loading
Archive

«Փախստական. արդեն ամաչում եմ էս բառից»

«Փախստական. արդեն ամաչում եմ էս բառից»
«Փախստական. արդեն ամաչում եմ էս բառից»
Archive

Հոդվածը, որը կարդում եք, Չայ Խանայի արխիվի մի մասն է։ 2015-ից մինչև 2025 թվականը Չայ Խանան լուսաբանում էր Հարավային Կովկասը` կիսելով պատմություններ Վրաստանից, Հայաստանից և Ադրբեջանից։

Մայրաքաղաք Երևանի ժամանակավոր կացարաններից մեկում վեցամյա Քրիստինեն հագնված ու իրերը հավաքած սպասում է տուն վերադառնալուն:

Նա իր մայրիկի, քրոջ և եղբոր հետ միասին հեռացել էր Ստեփանակերտից՝ Արցախի մայրաքաղաքից, սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի հետ պատերազմն սկսվելուց հետո: Այժմ, երբ պատերազմն ավարտվել է, նրա ընտանիքը, հազարավոր մարդկանց նման, սպասում է, թե երբ կկարողանան վերադառնալ նախկին բնականոն կյանքին։  Շատ ղարաբաղցիների ապագան անորոշ է այն բանից հետո, երբ համայնքները, որտեղ նրանց տներն էին, փոխանցվեցին Ադրբեջանին:

Ամեն օր, վերադարձող փախստականներին տեղափոխող, տասնյակ ավտոբուսներ են ժամանում Ստեփանակերտ: Հաղորդվում է, որ 13000 մարդ արդեն վերադարձել է Արցախի մայրաքաղաք:
Զինվորը Ստեփանակերտ հասնելուն պես դիմավորում է որդուն:
Վերադարձող փախստականները ճանապարհին մի պահ կանգ են առնում՝ հանգստանալու համար:
Մարդկանց բազմությունը սպասում է, որ բարձրանա կառավարության կողմից տրամադրված ավտոբուսներից մեկը, որը նրանց Ստեփանակերտ կհասցնի:

Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ կնքված եռակողմ համաձայնագրի արդյունքում մեծ թվով տարածքներ անցնում են Ադրբեջանին, ներառյալ այն յոթ շրջանները, որոնք հայերի վերահսկողության տակ էին պահվում 1988-1994 թվականների պատերազմից հետո: Ըստ համաձայնագրի՝ այդ շրջաններում բնակվող էթնիկ հայերը պետք է լքեն իրենց տները և բնակություն հաստատեն մեկ այլ վայրում: Քանի որ Արցախի շուրջ 150,000 բնակիչներից մոտ 100,000-ը մարտերի ընթացքում տեղափոխվել է Հայաստան, այժմ դժվար է պարզել, թե կրակի դադարեցման պայմաններում քանիսը կկարողանան վերադառնալ տուն կամ Արցախի  մեկ այլ տարածք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է «վերականգնել բնականոն կյանքն Արցախում»։ ՀՀ կառավարությոան որոշման համաձայն՝  68,000 հայկական դրամ (մոտ $ 140) միանվագ ֆինանսական աջակցություն կտրամադրվի  Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված քաղաքացիներին։ Իսկ նրանք, ովքեր ապրում էին Ադրբեջանին հանձնված շրջաններից մեկում, կստանան 300,000 դրամ (մոտ $ 600) ֆինանսական աջակցություն:   

Վճարները ստանալու համար գրանցումը սկսվել է նոյեմբերի 23-ին. դեռ անորոշ է, թե ապագայում որքան լրացուցիչ օգնություն կտրամադրվի իրենց տները կորցրած մարդկանց: 

Առայժմ շատերը պատսպարվում են Երևանում գտնվող պետական և մասնավոր տարածքներում, ինչպիսին է օրինակ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։

Վերջերս Քարվաճառ (հրադադարի համաձայնագրով հանձնված յոթ շրջաններից մեկը)  կատարած ճանապարհորդության ժամանակ, ականատես եղանք, թե ինչպես են գյուղերի բնակիչները հավաքում իրերը՝ պատրաստվելով լքել իրենց տները և փոխել կյանքի ընթացքը: 

Եղեգնուտ գյուղում մի ընտանիք պատմեց Չայխանային, որ արդեն երրորդ անգամ է փախստական դառնում: 

«Ես արդեն ամաչում եմ էս բառից: Երրորդ անգամ եմ հավաքում իմ վեշերը: Ես չգիտեմ՝ էլ ուր գնամ, որ նույն բանը չկրկնվի», - պատմում էս բառից: Երրորդ անգամ եմ հավաքում իմ վեշերը: Ես չգիտեմ՝ էլ ուր գնամ, որ նույն բանը չկրկնվի», - պատմում է Խանում Գրիգորյանը:

«Քսաներկու տարի առաջ ենք սկսել էս տունը սարքել, ու սաղ մեր ուժերով: Մենք էստեղ խանութ էլ ունենք. Երկուսից էլ պիտի հրաժարվենք ... առանց ոչ մի բանի ենք մնում»:

Խանումը նայում է շուրջը՝ ցույց տալով այն իրերը, որոնք ինքը և ամուսինը ստիպված կլինեն թողնել տանը, ներառյալ այն մահճակալը, որն իր ծնողներն են տվել ամուսնանալիս: «Չգիտեմ՝ ուր գնամ... Բայց ամեն ինչ լավ կլինի, Աստված հայերի հետ ա»:

Նա և ամուսինը՝ Վոլոդյան, եղել են գյուղի առաջին բնակիչները, ու այս երեկո կլինեն նաև վերջինը: «Շատերը կատաղությունից իրանց տներն են վառում: Ես իրանց չեմ հասկանում: Էս տանը երեխա ա ծնվել, ես տենց բան չեմ կարա անեմ», - ասում է Խանումը: 

Ադրբեջանցիները պիտի շնորհակալ լինեն ինձ: Այգին լավ մշակել եմ. թող վայելեն։»

Քրիստինեն և նրա ընտանիքը այն երջանիկներից են, որ վերադառնալու տեղ ունեն:

«Պապաս գալիս ա, արդեն ճանապարհին ա, ինքը մեզ կտանի Ստեփանակերտ», - անընդհատ կրկնում էր Քրիստինեն, մինչ մայրն ու եղբայրները սպասում էին: 

Հայաստան ժամանած ընտանիքն ապաստան գտավ Latitude Art Space- ում` Երևանի տասնյակ մասնավոր բիզնեսներից մեկում, որոնք իրենց դռները բացեցին մարտերի ընթացքում տեղահանված ընտանիքների առաջ: 

Մահճակալների շարքերը և կենցաղի համար անհրաժեշտ իրերը խրված են պատերի ու ցուցահանդեսային տարածքի մեջ: Լվացքը չորանում է պատուհանների մոտ, իսկ երեխաները նկարներ են գունավորում և խաղեր հորինում՝ իրենց զվարճացնելու համար: 

Քրիստինեի մայրը՝ Անուշը*, պատմում է, որ ինքն ու երեխաները Հայաստան են եկել վեց շաբաթ առաջ, իսկ ամուսինը գնացել է առաջնագիծ։ 

«Երբ ամուսինս պատերազմի ժամանակ զանգում էր, միայն երկու նախադասություն էր ասում. «Ես լավ եմ», և «Ուզում եմ լսել երեխաներիս ձայնը»»: 

Ընտանիքը նախատեսում է վերակառուցել իր կյանքը Ստեփանակերտում: Անուշի խոսքով՝ իրենց տան միայն տանիքն է վնասվել: «Ութ տարուց ավել ա էս տունն ենք սարքում վարկով», - ասում է նա:

Անկախ ամեն ինչից նա ուրախ է, որ տունը հիմնականում կանգուն է, և նրանք կարող են վերադառնալ։ Անուշը սակայն վախենում է մտածել, թե ապագայում ինչ կլինի, քանի որ ընդամենը տասը րոպեի ճանապարհ է Ստեփանակերտից դեպի Շուշի, որն այժմ վերահսկվում է Ադրբեջանի կողմից։ 

«Վախենում ենք վերադառնալ… Այլևս նույնը չի լինելու: Ո՞նց կարող եմ թողնել, որ իմ երեխեքը դրսում խաղան: Խաղալու ժամանակ, Շուշիից սնայպերը կարող ա հեշտությամբ կրակել իրանց վրա»:

Մոտավորապես 13,000 մարդ արդեն վերադարձել է Ստեփանակերտ, թեպետ ներկայիս քաղաքը կարծես իր նախկին եսի ստվերը լինի: Կոտրված պատուհանները և ռմբակոծված տները մշտապես հիշեցնում են պատերազմի, ինչպես նաև այն բոլոր աշխատանքների մասին, որ պետք է կատարվեն քաղաքը վերակառուցելու համար:

Ֆլորա Միքայելյանը վերադարձել է նոյեմբերի 9-ի հրադադարից մեկ շաբաթ անց: Այլևս նախկին Ստեփանակերտը չէ ... Այն շատ վերքեր ունի, և դրանց ապաքինման համար ժամանակ է պետք», - ասում է նա՝ մարդասիրական օգնության հերթում սպասելիս: 

Ֆլորան Շուշիից է, ու երազում է այն օրվա մասին, երբ կկարողանա գնալ տուն ընտանեկան լուսանկարների ալբոմը և փաստաթղթերը վերցնելու համար: «Այն ամենն,ինչ ունեմ, Շուշիում է, ես իմ ամբողջ կյանքն եմ այնտեղ թողել», - ասում է նա:

Հիմա նա ապրում է իր հանգուցյալ դստերը պատկանող բնակարանում, և նշում է, որ ներկայումս ամբողջ հինգ հարկանի շենքում ընդամենը մեկ հարևան ունի: «Ցավալի է, որ մարդիկ, ում հետ հիմա խոսում եմ, չեն ցանկանում այստեղ մնալ», - ասում է նա: 

Սիմոն Ավանեսյանը նույնպես վերադարձել է Ստեփանակերտ, թեպետ որդիները դեռ ռազմաճակատում են:

«Մարտը ավարտվել ա, բայց կռիվը չի ավարտվել», - ասում է նա: «Ես սա պարտություն չեմ համարում. մենք սահմանափակ զինամթերքով պայքարում էինք նրանց անսահման զինամթերքի դեմ, եթե դա հաղթանակ չէ, ապա ի՞նչ է… Մենք միշտ մտածում էինք, որ այս հակամարտությունը կլուծվի առանց պատերազմի: Այդպես մտածում էր ցանկացած այլ երկիր, բացի Ադրբեջանից: Ու էդ էլ հենց ամենամեծ սխալն էր»:

Ֆլորա Միքայելյանը ծնունդով Շուշիից է, բայց մտադիր է մնալ Ստեփանակերտում, որտեղ այժմ բնակվում է իր հանգուցյալ դստեր բնակարանում:
Պատերազմի ավարտից հետո Սիմոն Հովհաննիսյանը վերադարձավ քաղաք: Նրա որդիները, սակայն դեռ առաջնագծում են:
Պատերազմի առաջին օրերին Քրիստինեն իր մայրիկի, քրոջ և եղբոր հետ եկել էր Երևան:
Զինվորը քնել է ավտոբուսում, Ստեփանակերտ վերադառնալու ճանապարհին:

Ծանուցում. Չայխանան ըմբռնումով է մոտենում հակամարտության երկու կողմերի համայնքների տեսակետներին ու ապրումներին: Մենք հասկանում ենք, որ այս հրատարակության որոշ նյութեր կարող են վիրավորել ընթերցողներին: Հուսով ենք, որ լրագրողներին այս դժվարին ժամանակներում իրենց փորձի մասին անկեղծորեն գրելու հարթակ տալով՝ մենք կօգնենք խթանել երկխոսությունը: