատն է, սակայն միեւնույն ժամանակ շատ գեղեցիկը: