«Դասասենյակից մինչև ինստագրամ՝ ուսուցիչն առցանց բիզնես է սկսել»

Լրագրող: ,

Իլյուստրատոր: Թինա Չերթովա

06.07.21
Հրատարակություն: Թվային հետք
թեման: Կանայք

2020 թվականին, համաճարակի գագաթնակետին, Լուսինե Զաքալաշվիլին հայտնաբերեց, թե ինչպես Ինստագրամը կարող է իր հաջող թվային կարիերան վերածել կոչման:

Առցանց աշխատելը Լուսինեի համար նորություն չէր. Երկու տարի առաջ, երբ մնացած աշխարհը ստիպված էր օնլայն լինել, նա և քույրը՝ Իտան, արդեն առցանց անգլերենի հաջողակ ուսուցիչներ էին և աշխատում էին Skyeng հարթակի միջոցով:

Բայց երբ Լուսինեն տեսավ տեղեկություններ 2020-ի պատերազմի ընթացքում Ղարաբաղից տեղահանված երեխաների մասին, նա սկսեց մտածել, թե ինչպես կարելի է նրանց օգնելու համար իր աշխատանքային գործիքն օգտագործել որպես հարթակ: Անգլերենի մեկ դասաժամը Հայաստանում արժե երեքից 24 դոլար: 30-ամյա Լուսինեն և 24-ամյա Իտան, օրինակ, ժամում աշխատում են 15-25 եվրո:

Բայց Լուսինեն որոշեց, որ կարող է օգտագործել իր հմտությունները՝ մարդկանց օգնելու համար «զրոյից անվճար լեզու սովորել»:

Մինչ օրս նա Ինստագրամի իր հաշվում արդեն 30 անվճար տեսանյութ է հրապարակել  և ունի ավելի քան 5000 հետեւորդ: Դասերը, որոնք միջինում մի քանի հարյուր դիտում ունեն, տևում են մի քանի րոպե և սովորաբար կենտրոնանում են բառապաշար կառուցելու վրա:

«Համացանցում գրառում կատարեցի, կիսվեցի գաղափարովս և պարզվեց, որ շատ են մարդիկ, ովքեր կարիք ունեն անվճար դասերի և որոշեցի տեսանյութեր պատրաստել բոլորի համար՝ օգնելով անձանց 0-ից անվճար լեզու սովորել»,- ասում է Լուսինեն:

«Երբ մամաս, ով նույնպես անգլերենի մասնագետ է,  ու քույրս սատարում են ինձ ու օգնում մեթոդիկայի և բոլոր հարցերում, քանի որ լավագույնն են իրենց գործում՝ հասկանում եմ, որ կհասնեմ լուրջ դրական փոփոխության»։ 

Նա նշում է, որ նույնիսկ հայրն է կարողացել օգտագործել իր տեսանյութերը՝ անգլերեն սովորելու համար:

«Ես հասա կյանքիս իմ ուզած ժամանակահատվածին, երբ աշխատանքս թույլ է տալիս, որ մի քիչ ժամանակ էլ հատկացնեմ լավ գործերին, երազանքներին, փոփոխություն անելուն»։

Նախքան իր @english_with_luisine օգտահաշվի բացելը, քույրերը թվային տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված խիստ կանոններ ունեին. Ինտերնետն ու համակարգիչը միայն աշխատանքի համար էին: Երբ սահմանված ժամանակն անցնում էր, նրանք անջատում էին իրենց համակարգիչներն ու դուրս գալիս:

Բայց հիմա, Լուսինեն  իր երեկոներն անցկացնում է Ինստագրամի դասեր պլանավորելով: Վերջին մի քանի ամիսների ընթացքում նա մտերմացել է իր առցանց ուսանողների հետ եւ ասում է, որ շատ շատերին աշխատանքի համար նույնիսկ երաշխավորել է:

Բացի լեզվի անվճար տեսանյութերից, Լուսինեն և Իտան մի քանի այլ առցանց ձեռնարկներ էլ ունեն. Նրանք երկուսն էլ անգլերեն են դասավանդում և զարդերի բիզնեսի ունեն: Լուսինեն շնորհակալ է Իտային` ինտերնետի բիզնես կողմին ծանոթացնելու համար:

«18 տարեկանից մասնավոր դասեր էի տալիս: Ասեմ՝ քիչ չէի վաստակում, ես մի սկզբունք ունեմ՝ եթե գիտելիքդ թանկ գնահատես, այն թանկ էլ կվաճառես: 8 դասի համար վերցնում էի մոտ 100 դոլար, ինչը այդ տարիներին քիչ գումար չէր, սակայն մի օր ինձ համար բացահայտեցի մի փաստ՝  փոքր քույրս ինձանից ավելի քիչ էր աշխատում, դասավանդում էր համացանցով, իսկ վաստակում էր ավելի շատ: Սկսեցի հետաքրքվել, թե այդ ինչ ծրագրում է ընդգրկվել և այդպես իմ աշխատանքը դարձավ օնլայն»: 

Իտան հիշում է, որ սկզբում ինքն էլ կասկածներ ուներ առցանց դասավանդելու վերաբերյալ, հատկապես երբ իմացավ, որ կարող է ինքնուրույն ժամեր սահմանել և աշխատել տնից:

«Ես սկզբում մի քիչ թերահավատորեն մոտեցա օնլայն աշխատանքին, բավականին բարձր աշխատավարձ էին առաջարկում, մտածեցի կարող է գրավիչ պայմաններ են ստեղծում, աշխատեմ ու չվճարեն: Բայց չէ: Արդեն երեք տարի է աշխատում եմ ու չի եղել մի օր, որ աշխատավարձս ուշացնեն»,-ասում է նա։ 

Իտան ավելացնում է, որ աշխատանքը տալիս է ավելի արժեքավոր բան, քան լավ աշխատավարձը. ազատություն`լինելու սեփական ղեկավարը և որոշելու, թե ինչպես պլանավորել սեփական ժամանակը:

«Առցանց աշխատանքը միայն մեծ գումար վաստակելը չէ», - ասում է նա: «Դա նաև հնարավորություն է տալիս կազմել աշխատանքային գրաֆիկը»:

Այսօր քույրերը պլատֆորմի միջոցով անգլերենով առցանց դասավանդելու համար մեկ ժամում վաստակում են 15 եվրո և կարող են վաստակել կրկնակին՝ մասնավոր դասեր տալով: Նրանք կարողացել են առանց խնդրի աշխատել համաճարակի ժամանակ՝ նույնիսկ բավական խնայելով մեկ այլ առցանց բիզնես սկսելու համար․ զարդեր են նախագծում:

«Ես ու քույրս զարդերը նախագծում ենք, հայրիկիս ընկերը պատրաստում, իսկ վաճառքի համար էլ ունենք մեծ հարթակ՝ սոցիալական էջեր»,-նշում է Լուսինեն և հավելում, որ երբ հունվարին նոր էր շուկա մտնում, շատերն են թերահավատորեն վերաբերվել նրա նախաձեռնությանը, սակայն այսօր նա արդեն կարողացել է իր կատարած ներդրման 80 տոկոսը վերադարձնել:

«Համացանցի գրագետ օգտագործման դեպքում հաջողությունն երաշխավորված է», - ասում է Լուսինեն՝ ավելացնելով, որ իր առցանց կարիերայի վերաբերյալ հաճախ է հրապարակումներ կատարում՝ նաեւ ուրիշներին խրախուսելով փորձել իրենց բախտը: «Ինտերնետի խելացի օգտագործումն եկամտաբեր է»:

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա