Վերականգնելով նախնիների ավանդույթը

Հեղինակ՝: ,

08.05.17

Սուրբ Աստվածամոր եկեղեցու զանգի ղողանջներն ազդարարում են կիրակնօրյա պատարագը Վրաստանի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Հեշտիա գյուղում: Կաթոլիկ-հայերով բնակեցված Հեշտիայում 20 տարի է, ինչ  սպասավորում է տեր Անտոնը:

Նա իր տոհմի 12-րդ քահանան է. եկեղեցու բակում են թաղված նաև տեր Անտոնի 3 մեծ պապերը, ովքեր ևս Հեշտիա գյուղի քահանաներն են եղել: Տեր Անտոնի համար հոգու կանչ էր վերականգնել նախնիների ավանդույթը և մնալ հավատարիմ իր ընտանիքի և համայանքի նախնիների ավանդույթներին:

Այսօր Վրաստանում ապրում են շուրջ 35 000 կաթոլիկ հայեր: