Նոր Պատմություններ
22.01.2024

Հասարակության մեջ, որտեղ դաշտանի մասին խոսելը համարվում է ամոթ և տաբու, և մարդիկ կարիք են զգում թաքցնել իրենց փորձառությունները՝ Մարիա Զաքարյանը փորձում է կիսվել չպատմած պատմություններով։

Ֆոտոպատմություն Ընթերցանության ժամ: 4

Խախտելով լռությունը դաշտանի մասին

Մարիա Զաքարյան

Նոր Վիդեոները
11.01.2024

Թեև հայ-թուրքական սահմանին սպասվում էին մեծ փոփոխություններ, այն առայժմ շարունակում է փակ մնալ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ու Թուրքիան սկսեցին բանակցություններ վարել հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ։ Առաջինը սահմանը նախատեսված է բացել Մարգարայի կամրջից՝ այն էլ երրորդ երկրների քաղաքացիների համար։ Հայկական կողմն արդեն հայտնել է, որ սահմանի բացման ուղղությամբ ավարտել է մաքսակետի և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների շինարարությունը, թուրքական կողմից դեռևս հստակ արձագանք չկա։ Բայց մինչ բանակցությունները շարունակվում են, Մարգարա գյուղում մարդիկ անհամբեր չեն սահմանի բացման համար։ Տասնամյակներ շարունակ փակ մնացած սահմանի բացման հետ հույսեր չեն կապում, ավելի շատ անորոշություն է, քանի որ որևէ մեկը նրանց չի բացատրել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ սահմանի բացումը։ Մարգարայում, սակայն, ամենաակտիվը երեխաներն են, ովքեր ուշի ուշով հետևում են սահմանի շուրջ քննարկումներին և սպասում՝ արդյոք բացվելուց հետո կկարողանան հատել կամուրջը։

Կարճ վավերագրական ֆիլմ client.stories.video_reading: 00:18:39

Կամուրջը

Լիլիթ Մխիթարյան

15.12.2023

Ֆիլմը ներկայացնում է վերջին 3 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը տեղի ունեցած քաոսային իրադարձությունները և հակամարտության պատճառով իրենց բնակավայրերից արմատախիլ արված մարդկանց: 2023 թվականի սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհը լի էր մեքենաներով, որոնք հայտնվել էին անվերջ խցանման մեջ։ Շուրջ տասը ամիս տևած շրջափակումից հետո Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա՝ սկսելով մեկ օր տևած պատերազմ։ Ամիսներով փակված ճանապարհը վերջապես բացվեց, բայց միայն որպես ելք՝ դեպի Հայաստան։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բախվել է պատերազմների, տեղահանումների, շրջափակման և մահացու պայթյունի։ Անուշ Շահրամանյանը և Նարինե Կարապետյանը սեպտեմբերին իրենց տները լքած ավելի քան 100 հազար մարդկանց թվում էին: Նրանք անդրադառնում են վերջին տարիների ընթացքում իրենց ապրած քաոսին ու ողբերգությանը։

Կարճ վավերագրական ֆիլմ client.stories.video_reading: 00:18:19

Քաոսի Քրոնիկա

Արփի Բեքարյան

10.11.2023

Հայ ուսուցչուհին ստիպված է ամեն օր 20 կիլոմետր ավտոստոպ անել դպրոց հասնելու համար, տրանսպորտի բացակայության պատճառով։ Լոռու մարզի Մեծ Այրում գյուղը և հարակից գյուղերը հասարակական տրանսպորտ չունեն։ Մոտակա քաղաք մեկնելու միակ միջոցը սեփական մեքենա ունենալն է կամ տաքսի վարձելը, որոնք երկուսն էլ բավականին թանկ են: Աիդա Երզնկյանը մաթեմատիկայի ուսուցիչ է, ով ապրում է Ալավերդի քաղաքում և աշխատում ՄԵծ Այրում գյուղի միջնակարգ դպրոցում։ Տրանսպորտի բացակայությունը լուրջ մարտահրավեր է նրա համար, բայց նա խիզախորեն մեկնում է ամենօրյա դժվարին ճամփորդության, 20 կիլոմետրից ամենաքիչը 7 կիլոմետր քայլելով։ Ուսուցիչը ամեն օր դուրս է գալիս տնից՝ չիմանալով, թե ինչպես է աշխատանքի հասնելու կամ ճանապարհին ինչ վտանգների կարող է հանդիպել։ Նա հիմնականում ավտոստոպ է անում և հաճախ ճանապարհի կեսը ոտքով քայլում է:

Կարճ վավերագրական ֆիլմ client.stories.video_reading: 00:11:45

Քսան կիլոմետրի հավասարում. մաթեմատիկայի ուսուցչի տրանսպորտային հանելուկի լուծումը

Լուսինե Զաքարյան

08.11.2023

Հայաստանի տարբեր քաղաքների մանկապարտեզները դարձել են փախստականների ապաստարաններ։ Ղարաբաղից տեղահանվածների մի մասն այնտեղ է բնակվում կյանքի դժվարին պայմաններում, անորոշ ապագայով։ Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 20-ը Հայաստանում գրանցվել է 101.848 փախստական, ըստ ՀՀ կառավարության տվյալների։ Ոմանք ապաստան գտան, մյուսները օգնություն ստացան։ Ոմանք, սակայն, դժգոհում են, որ գումարը չի բավականացնում տուն վարձակալելու և նորմալ ապրելու համար։ Հոկտեմբերի 20-ին մի խումբ ղարաբաղցիներ հավաքվել էին Երևանում մարզի ներկայացուցչության դիմաց՝ իրենց բողոքն արտահայտելու մատչելի բնակարանների բացակայության և այլ խնդիրներ բարձրաձայնելու համար։ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների մի մասը դեռ բնակվում է կառավարության կողմից տրամադրված ժամանակավոր կացարաններում, ներառյալ հին կամ դատարկ շենքերը: Հայաստանի փոքր քաղաքների՝ Մասիսի և Արտաշատի մանկապարտեզները դարձել են փախստականների ապաստարաններ, որոնք պայքարում են ավելի հարմար բնակարան գտնելու համար։

Վիդեոպատմություն client.stories.video_reading: 00:11:37

Ապրելով մանկապարտեզում

Ալեքսանդր Կեշելաշվիլի

07.07.2023

Լեոն սթենդ ափ արտիստ է Հայաստանից,ով չի վախենում իր ելույթներում խոսել տաբուացված թեմաներից։ Հայկական մեդիան տասնամյակներ շարունակ եղել է «գաղութացված» այլ երկրների մեդիա արտադրության կողմից: Մասնավորապես հումորի ոլորտում, մշտապես մեծ է եղել ռուսական մեդիայի ազդեցությունը: Հումորային հաղորդումները ողողված են եղել խտրական արտահայտություններով․ կատակների անբաժան մաս են եղել սեքսիզմն ու հոմոֆոբիան: Լեոն սթենդ ափ արտիստ է Հայաստանից, ով իր ելույթներում անդրադառնում է տարիներ շարունակ խտրականացված թեմաներին այլ տեսանկյունից:

Կարճ վավերագրական ֆիլմ client.stories.video_reading: 00:25:42

Ազդեցություն

Գրետա Հարությունյան