Հերմինե Վիրաբյան
Հեղինակային պատմություններ
Անկախության սերնդի երեք ներկայացուցիչներ՝ Հերբերտը, Արտակը և Լուսինեն, ստեղծել են «Հակահարված» արտ խումբը և փողոցային արվեստի միջոցով իրենց բողոքն են արտահայտում մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ սոցիալ-քաղաքական գրաֆիտիների միջոցով: Բազմիցս ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկված, իրենց անարխիստ համարող երիտասարդները դրանից չեն ընկրկում և շարունակում են պայքարել Հայաստանում անկախության, հավասարության ու արդարության հաստատման համար:
Արվեստ, քաղաքականություն և անարխիա
26-ամյա Վարդան Հարությունյանը 40 աստիճան ջերմություն ունենալով հունվարի 9-ին դիմել է Վանաձորի պոլիկլինիկա, որտեղ իր մոտ ախտորոշվել է H1N1 վիրուսը: Վարդանը մեկն է այն հազարավոր մարդկանցից, ով տարվա սկզբին վարակվել էր խոզի գրիպով։ Դա վիրուսի տարածման ամեաակտիվ շրջանն էր, որը խլեց 19 մարդկային կյանք։
Խոզի գրիպի բռնկումը տարածաշրջանում
«Մեդիալաբը» Հայաստանում գործող եզակի լրատվամիջոց-լաբորատորիա է, որը բացի լուրեր, վերլուծություններ, հետաքննական հոդվածներ տպագրելուց, պատրաստում է քաղաքական ծաղրանկարներ: Վերջինիս պատճառով, սակայն, լրատվամիջոցը ստանում է սպառնալիքներ: Նախ, ահաբեկել էին լրատվամիջոցի ծաղրանկարիչներից մեկին, այնուհետ՝ ցուցահանդեսից հետո, ջարդել խմբագրի մեքենան եւ գողացել ծաղրանկարները: Վերջերս էլ հաքերային հարձակման էին ենթարկել կայքը:
«Անհանգստացնող» ծաղրանկարները
Քարուքանդ ճանապարհի 4 կիլոմետրանոց հատվածը Գյումրի-Արմավիր մայրուղուց անջատում է Հայկաձորը: Սա հայ-թուրքական սահմանին գտնվող այս փոքր բնակավայրը հասնելու միակ ճանապարհն է: Երևան-Գյումրի էլեկտրագնացքը վերջին անգամ Շիրակի մարզի այս գյուղում կանգնել է 1991 թվականին: Մի քանի տարի առաջ փակվեց նաև գյուղի մոտակայքում գտնվող «Բագրավան» կայարանը, Հայկաձորը մնաց մեկուսացման մեջ: Այժմ այն արտաքին աշխարհի հետ կապող միակ հանրային միջոցը 13 տեղանոց երթուղայինն է, որը սպասարկում է նաև հարակից 4 գյուղերը:
Փակ սահմանի բաց դռների օրը
Ապրել հայրիշխանական եւ ռազմականացված հասարակության մեջ և մերժել այդ հասարակության որդեգրած սոցիալական արժեքները, խոսել այլ արժեքների մասին եւ լինել չհասկացված։ Հենց սրանից ծնվեց 27-ամյա Արփի Բալյանի «Ես խոսում եմ քեզ հետ, դու ինձ չես լսում» հակառազմական, ֆեմինիստական արթ-նախագիծը: Այն միջոց է եւս մեկ անգամ հաստատելու իր գաղափարներն ու ցույց տալու, որ իր մտքերը անպատասխան եւ չլսված են մնում այն հասարակության կողմից, որի հետ ինքը խոսում է:
Խոսել շրջապատող լռության հետ
Պաստառի վրա գրված «29» թիվը «30»-ով փոխարինելու ժամանակն է։ Արդեն 30 տարի է, ինչ փախստականների 64 ընտանիք բնակվում է «Նաիրի» հյուրանոցի սենյակներում։ Խորհրդային երբեմնի հայտնի ու ճոխ հյուրանոցի այժմ գորշ պատերի ներսում փախստականների երրորդ սերունդն է մեծանում։ Այստեղ բնակվող մոտ 120 մարդ ղարաբաղյան հակամարտության հետևանքով նախորդ դարի 80-ականների վերջին կորցրել են իրենց տներն Ադրբեջանում, սակայն առ այսօր չեն կորցնում Հայաստանում բնակարան գտնելու հույսը։