Ժառանգները

25 min.

Ժառանգները

08.07.22

Սա երեք տարեց վարպետների պատմություն է, ովքեր կարծես իրենց արհեստի վերջին մոհեկաններն են: 

Ֆիլմի նպատակն է բացահայտել նրանց աշխատանքի նրբությունները և պատմել նրանց կյանքի պատմությունը, ներառյալ կենցաղային խնդիրները և ապրուստ վաստակելու պայքարը՝ օգտագործելով այն հմտությունները, որոնք հասարակությանն այլևս հազվադեպ են պետք գալիս։ 

Թեև տղամարդիկ տարբեր կյանքով են ապրում, նրանք ունեն մի շարք նմանություններ. նրանք առաջին անգամ իրենց արհեստը սովորել են իրենց հայրերից և աշակերտել են Խորհրդային Հայաստանում: Նրանք բոլորն էլ դեռ ոգևորված են իրենց աշխատանքով և ամեն գնով փորձում են բավարարել իրենց հաճախորդներին: Եվ երեքն էլ անհանգստանում են, որ ոչ ոք չի լինի, որ շարունակի իրենց գործը։

Այս թողարկումն իրականցվել է Չայխանայի Fellowship ծրագրի շրջանակներում - 2022թ․ գարուն