Կյանքը՝ Ճանապարհին

Հեղինակ՝: Սոնա Սիմոնյան

04.01.17

30-ամյա Անի Խաչատրյանը չի կարող պատկերացնել իր կյանքն առանց ավտոստոպի, առանց ճանապարհորդելու թե՛ Հայաստանի տարածքում եւ թե՛ արտերկրում։ Այն Անիի կյանքի անբաժանելի մի մասն է, որին ամուր փոխկապակցված է նաեւ բնապահպանական ակտիվիզմը, կամավորությունը եւ մանդալաների պատրաստումը։

Նույնիսկ իր տղայի ծնվելուց հետո Անին չի դադարել ապրել իր պատկերացրած կյանքով: Նա կարողացել է գտնել ելք` համատեղելու երեխայի դաստիարակությունն ու իր տարերքները: