Անկախության շարունակվող պայքարը

Հեղինակ՝:

10.06.16

26-ամյա Սեդան ծնվել է Հայաստանի անկախության հռչակումից մեկ տարի առաջ։ Նա և Հայաստանի Հանրապետությունը գրեթե տարեկիցներ են։ Սեդան այն քաղաքացիներից է, որը շարունակում է ծնողների կիսատ թողած գործը՝ իր քաղաքացիական ակտիվությամբ նպաստելով անկախ Հայաստանի կայացմանը։