Փողկապը դեն նետած տնտեսագետը

Հեղինակ՝: Սուրեն Ստեփանյան

30.10.15

Տնտեսագետի բարձրագույն կրթություն ունեցող Արման Միքայելյանը չորս տարի առաջ որոշեց տեսական գիտելիքները կիրառել գործնական դաշտում: Առանց որեւէ լուրջ ֆինանսական միջոցների, նա գրեթե զրոյից սկսեց սեփական բիզնեսը՝ հիմնելով փոքրիկ ընտանեկան ֆերմա: Հիմա արդեն մի քանի տեսակի եվրոպական ու հայկական  պանիր է արտադրում՝փորձարարության ու համարձակ որոշումների շնորհիվ: