Ղարաբաղի վերջին հույները

Հեղինակ՝: Քնար Բաբայան

13.04.17

59-ամյաՆինա Ավանեսյանի մանկությունն անցել  է Ղարաբաղի Մեհմանա հունական գյուղում։ Նինան խառնածին ամուսնության զավակ է` մայրը հույն էր, հայրը` հայ: Առաջին հույները Ղարաբաղ են եկել մոտ 2 դար առաջ, հիմնականում բնակվում էին Մարտակերտի շրջանի Մեհմանա գյուղում եւ աշխատում հարակից կապարի հանքերում։

1991-94թթ․ ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի ժամանակ Ղարաբաղի իշխանություններն ազգային փոքրամասնություններին հնարավորություն տվեցին վերադառնալ իրենց պատմական հայրենիքը։

1992-ին մոտ 200 հոգուց բաղկացած հունական համայնքի մեծ մասը տեղափոխվեց Հունաստան: 1994թ-ի զինադադարից հետո շատ քչերը վերադարձան։Նինայի ընտանիքը, սակայն, այն եզակիներից էր, որը չլքեց Ղարաբաղը: Պատերազմի պատճառով նրանք ներքին տեղահանման ենթարկվեցին հենց իրենց երկրում` ստիպված լինելով Մարտակերտից տեղափոխվել Շուշի: