Տնտեսագետի բարձրագույն կրթություն ունեցող Արման Միքայելյանը չորս տարի առաջ որոշեց տեսական գիտելիքները կիրառել գործնական դաշտում: Առանց որեւէ լուրջ ֆինանսական միջոցների, նա գրեթե զրոյից սկսեց սեփական բիզնեսը՝ հիմնելով փոքրիկ ընտանեկան ֆերմա: Հիմա արդեն մի քանի տեսակի եվրոպական ու հայկական պանիր է արտադրում՝փորձարարության ու համարձակ որոշումների շնորհիվ:
Հեղինակներ
Սուրեն Ստեփանյան
Սուրեն Ստեփանյանն ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, աշխատել է ռադիոյում, մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներում։ Այժմ աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության հատուկ նախագծերի խմբագրությունում որպես լրագրող եւ հետազոտող։ Հետաքրքրված է սոցիալական, հասարակական թեմաների լուսաբանմամբ։
Հեղինակային պատմություններ
Փողկապը դեն նետած տնտեսագետը
Ուկրաինական ճգնաժամը Հովասափյանների ընտանիքին ստիպեց վերադառնալ հայրենիք, որը լքել էին 20 տարի առաջ: Նրանց քաղաքը՝ Մարիուպոլը, մի քանի ամսում վերածվեց ռազմական գոտու՝ պատերազմի բոլոր գրված ու չգրված օրենքներով: Հայաստանում փախստականի կարգավիճակը թեև դժվարություններով լի, բայց ապահով է նրանց համար:
«Կյանքն ինչպես վիճակախաղ»
Արդեն 25 տարի Ալինա Առաքելյանը ամենօրյա հերթապահության մեջ է` առանց հստակ հանգստյան օրերի ու արձակուրդների: Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար, Վարագավան և Վերին Ծաղկավան գյուղերի 3000 բնակիչների միակ բժիշկն ու փրկիչը հենց նա է: Գիշեր թե ցերեկ, բժիշկ Առաքելյանի խալաթն ու բուժկետի բանալիները պատրաստ դրված են մուտքի դռանն ամենամոտ անկյունում: Փոքրիկ բուժկետի անփոխարինելի աշխատակիցը ամեն պահի պատրաստ է անհրաժեշտ օգնություն տրամադրել հիվանդներին:
Սահմանամերձ գյուղերի միակ բժիշկը
Ազատությունն ու անկախությունն այս երիտասարդների համար նախեւառաջ երաժշտության մեջ է: Նրանք ստեղծագործում են առանց կաղապարների ու կանոնների` ռեպն ու հիփ-հոփը դարձնելով կյանքի անբաժան մաս: Օրը որպես կանոն սկսվում է տարբեր վայրերում, ավարտվում` ձայնագրման ստուդիայում:
Հիփ-հոփն` ապրելակերպ
Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում մեկ տարի առաջ հիմնվեց բանվորական ձեռնոցների գործարան: Այն, չնայած սահմանամերձ գյուղին բնորոշ բոլոր դժվարություններին, այդ թվում հակառակորդի կրակի տակ հայտնվելու վտանգին, այսօր ունի 150 աշխատող եւ օրական հազարավոր զույգ ձեռնոցներ է արտադրում` Ռուսաստան արտահանելու համար:
Փոքր գյուղի մեծ բիզնեսը
Խորհրդային միության ստեղծումից 16 տարի անց` 1938 թվականին, կոմունիստական կուսակցության առաջնորդ Իոսիֆ Ստալինի եւ Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծվեց «Սոցիալիստական աշխատանքի հերոս» պետական պարգեւը: Մեկ տարի անց, պարգեւն առաջին անգամ ստացավ հենց ինքը` Ստալինը: Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը շնորհվում էր տարբեր`գյուղատնտեսության, գիտության, մշակույթի, սպորտի եւ այլ ոլորտներում աչքի ընկած անձանց` իրենց ձեռքբերումների եւ անձնուրաց աշխատանքի համար: Խորհրդային միության գոյության տարիներին Հայաստանում այդ կոչումը ստացել է 200-ից ավելի մարդ: Այսօր նրանցից ոմանք դեռ ապրում են մեր կողքին` անուշադրության մատնված եւ մոռացված պետության կողմից:
Փլուզված պետության հերոսները
78-ամյա Ֆելիքս Ալիեւը ադրբեջանցի հոր եւ հայ մոր զավակ է: Էջմիածնում բնակվող ծանրամարտի մարզիչը 50 տարվա ընթացքում կրթել է ծանրամարտիկների երեք սերունդ: Նրա սաները դարձել են աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ, օլիմպիական փոխչեմպիոն ու Հայաստանի առաջնությունների բազմակի մեդալակիրներ: Ղարաբաղյան պատերազմից հետո, Ալիեւը հայրենի Հայաստանից չհեռացավ ու շարունակեց մարզիկներ պատրաստել անգամ պատերազմի ամենաթեժ տարիներին, երբ ատելությունը թե' Հայաստանում, թե' Ադրբեջանում գագաթնակետին էր:
Անկոտրում մարզիչը
Այս տարվա ապրիլին Հայաստանում անցկացրած խորհրդարանական ընտրությունների նախօրեին Media.am կայքի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանը հայտնվեց յուրաքանչյուր լրագրողի համար անցանկալի մի իրավիճակում, երբ հայտնաբերեց, որ Twitter-ի իր հաշիվը ժամանակավորապես կասեցվել էր: Նա միակը չէր: Մեդիա ոլորտի աչքն ու ականջը դարձած Media.am-ի գլխավոր խմբագրի Twitter-ի հաշվից բացի, ժամանակավորապես կասեցված էին նաեւ ընտրություններն այդ հարթակում ակտիվ լուսաբանող Civilnet.am-ի եւ Hetq.am-ի, ինչպես նաեւ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հաշիվները:
Լռեցնելով մեդիադաշտը. հայկական նախադեպեր
Մեկ ամիս առաջ Երեւանի 26-ամյա բնակիչ Կ.Չ.-ն (նա չցանկացավ բացահայտել իր ամբողջական անունը) զբաղված էր պապի հուղարկավորությունը կազմակերպելով։ Նրան միայն մի հարց էր անհանգստացնում՝ որտեղ կազմակերպել թաղումը, երբ տանն ամենամոտ գտնվող «Ավան» գերեզմանատանն ազատ տեղեր արդեն չկային։ Որոշ երկրներում հուղարկավորության այլընտրանքը դիակիզումն է, բայց Հայաստանում այս պրակտիկան չի կիրառվում, դիակիզարաններ էլ չկան։
Հողի ու կրակի պայքարը․ մտորումներ դիակիզման շուրջ
Երեք տարեց կանայք՝ Սեդա Խաչատրյանը, Ռիմա Ավագյանը և Ալվինա Չոբանյանը, կյանքի 77-րդ տարում մնացել են մեն-մենակ անցյալի հիշողությունների և ներկայի փորձությունների հետ: Թեև երեքն էլ երեխաներ, թոռներ և անգամ ծոռներ ունեն, բայց Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի իրենց տներում ապրում են միայնակ ու համեստ կյանքով: Շուրջ երեսուն տարի շարունակվող սահմանային անկայուն վիճակը պատճառ է դարձել գյուղի աստիճանաբար դատարկվելուն, նրանց ժառանգները նույնպես ստիպված հեռացել են՝ ապահով կյանք որոնելու հայ-ադրբեջանական սահմանից հեռու:
Միայնակ` սահմանին
Հայաստանի Առաջին Հանրապետությունը` ստեղծված 1918 թվականի մայիսի 28-ին, նշանավորեց Հայաստանի պետականության վերականգնումը 543 տավա անկախության բացակայությունից հետո: Այն ապահովեց ոչ միայն անկախություն, այլեւ երկիր, որտեղ Ցեղասպանությունից ու պատերազմից փրկված հարյուր հազարավոր մարդիկ գտան իրենց ապաստանը: Սակայն այսօր պատմության այդ ժամանակշրջանը շատ քիչ է հիշվում, կամ գրեթե չի հիշվում: Շատերը մտահոգված են, որ Առաջին Հանրապետության երկու հիմնադիր հայրերը` Ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանն ու վարչապետ Հովհաննես Քաջազնունին պարզապես մոռացվել են:
Պետականության մոռացված հայրերը
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բնակվող 33-ամյա Օքան Դողանը իր հայրենիքում հաճախ էր լսում, թե ինչպես է «հայ» բառն օգտագործվում որպես վիրավորանք, ինչպես որ հայերն են օգտագործում «թուրք» բառը, երբ որեւէ մեկին ուզում են վիրավորել:
Օքանի ինքնության որոնումները Հայաստանում
Նար-Դոս փողոցի նեղլիկ արանքներից մեկում` սեփական տներով շրջապատված 1995-ից գործում է Հայաստանի ու Երեւանի միակ հրեական կրոնական կենտրոնը՝ սինագոգը։ Հայաստանում հրեաների հոգեւոր առաջնորդը՝ ռաբբի Գերշ Բուրշտեյնը, ծնվել ու մեծացել է Հայաստանում՝ Ուկրաինայից եկած հրեաների ընտանիքում։ Մանկուց ապրել են հրեական ավանդույթներին համապատասխան, տոնել բոլոր ազգային տոներն ու ակտիվ շփվել Հայաստանում ապրող շատ այլ հրեական ընտանիքների հետ։
Հրեաների օրեցօր փոքրացող համայնքը
Համակուրսեցիներ 31-ամյա Գեւորգ Ավագյանը եւ 33-ամյա Քրիստինա Գասպարյանն ամուսնացան 2012-ին: Երեւանում բնակվող Քրիստինայի համար Գեւորգի ծննդավայր Խորոնք գյուղ (Արմավիրի մարզի) տեղափոխվելն ու ամուսնու ծնողների հետ ապրելը խնդիր չէր, միանգամից համաձայնեց ու ամուսնությունից հետո էլ տեղափոխվեց: